четверг, 11 мая 2017 г.

Դպիրյան հոդվածի ընթերցում. Մաս 2-րդ

Կարդացի Հայկազ Մարգարյանի  «Ազգային ավանդական խաղեր» նախագծից հոդվածը: Հոդվածում ասվում էր, որ երեխաներին կտրում են բակից, ասվում էր, որ երեխաները արագ փոխում են սպորտաձևը կամ նույնիսկ չեն էլ զբաղվում դրանով: Ես ունեմ հակասական կարծիք
ասվածների հետ: Սպորտաձև փոխելու պատճառը ծնողն է: Ծնողը մեղավոր է նրանով, որ չի խրախուսում երեխային, այլ հակառակը՝ ծնողն ամեն պարտությունից հետո փնովում է երեխային, որն էլ տանում է հիասթափության: Ծնողը պետք ճիշտ սպորտաձև ընտրի երեխայի համար: Օր.՝ իմ ծնողը ինձ թույլ չի տալիս 1 ժամից ավելի համակարգչով խաղալ կամ այլ բանով զբաղվել: Դրա փոխարեն ես համակարգչով կատարում եմ դասերս, որից հետո գնում եմ բակ: Բակում խաղում եմ ֆուտբոլ, սակայն երբ օրը մթնում է, դաշտից վերադառնում եմ և ընկերներիս հետ սկսում ենք խաղալ պահմտոցի, հալամուլա, աղջիկների հետ խաղում ենք գործնագործ: Հաճախում եմ երկու սպորտաձևի և ԹՈՒՄՈ: Գնում եմ Ֆուտբոլի և Ձյուդոյի: Երկուսն էլ ինձ դուր են գալիս, և ես երկուսով էլ արդեն հասել եմ մեծ հաջողությունների: Ըստ ինձ՝ երեխայի համար հա՛մ համակարգչային, հա՛մ էլ բակային խաղերը պետք են: Երկուսն էլ օգնում են պատկերացում կազմել աշխարհի մասին: Սակայն երկու դեպքում էլ ամեն ինչ պետք է չափավոր լինի: Ես բակում և համակարգչի դիմաց չեմ կարողանում շատ ժամանակ անցկացնել, որովհետև ինչպես արդեն վերևում եմ նշել, հաճախում եմ երեք պարապմունքի, որոնք ինձ թողնում են երկու ազատ օր, որոնցից մեկը երեքշաբթին է (երեքշաբթի նույնպես քիչ եմ բակ իջնում, քանի որ հա՛մ ես, հա՛մ էլ ընկերներս ունենք դասեր, որոնք կատարելը խաղը ու պար չէ), իսկ մյուսը՝ կիրակին: Խաղացե՜ք, սակայն չափավոր:

Комментариев нет:

Отправить комментарий