вторник, 9 мая 2017 г.

Դպիրյան հոդվածի ընթերցում

Կարդացել եմ Աշոտ Տիգրանյանի ,,Այլընտրանքային պատմության ուսուցումը,, հոդվածը: Հոդվածում մանրակրկիտ պատմվում էր, թե ինչի համար է այլընտրանքային պատմության ուսուցումը: Ես համաձայն եմ գրվածի հետ, քանի որ
այլընտրանքային պատմության ուսուցանումը հա՛մ օգնում է երեխայի մտածելակերպի և պատմության թեմայով առաջընթացի զարգացմանը, հա՛մ էլ օգնում է նրանում, որ երեխան սկսում է տարբեր թեմաներով կիսվել ուսուցչի հետ և իր տեսակետը բացատրել: Վերջինը ես ասում եմ իմ փորձից: Ես նույնպես նախագծի մասնակից եմ և այլընտրանքային պատմությունն ինձ օգնել է էլ ավելի կատարելագործել բանավոր և գրավոր խոսքս, այն ինձ մոտ առաջացրել է ինքնավստահություն, որի շնորհիվ կարողանում եմ մասնակցել տարբեր մրցույթների և ամեն ինչ անում եմ առանց կաշկանդվելու:  

Комментариев нет:

Отправить комментарий