среда, 17 мая 2017 г.

Բաղաբերդի կորած ձեռագրերի հետքերով

Նախագծի մասին

Կա մի տարածված վարկածոր Սելջուկ-Թուրքերը 1170թ. Բաղաբերդը գրավելուց հետո ոչնչացրել են մոտ 10000 ձեռագրերԱյն պաշտոնապես ընդունված է, որպես ճշմարտությունՄենք իրականացնում ենք նախագ
իծորի միջոցով փորձում ենք պարզել թե իրականում ինչ է տեղի ունեցել 1170թ.: Երևի ձեզ մոտ հարց առաջացավթե ինչի՞ համար ենք կատարում այս նախագիծը
Նախագիծը կատարում ենք նրա համարորովհետև Բաղաբերդի շրջակայքում գտնվել են որոշ ձեռագրեր:​

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ստեփանոս Օրբելյանի ,,Սյունիքի Պատմություն,,

Արժանահավատ Ստեփանոս Օրբելյանը իր ,,Սյունիքի պատմություն,, գրքում գրում է.​

«ՈԺԹ (1170թ.) թվականին Աստված կրկին բարկացավ մեր Բաղաց աշխարհի ու Սյունյաց նահանգի վրա և բոլորի ապավեն ու ապաստարան անառիկ Բաղաբերդ ամրոցը մատնեց Իսմայելի՝անիծյալ ու գիշակեր մարդու ձեռքը,որը բազմաքանակ զորքերով եկավ,բայց չկարողացավ ոչինչ անել։Այնուհետև խաբեական խոսքերով խաբեց աչաղվացի պարզամիտ քրիստոնյա մարդկանց ու նրանց միջոցով նախ գրավեց Կկոց քարը,ապա գիշերը նույն մարդկանց միջոցով հափշտակեց և Բաղաբերդը,որը գրավելով սաստիկ կոտորած կատարեց։Եվ քանի որ այն անհաղթահարելի ամրություն ուներ,բոլոր վանքերից այնտեղ էին կուտակել սրբությունները,գրքերը,եկեղացական սպասքները,առավելապես Տաթևի փարթամ ու հարուստ աթոռի անհամար և աննման սրբություններն ու եկեղեցական սպասքները,ոսկե և արծաթե խաչերը,հիշատակային իրերը՝ զարդարված անգին ակնեղեններով,անհամար մարգարիտներով։Այնտեղ ամբարված էին շատ կտակարաններ՝թվով ավելի քան տասը հազար։Դրանք բոլորն էլ գերի տարվեցին և ցիր ու ցան եղան երկրի երեսին»

Հոդվածի մասին

Մեր նախագծի մասնակիցներից մեկը՝ Սուրեն Ասրյանըկատարել է հետազոտական աշխատանքորով ապացուցել է, որ Սելջուկները չեն ոչնչացրել բոլոր ձեռագրերըՆրա հոդվածում ասվում է, որ Բաղաբերդին հարակից տարածքներում գտնվել են ձեռագրերԿան վայրերորոնք չեն ուսումնասիրվելՕր.՝ Բաղաբերդի մերձակայքում կա մի վայրոր կոչվում է Գիրաթաղորը նշանակում է, որ այնտեղ թաղված գիր կաԿան նաև քարանձավներորոնք չեն ուսումնասիվել: ​

Մանրամասնությունների համար կարող եք կարդալ հոդվածը:  ​

ԿԵԹ-ի հետ համագործակցում

Մայիսի երկրորդ կեսին իրականացնելու ենք հետազոտական արշավ Կապանի Երկրագիտական Թանգարանի աջակցությամբ, և նրանց հետ միասին կազմելու ենք երթուղու քարտեզըԿարող եք դուք ևս միանալ  մեզ:

Համատեղ Արշավային ճամբար


Ինչպես նշեցի մենք Մայիսին պետք է կազմեինք Երթուղու քարտեզըիսկ Ամռանը մենք երկու շաբաթով կամ նույնիսկ ամսով կգնանք Սյունիքի մարզԲաղաբերդի մոտ վրաններ կխփենք և կսկսենք որոնումներըՄենք կփորձենք ամեն ինչ մանրակրկիտ հետազոտելԿան որոշ տարածքներորոնք նույնիսկ դարեր շարունակ լրջորեն չեն ուսումնասիրվելսակայն մենք խոստանում ենք լինել հետևողական: ​

Комментариев нет:

Отправить комментарий