вторник, 8 октября 2019 г.

10.08.2019

Կարդացի 2014թ. լրատվական նյութերից մեկը, որի վերնագիրն էր՝ «Երևան» ոսկե հուշամեդալ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին: Տարեվերջյան ցուցահանդեսին կրթահամալիրը պարգևատրում է լավագույն աշակերտին և ուսուցչին: գրված է, որ նույն օրը՝ 2014թ. դեկտեմբերի 17-ին, 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ծանոթացել է ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի հեղինակային նախագծերին և հետագա անելիքներին: Ինչպես նաև Կրթահամալիրը 25 ամյակի և կրթական ոլորտում նոր նվաճումների համար պարգևատրվել է ,,Երևան,, ոսկե հուշամեդալով: 

среда, 2 октября 2019 г.

02.10.2019

Ակուտագավա ,,Թավուտում,,
  • Պատմվածքից տպավորությունների գրառում։

Պատմվածքը կարդալով, արդեն տեսնում էի այդ տեսարանները: Այն շատ հետաքրքիր էր, ընթերցողին պահում է լարվածության մեջ: Կարդացի և կարող եմ ասել, թե ով էր ստում և ինչու: Ստում էր աղջիկը: Ստում էր, քանի որ ուզում էր անպատիվ չթվալ: Ստում էր նաև ավազակը՝ Տանձյոմարան, ստում էր, որովհետև չէր ցանկանում իր հեղինակությունը գցել: Ըստ իս տղամարդը ինքնասպան եղավ, քանի որ նրա կայքնը րոպեների ընթացքում փուլ էր եկել, կինը ցանկանում էր լքել իրեն, հանցագործը ստորացրեց իրեն՝ պատվազրկելով կնոջը: Այսքանը ընթերցածիս մասին: