пятница, 22 октября 2021 г.

Exercises

 Use the verb in the correct tense forms.

III. Finish these sentences using your own imagination.

The best way of making good relationships with other people is being a nice person.

Whenever I feel depressed, I listen to music or do sports, sometimes both.

The best way of refusing an invitation is being honest and nice about it.

Choosing a birthday present is sometimes hard, but it should come from the heart.

White lies are sometimes …(I am not familiar whith this expression)

Democracy is not perfect, but it does the job.

Being literate means to be able to understand any given discipline.

Sometimes it is difficult to believe that there will come a time that we will cease to exist.

понедельник, 11 октября 2021 г.

Նոր տնտեսական քաղաքականություն (ՆԵՊ)

 ՆԵՊ-ին անցնելու առաջին միջոցառումները իրականցրեցին գյուղատնտեսության ոլորտում։ Արգելվեցին հացահատիկի ու այլ մթերքների բռնագրավումները, վերացվեց պարենմասնատրումը, ընդունվեց պարենահարկի մասին օրենքը։ Պետության տուրքը վճարելուց հետո գյուղացին իրավունք ուներ ազատ տնօրինելու ստացած բերքի ավելցուկը։ 1923-ին վերագործարկվում է Երևանի գինու-կոնյակի (ARARAT) կաշվի երկու փոքր գործարանները և մի շարք այլ ձեռնարկություններ։ 1923-24թթ-ի ընթացքում սկսվեցին Հայաստանի արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկի` պղնձաարդյունաբերության վերականգնման աշխատանքները ինչի շնորհիվ շուտով Կապանում վերսկսվեց պղնձի ձուլումը։ Խորհրդային երկրի կառավարման ժամանակ Ռուսաստանի գրեթե բոլոր նահանգներում տասնյակ հազարավոր գյուղացիներ զինված պայքար սկսեցին բոլշևիկյան վարչակարգի դեմ։ Երկրում աղետալի վիճակ էր այդ ամենը փոխվեց , երբ սկսվեց Նէպը։ Այդ ժամանակ տնտեսությունը զարգացում ապրեց։ Նէպի կենսագործումը նպաստեց երկրի ճգնաժամի հաղթահարմանը: Հայաստանում այդ տարիներին վերականգնվեց գյուղատնտեսությունը, սկսեցին դրվել արդյունաբերության հիմքերը, որոշ չափով բարելավվեց ազգաբնակչության կենսամակարդակը: 1928թ. Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913թ. մակարդակին: Չնայած որոշ հաջողությունների նէպը շուտով կասեցվեց ստալինյան ղեկավարության կողմից: Նէպի ձախողման ու վերացման պատճառներն առավելապես կապված էին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և գաղափարախոսական խնդիրների հետ: Պետությունը տարեցտարի մեծացնում էր իր միջամտությունը երկրի տնտեսական կյանքին. վերահսկվում էր գները, սահմանափակում ձեռնարկությունների ինքնուրույնությունը: Վերակենդանացվեց ռազմական կոմունիզմի ժամանակների գործելակերպը: Տեխնիկատնտեսական հետամնացությունն արագորեն վերացնելու նպատակով որոշվեց իրականացնել արդյունաբերացում: Որոշվեց երկրի արդյունաբերացումն սկսել ոչ թե թեթև ու սննդի արդյունաբերություններից, ինչպես տեղի էր ունեցել զարգացած արդյունաբերական պետություններում, այլ ծանր արդյունաբերությունից: Նպատակտ ԽՍՀՄ-ը մեքենաներ և սարքավորումներ ներմուծող երկրից դրանք արտադրող երկրի վերածելն էր: Արագ արդյունաբերացման համար անհրաժեշտ միջոցները հնարավոր էր հայթայթել միայն երկրի ներսում: Ֆինանսավորման աղբյուր դարձան խիստ ծանր հարկերը, վանքերի ու եկեղեցիների ունեցվածքի, թանգարաններում պահվող ազգային հարստության բռնագրավումը: Աշխատավորներին տրվում էր չնչին աշխատավարձ: Արդյունաբերացումն առաջացրեց բնապահպանական խնդիրներ: Հրազդան գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն աշխատում էին Սևանից բաց թողած ջրի հաշվին, որը հանգեցրեց լճի մակարդակի իջեցմանը: Շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը զգալի վնաս հասցրին քիմիական և լեռնամետաղաձուլական ձեռնարկությունների թունավոր արտանետումները: Դժվարություններ էին առաջացել նաև հացամթերումների բնագավառում: Քիմիական արդյունաբերության նոր կենտրոններ դարձան Ղարաքիլիսան և Երևանը: Ղարաքիլիսայում կառուցվեց խոշոր քիմիական կոմբինատ՝ կարբիդի և այլ արտադրամասերով: 1933թ. Երևանում սկսվեց արհեստական կաուչուկի խոշոր գործարանի կառուցումը:

Արդյունաբերացման ուղղակի արդայունք էր բանվոր դասակարգի և ճարտարագիտատեխնիկական անձնակազմի քանակական աճը: 1928-1940թթ. բանվորների թիվն ավելացավ 4,5 անգամ՝ հասնելով 92,4 հազարի: Որպես խնդրի լուծման միջոց առաջարկվեց կոլեկտիվ տնտեսությունների կազմակերպումը:

Գյուղացուն զրկում էին տասնամյակներ շարունակ երազած հողաբաժնից և հարկադրում, որ հրաժարվի դարավոր կենցաղավարությունից՝ հանուն կոլեկտիվ աշխատանքի և գյուղի «սոցիալիստական» վերակառուցման: Այսինքն գյուղացին օտարվում էր հողից: Հաստատվեցին ժամկետներ, որոնց ընթացքում պետք է իրականացվեր կոլեկտիվացումը: Սկզբում այդ գործընթացը պետք է ավարտվեր հացահատիկ արտադրող շրջաններում: 1929թ. նոյեմբերին Ստալինը, «Մեծ բեկման տարին» հոդվածում կեղծելով իրականությունը, ներկայացրեց՝ իբր գյուղում տեղի է ունեցել արմատական բեկում կոլեկտիվացման օգտին, քանզի միջակ գյուղացին, որը գյուղացիության մեծամասնությունն է, արդեն նախընտրում է կոլտնտեսությունը: Չնայած նրան, որ գյուղացին դե պատրաստ չէր սրան, Հայաստանի ղեկավար մարմիններն անցան խնդրի իրականացմանը:Ամեն տեսակի բռնություններ գործադրելով չքավոր գյուղացիներին ստիպում էին անդամագրվել կոլեկտիվ տնտեսություններին: Սրանով խախտվում էր կոլեկտիվացման կամավորության սկզբունքը:Այս ամենի արդյունքում գյուղացիությունը զինված դիմադրություն սկսեց՝ ի պատասխան բռնաճնշումների և հարկադրական կոլեկտիվացման: Հայաստանի առանձին շրջաններում՝ Դարալագյազ, Շամշադին, Վեդի, Թալին, պայքարը կրում էր զինված բնույթ:

1930թ. մարտից մինչև մայիս ամիսները Դարալագյազի ամբողջ շրջանը գտնվում էր ապստամբած գյուղացիների ձեռում: Հակակոլտնտեսային շարժումն արտահայտվեց նաև գյուղացիների կողմից իրենց անասուններն անխնա կոտորելու ձևով: Այդ պայմաններում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվեց 30%-ով:Գյուղացիության ելույթները շուտով ճնշվեցին, սակայն իշխանությունները ստիպված էին հևաժարվել համատարած կոլեկտիվացման կարգախոսից: Որպես ճնշման միջոց պետությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ սկսեց կիրառել հարկերի ավելացման քաղաքականությունը: Այդ ամենին ավելացավ 1932-1933թթ. ահավոր սովը: Դրանից ամենից շատ տուժեց Սևանա լճի ավազանի բնակչությունը: Ապրելու միջոց գտնելու համար հազարավոր մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը: Գյուղատնտեսության կոլեկտիվացումը տնտեսական վերելք չապահովեց, ընդհակառակը՝ անկում ապրեցին նրա բոլոր ճյուղերը: Հանրային սեփականության համակարգը, նյութական շահագրգռվածության բացակայությունը չէին կարող աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու խթան հանդիսանալ: