среда, 18 декабря 2019 г.

Սեպտեմբեր-Դեկտեմբեր հաշվետվություն

Մինչ ոսումնական տարվա սկիզբը մասնակցել եմ դեպի ժայռ ճամփորդությանը: Ճամփորդության նպատակը 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ ֆիզկուլտուրան հանձնել էր:

Հետո երկու ամիս հանգիստ, որից հետո սկսվեց...

Սեպտեմբեր

Սկզբում ընտրեցինք ուսուցիչներին, որոնց հետ ցանկանում էինք անցկացնել մեր դասերը: Հիմնականում մեր հին ուսուցիչներին էի ընտրել, հարմարվելը շատ հեշտ էր:

Հոկտեմբեր

Կրկնեցինք անցյալ դասերը, իսկ հետո անցանք հաջորդ թեմաներին: ինչպես նաև ընկերացանք նոր աշակերտների հետ:

Նոյեմբեր, դեկտեմբեր

Հիմնական գիտելիքներս ստացա այս երկու ամիսների ընթացքում: Կատարեցի արաջադրանքներ և սովորեցի բոլոր առարկաներից շատ բաներ:

Հայոց լեզու

Կոնկրետ թեմաներ չեմ ուզում նշել, քանի որ բոլորն էլ ինձ համար հետաքրքիր էին, այդ իսկ պատճառով նշում են Հայոց լեզվի բաժինը: 

Գրականություն

Ահա գրականության բաժինը:

Պատմություն

Պատմություն առարկան այս տարի էլ ավելի հետաքրքրացավ, նախ մեր սկսզբի թեմաները անցյալի կրկնությունն էր: Հետագայում ունեցանք դաս 9-րդ դասարանցիների հետ, նրանք մեզ դաս էին բացատրում Վանի թագավորության մասին: 

Հասարակագիտություն

Այս առարկան էլ ավելի հետաքրքրացավ: Խոսել ենք մարդկային իրավունքների մասին: Նյութերը տեսեք իմ բաժնում:


Մաթեմատիկա

Մաթեմատիկա առարկայից անցանք եռանկյունաչափություն, սկզբից դժվար էր, սակայն հիմա ամեն ինչ ստացվում է:





понедельник, 2 декабря 2019 г.

Աշխատելու իրավունք

Աշխատանքը շատ լավ բան է: Կյանքում ամեն ինչ հիմնված է աշխատանքի վրա: Առանց աշխատանք չկա ոչինչ: Մենք կարծում ենք, որ բիզնեսմենները ուղղակի նստել և հասել են բարձունքների, սակայն դա այդպես չէ, ճիշտ է, չեմ ժխտում, կան մարդիկ ովքեր ապօրինի կերպով են դարձել մեծ բիզնեսների տեր, բայց բիզնեսմենների 85%-ը հարստացել են արդար և տանջալից ճանապարհներով: Հիմա խոսեմ աշխատելու իրավունքից: Աշխատելու իրավունք ունի 14 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ:  14-16 տարեկանները աշխատելու համար պետք է ստանան ծնողների համաձայնությունը և ստորագրությունը: իսկ 16-ից բարձր տարիք ունեցող անձինք կարող են ազատ աշխատել, եթե իհարկե գործատուն դեմ չէ: Խոսենք չափահասների մասին: Չափահասների աշխատելու համար հարկավոր չէ ծնողների ստորագրություն, բայց կան էլի պայմաններ, որոնք չպետք է մոռանալ: Յուրաքանչյուր աշխատանք ունի իր պահանջները: Օրինակ անգրագետ մարդը չի կարող կատարել հաշվապահի աշխատանք: Յուրաքանչյուր մարդ սովորում է և գտնում իրեն համապատասխան մասնագիտություն և այդ մասնագիտությամբ էլ շարունակում է իր աշխատանքային կարիերան:  

Խրախուսանք

Խրախուսանքը մարդու կատարած աշխատանքը, մարդու ունեցած հաջողությունները գնահատելու միջոցն է, ես մտածում եմ, որ նույնիսկ լավագույն միջոցն է: Եթե մարդը առանց ինչ-որ պարտավորությունների կատարում է, ինչ-որ լավ աշխատանք, ուրեմն անպայման հարկավոր է նրան խրախուսել: Ես մտածում եմ, որ մարդուն պետք չէ խրախուսել այն արարքի համար, որը որ նա պարտավոր էր կատարել: Խրախուսանքը կարող է լինել տարբեր տեսակի: Օրինակ ուսուցիչը կարող է իր աշակերտին լրացուցիչ աշխատանք կատարելու համար խրախուսել բարձր թվանշան գնահատելով, գործարանի տնօրենը աշխատողին կարող է խրախուսել գումար կամ արձակուրդ տալով: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի գնահատվելու կարիք, թեկուզ գնահատանքը լինի միայն խոսքերով, քնքուշ ու բարի խոսքերով, գնահատվողը կսկսի ջերմություն զգալ, ավելի մեծ սիրով նայել կյանքին: Ահա տեսեք ինչպես կարող ենք մարդուն հասցնել այն բանին, որ նա սիրի կյանքը: Եկեք ուրախացնենք մարդկանց մեր ջերմ խոսքերով, որոնք կհանդիսանան խրախուսանք: 

Ազատություն

Ազատություն. մի բառ որի իմաստը շատ քչերն են հասկանում: Մոտենանք անծանոթի և հարցնենք, թե ինչ է նշանակում ազատությունը ըստ նրա: 99%-ով վստահ եմ նա կպատասխանի, որ ազատությունը դա ինչ ուզել անելն է: Բայց դա սխալ է, որովհետև ամեն ինչի մեջ մտնում է նաև ուրիշի իրավունքները ոտնահարելը, բայց դա շատ կոպիտ սխալ է և դա ազատություն չէ: Իրական ազատությունը նույնպես սահմանափակված է, քանի որ բոլոր մարդիկ էլ ունեն իրավունքներ և մեր ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները:
Ես մտածում եմ, որ ազատությունը լինում է մտավոր: Բացատրեմ ասածս: Ազատությունը՝ առողջ միտք ունենալն է, կախված չլինելն է մարդկային ամբոխից, կոմպլեքսներ չունենալն է, քանի որ հենց դրանք են մեր ազատությունը սահմանափակում: Եկեք բոլորս էլ մտածենք առողջ, ոչ թե կախված լինենք ուրիշի կարծիքներից, քանի որ հենց դրանք են խանգարում մեզ ազատ ապրել:

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ 

Այն  նշանակում է՝ շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրը դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ հասարակության համար։ Ըստ որոշ տվյալների՝ երկրագնդի բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է շահագործման զոհ իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում փոխադրվելով այլ երկրներ։

Կրոն: Բուդիզմ

Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։ Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան («ավագների դպրոց»), որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։ Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն (ձեն, չինարեն չան) տարատեսակը։ Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։