Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու 2020-21. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու 2020-21. Показать все сообщения

понедельник, 12 апреля 2021 г.

Մեջբերվող ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի

Դու այն ժամանակ ինձ ասացիր.
— Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի։

Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի։

2․ -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ստիպեց ինձ անել դա,-ասաց բժիշկը այցելուին։

Բժիշկը ասաց այցելուին, որ նա չէր ուզում իրեն վշտացնել, բայց նրա վարմոինքը ստիպեց նրան անել դա:

3․ -Ճիշտ ես ասում՝ քո դրությունը ծանր է, բայց դու մի՛ տխրիր,- ասաց նկարիչը՝ հայացքն ուղղելով ինձ։

Հայացքն ուղղելով ինձ ասաց ուսուցիչը ինձ, որ ես ճիշտ եմ ասում՝ իմ դրությունը ծանր է, բայց ես չտխրեմ:

4․ «Եվ ինչո՞ւ ես չփորձեցի համոզել նրանց,-մտածում էր նա,- դա լավ կլիներ բոլորիս համար»։

«Եվ ինչո՞ւ նա չփորձեց համոզել նրանց,- մտածում էր նա,- դա լավ կլիներ բոլորի համար»:

5․ -Նախաճաշս փաթաթի՛ր, ուզում եմ հետս տանել, քանի որ ուշ եմ վերադառնալու,- ասացիր մայրիկիդ առավոտյան։

Մայրիկիդ առավոտյան ասացիր, որ նախաճաշդ փաթաթի, ուսում ես հետդ տանել, քանի որ ուշ ես վերադառնալու:

6․ Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր.
-Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտնեք. պատմեք՝ ով է ձեզ նեղացրել։

Հուզվեցին՝ լսելով դատավորին, որը իրենց ասում էր, որ նրանք իր հետ գտնվում են արդարադատության պալատում այնտեղ արդարություն կգտնեն․ և պատմեն՝ ով է իրենց նեղացրել։

7․ -Ինչո՞ւ ես դու ինձ հետ թշնամացել,-հարցրեց Շապուհը հայոց արքա Արշակին,-չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, նույնիսկ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել։

Շապուհը հարցրեց հայոց արքա Արշակին, թե ինչո՞ւ է նա իր հետ թշնամացել, չէ՞ որ նա սիրել է իրեն իր որդու պես, նույնիսկ կամեցել է նրան իր աղջկա ամուսին տեսնել։

8․Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր. «Ձեզ՝ սովորողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք որևէ դժվարություն չունենաք»։

Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր, որ մեզ՝ սովորողներիս համար նրանք ստեղծել են բոլոր հնարավոր պայմանները, որ մենք որևէ դժվարություն չունենանք։

9․ -Դու չես սխալվում, Սոնա՛, ես միանգամայն աննրբանկատ եղա քո նկատմամբ,- խորին հուզմունքով ասաց Լևոնը։

Խորհին հուզմունքով ասաց Լևոնը, որ Սոնան չի սխալվում, նա միանգամայն աննրբանկատ եղավ իր նկատմամբ։

10․ Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ։

Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ, որ լավ խորհեմ անելիքիս մինչև վճռական քայլ կատարելս։

11․ «Եթե եղբայրս մեծ լիներ,-նամակում գրում էր նա աղջկան,-կխնդրեի, որ քեզ հետ ընկերություն աներ»։

Նամակում գրում էր նա աղջկան, որ եթե եղբայրը մեծ լիներ, կխնդրեր, որ նրա հետ ընկերություն աներ։

Շտեմարան

142

-Ավելի լավ չէ՞ր լինի,- ասաց ուսուցիչը տնօրենին,- որ Դուք բոլորիս համար ընդունելի որոշում կայացնեիք և մեզ չչարչարեիք։

Ուսուցիչը ընօրենին ասաց, թե արդյոք ավելի լավ չէր լինի, որ նա իրենց բոլորի համար ընդունելի որոշում կայացներ և իրենց չչարչարեր։

143

-Սմբա՛տ, դու պետք է ներողություն խնդրես ինձնից քո անվայելուչ արարքի համար,-ասացի ես։

Ես ասացի Սմբատին, որ ինքը պետք է ներողություն խնդրի ինձնից իր անվայելուչ պահվածքի համար։

144

-Երկու շաբաթ է՝ քույրդ չի զանգահարել,- հուզված ասաց ինձ մայրս, ապա ավելացրեց,-նեղացել է ինձնից։

Մայրս հուզված ասաց ինձ, որ երկու շաբաթ է՝ քւոյրս չի զանգահարել, ապա ավելացրեց, որ նա նեղացել է իրենից։

145

Հարգելի՛ս, ես Ձեզ ոչ միայն չեմ հասկանում, այլև չեմ հավատում Ձեր անկեղծությանը, ասաց երիտասարդը տիկնոջը։

Երիտասարդն ասաց տիկնոջը, որ ինքը նրան ոչ միայն չի հասկանում, այլև չի ուզում հավատալ նրա անկեղծությանը։

146

-Ի՞նչ ուժով պիտի հաղթես արաբներին, Մարզպետունի՛ իշխան․ մենք կղջում ընդհամենը հարյուր զինվոր ունենք,- հարցրեց թագուհին երկյուղած։

Թագուհին երկյուղած հարցրեց, թե նա ինչ ուժով պիտի հաղթի արաբներին․ իրենք կղզում ընդհամենը հարյուր զինվոր ունեն։

147

«Չեմ հասկանում՝ ինչու նա չվերադարձավ, և ինչ է նշանակում այս ամենը», -սրտդողած խորհում էր նա՝ առերես թաքցնելով վրդովմունքը։

Առերես թաքցնելով վրդովմունքը՝ նա սրտդողած խորհում էր, որ ինքը չի հասկանում՝ ինչու նա չվերադարձավ, և ինչ է նշանակում այս ամենը։

148

-Դու արածներիդ մասին մտածի՛ր, թո՛ղ՝ ես էլ իմ գործը անեմ,- չթաքցրած հեգնանքով ասաց մտախոհ իխշանը եղբորը։

Մտախոհ իշխանը չթաքցրած հեգնանքով ասաց եղբորը, որ նա թող իր արածների մասին մտածի, ինքն էլ իր գործը անի։

149

Մտքում հանդիմանում էր գործընկերոջը․«Չեմ հասկանում ՝ ինչու ես դու ինձնից անընդհատ դժգոհում»։

Մտքում հանդիմանում էր գործընկերոջը, որ ինքը չի հասկանում՝ ինչու նա իրենից անընդհատ դժգոհում։

четверг, 1 апреля 2021 г.

01.04.2021

 

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։

Ալվարդի հետ մենք ոչ միայն դասընկերներ ենք եղել, այլև միևնույն բակի բնակիչներ։ Երկաթագծի կայարանի մատույցներում, դա մի հինավուրց թաղ էր՝ խորդուբորդ բակերով խարխուլ տներով ու մի քանի տասնամյակ ապրած գալար ծառերով։ Ինը-տասը տարի առաջ քանդեցին այդ բակն ու միմյանց կրթնած աղյուսե տները։ Երբ ձյունը ծանրանում էր, մայթեզրի ծառերի սաղարտներին քանդքնդված բակի ծխնելույզզներից բարձրանում էին գորշ ծխի գալարները։ Ողորկ սառույցով էին ծածկվում աղբյուրը, ձյան տակ կքած ծառերը, որոնք զվարթ գարունքին սկսում էին փռել բակը՝ զարդարելով թափած բողբոջներով։ Իսկ ամռան միջօրեի շոգը մեզ փախցնում էր սենյակ, և մենք փեղկերն ամուր փակելով Մեծարենց ու Տերյան էինք կարդում։ Թվում է շատ վաղուց էր, ինչ բեռնա․․․տոյի թափքը լցրինք մեր կահույքը։ Հինավուրց ծառերը, հյուղակների մարդիկ հայտնվել ու անէացել են վաղնջական մի գողտրիկ երազում։ Հիմա ես նկարիչ եմ։ Ցուցահանդեսին ներկայացրած չորս կտավներիցս երկուսը՝ Աշնանային բնանկարը և Սալարկված խարխուլ բակը, արժանացան մրցանակի։ Բոլորը հաստատում են, որ իմ կտավներում ամռան միջօրեի արևն ու ստվերները կատարյալ են։

3. Տրված արևմտահայերեն նախադասությունը վերածիր արևելահայերենի։ Ցույց տուր (գրավոր) տարբերությունները։

Բեռնակիրներուն այս հանդգնությունն այնքան պարսավելի չէ, որչափ այն մարդերունն, որ խոհարարություն ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով՝ աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծցուցած ըլլալով՝ դաստիարա­կության խնդիր կը հուզեն, կամ զավակ մ՚ ունեցած ըլլալով՝ առաջին մարդուն ո՛ր աշիարհի մեջ ծնած ըլլալուն վրա կատենաբանեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո՛, այս մարդերուն հանդգնությունն ավելի է, վասնզի բանադատությունն կամ աստղագիտությունն կամ մանկատածությունն և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ։

Բեռնակիրներին այդ համարձակության համար այդքան մեղադրելու չէ, որքան այն մարդկանց, ովքեր խոհարարություն են սովորել և քննադատություններ կանեն, կամ մի քիչ երկրաչափություն պարապած լինելով աստղերի շարժումներից կխոսեն, կամ երկու սագ և չորս կով մեծացրած լինելով դաստիարակության խնդրից կվրդովեն, կամ զավակ ունենալով՝ առաջին մարդուն ով կծնի աշխարհում կքննադատեն, կամ վերջապես այն բանից կխոսեն, որն իրենց հետ կապ չունի, այո՛ այս մարդկանց անզսպությունը և ինքնավստահությունը բնորոշ է, որովհետև քննադատությունը կամ աստղագիտությունը կամ մանուկների խնամքը և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներին հարցնելով անմիջապես սովորի մարդը։

понедельник, 7 декабря 2020 г.

07.12.2020

 

Կարդա տեքստը, գտիր բարդ նախադասությունները և դրանց բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցերը։

Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։

Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։

  1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունը։
    Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։– Ենթակա
  2. Տեքստում ընդգծված բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։

Ժողովրդական- ածական

բայց- համադասական շաղկապ

նախնիները- գոյական

ժամանակին -ժամանակի մակբայ

երկու- թվական

հին-ածական

որոնց- հարաբերական դերանուն

իրենց- անձնական դերանուն

Խելքը շուկայում չե՞ն ծախում

Ժողովրդական իմաստուն խոսք է. խելքը բնատուր է, բավական չափով էլ՝ «մարզովի»։ Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե … կշռում են։ Չե՞ք հավատում։ Վերցրեք տաղանդ բառը, որի այժմյան իմաստը բոլորիդ է հայտնի։ Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։-

Այդ դեռ քիչ է։

Հին հունարեն տա՛լանտոն պարզապես նշանակել է…. «կշեռք» (ինքն էլ կազմված է տալանտո՛ո բայի հիման վրա, որ նշանակել է «տատանել, ճոճել». պատկերացրեք կշռելու պահը)։ Տա՛լանտոն նշանակել է նաև«կշռաչափ՝ 26,2կգ», «ոսկեդրամի չափ». 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի։ «Ուրիշներից ետ չմնալու համար»՝ այդ բառը հույներից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակում է նաև «փափագ, ցանկություն, կամք»։ Հին ֆրանսերենում էլ նշանակել է «կշռի չափ», բայց հյուսիսում և հարավում՝ նաև «ցանկություն», իսկ լանգեդակերենում՝ «ուտելու ցանկությունւ, քաղց»։ Տեսեք, թե ո՛ւր է հասել «կշեռքը»։

Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։ Խորենացին գրում էր. «… Խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ եւ հազար քանքար ոսկւոյ, զի օգնեսցէ նոցա….» («Խոստանում է հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի, որ օգնի իրենց»)։

Ուրեմն, դուրս է գալիս, որ եթե նկատի ունենայինք քանքար-ի ցույց տված կշիռը, մեկի մասին «քանքար ունի, քանքար+ավոր է» ասելիս պիտի հասկանայինք, որ նա… 138 լիդր, այսինքն 45կգ 333գ խելք ունի։ Իսկ տաղանդավորի խելքը մի քիչ ավելի թեթև է, ընդամենը 26,2 կգ…

понедельник, 30 ноября 2020 г.

30.11.2020

 

  1. Տրված նախադասություններում գտիր
  • բաղադրիչ նախադասությունները
  • բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցները
  • բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը միմյանց հետ (որն է որին համազոր, որին՝ ստորադաս)։

2. Փորձիր կազմել նախադասությունների գծապատկերը։

3. Հետևություն արա երկրորդական նախադասության դիրքի, գլխավորի ու երկրորդականի կապակցման միջոցների, համազոր նախադասությունների կապակցման միջոցների մասին։

96.Ա. Եթե մարդու էությունը այդ ժամանակից ի վեր էսպես փոխված լիներ, Բ. մենք այսօր հազիվ թե հասկանայինք այդ ստեղծագործությունը:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

97. Ա. Այս գործն այսօր այնքան ժամանակավրեպ է, Բ. որ երիտասարդության շրջանում չունի գրեթե ոչ մի ընթերցող:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

98. Ա. Կարելի՞ է արդյոք, անտեսել այն հանգամանքը, Բ. որ սփյուռքի հայության մի ստվար մասը արևելահայերեն է խոսում և նոր ուղղագրությամբ է գրում:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ-ին:

99.Ա. Անհավատալի է ուղղակի, Բ. որ ես այդ հերոսական մարդու կողքին էի:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

100.Ա. Սահմանամերձ Բագարան գյուղն այնտեղ է, Բ. որտեղ միախառնվում են Արաքսն ու Ախուրյանը:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

101.Ա. Նրանց մեջ կան լուրջ գիտնականներ, Բ. որ նոր փաստեր են կուտակել և հնարավորություն են փնտրում դրանք շրջանառության մեջ դնելու:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Ն -ին:

102.Թեև Սարոյանը երկու անգամ եղել էր Հայաստանում, ես նրան չէի տեսել:

Բարդ համադասական նախ., քանի որ բաղադրիչները չեն լրացնում մեկը մյուսին:

103.Ա. Սարոյանի բացառիկությունն այն էր, Բ. որ դարձավ նաև իր հարազատ ժողովրդի մեծ գրողներից մեկը:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

104.Ա. Փորձի ադրյունքն այնպես ստացվեց, Բ. ինչպես կանխատեսել էր գիտնականը:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

105.Ա. Սարոյանը գրականության մեջ կարևորը ոգին է համարում, Բ. որովհետև գրականությունը ամենից առաջ ոգի է և դրանից բխած կենսափիլիսոփայություն:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

106.Ա. Եթե նա իր խոստումը կատարի և պայմանավորված օրը իր զորքով հասնի մեզ օգնության, Բ. թշնամին չի կարողանա դիմադրել:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

107.Ա. Նրան ցո՛ւյց տվեք, Բ. որ դուք սուր միտք ունեք:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

108.Ա. Հիշողությունը կարող է խամրել և բթանալ, Բ. եթե չի հարստանում սեփական տաառապանքի փորձով:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

109.Ա. Մեր ազգային ոգու, ոճի, հոգեբանության, ավանդների և միջազգային գեղարվեստական մտածողության համաձուլվածքից ծնունդ է առել գրական վիթխարի մի երևույթ, Բ. որ մեկ բառով սարոյանական է կոչվում:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

понедельник, 9 ноября 2020 г.

09.11.2020

 

  1. Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածը, վերածիր այլ երկրորդական նախադասության։
  2. Նշիր՝ ինչ փոփոխություն արեցիր։

55․ Խոնարհ բարևում էր գյուղամիջում իրեն հանդիպողներին ու անհետանում։

——

56․ Ծերունի Մովսեսի գալուց հետո կարծես մի ծանր քար ցած ընկավ նրա կրծքից։

Կարծես մի ծանր քար ցած ընկավ նրա կրծքից, ծերունի Մովսեսի գալուց հետո։

57․ Որոշ պահերին ես մոռանում էի Հայաստանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա լինելս։

Հայաստանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա լինելս Որոշ պահերին մոռանում էի։

58․ Այս ամենը տեսնելուց հետո չէի կարող խորագույն հարգանքով չլցվել մանկավարժների հանդեպ։

Չէի կարող խորագույն հարգանքով չլցվել մանկավարժների հանդեպ, այս ամենը տեսնելուց հետո։

59․ Հնադարյան ձեռագրի կաշեպատ կազմի վրա ամրացված մոմը, աղոտ կերպով լուսավորում էր գրատունը։

Գրատունը, աղոտ կերպով լուսավորում էր հնադարյան ձեռագրի կաշեպատ կազմի վրա ամրացված մոմը։

60․ Եվ բոլորովին պատահական չէ մեր համերգին այդքան շատ տեղացիների ներկա լինելը։

Այդքան շատ տեղացիների ներկա լինելը, բոլորովին պատահական չէ։

61․ Նա ինձ հանգամանորեն ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպությունը։

Իր ղեկավարած կազմակերպությունը, նա հանգամանորեն ինձ ներկայացրեց։

62․ Նստած էի, այո՜, օդաչուական խցիկում ու վայելում էի այն օրերին ակնկալածս։

——

63․Ես գնում եմ և ճանապարհին պատահող տղաներին ու աղջիկներին նախանձում։

Ճանապարհին պատահող տղաներին աղջիկներին նախանձելով, գնում եմ։

64․ Ընդհանրապես գյուղի գործերին չխառնվող Պետին, այդ օրը շատ անհանգիստ էր։

Այդ օրը շատ անհանգիստ էր, ընդհանրապես գյուղի գործերին չխառնվող Պետին։

65․ Ժպիտը երեսին՝ մոտեցավ ինձ և պատվիրեց ձիուն լավ նայել։

Պատվիրեց ձիուն լավ նայել, ժպիտը երեսին՝ մոտենալով ինձ։

четверг, 29 октября 2020 г.

29.10.2020

 


  1. Նախորդ դասի աշխատանքի քննարկում, շարադրանքների ընթերցում։
  2. Նախադասություններում տեղադրիր ներքեւում տրված բառերը՝ անհրաժեշտ ձեւափոխություններով։ Նախադասությունները շարահյուսական վերլուծության ենթարկիր, գծիր դրանց գծապատկերները։

—Ո՜ վ մարդիկ, երկնքից ձեր խնդրանքը, միշտ իմ ոտքերի տակ է,— մրմնջաց բանաստեղծը։

Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս՝ ընկրրկելով փողոցով անցնում քաղաքապետի առջև։

Մենք խուսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքերն արտահայտելու։

Հաճախ նա գիշերները վեր էր թռչում խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվածի նման, հետո լռում սարսափից։

—Հո չե՞ս հիվանդացել,— սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և մոտեցավ ուշադիր աչքերով նայեց, — գույնդ տեղն է, միայն տխուր ես երևում։

Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ դիմացավ սողունին, սակայն օձը, ի վերջո նայեց նրա հայացքի կայծակին, սուլեց և մի ակնթարթում անհետացավ։

четверг, 22 октября 2020 г.

22.10.2020

 


1.Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։ Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։ Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացանառօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, բոբիկ ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

понедельник, 19 октября 2020 г.

19.10.2020

 

  1. Բառերը համապատասխան փոփոխության ենթարկելով տեղադրիր բաց թողած տեղերում։
  2. Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը, որոշիր կառուցվածքը, կառուցիր գծապատկերը։

31. Տիկին Վարսենիկը նույնպես կերակուր պատրաստելու վերջին րոպեին, երբ կրակը ուժեղանալով փչացրել էր ամեն ինչ, զբաղվում էր լուրեր կարդալով:- բարդ ստորադասական

32. Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք, որդոց որդի ապրելով միևնույն տանը, վարժվել էին տերերի բնավորությանը, իսկ դրանցից մի քանիսն այնքան էին երես առել, որ իրենց վարքով ու բնավորությամբ նմանվում էին տերերին: -բարդ ստորադասական

33. Վարժարանի տղաները խմբերով հաճախ գալիս էին լողանալու, ու թեև իրենց հետ բերում էին մեծահասակ մեկին, այդ էլ նրանց չէր փրկում կռիվներից, երբ մտնում էին մեծ ճանապարհի տղաների կառուցած լողավազանները: -բարդ ստորադասական

34. Ուսանողները հեռանում էին՝ սպառնալով վրեժ լուծել, երբեմն հեռու քար էին շպրտում, իսկ մեծ ճանապարհի տղաները, նրանց քշում էին, վերադառնում էին գետափ, որտեղ իրենք թագավոր:-բարդ ստորադասական

35. Գարնանամուտին գետը, ափից դուրս գալով, հեղհեղում էր շրջակայքը՝ քարեր գլորելով այնպիսի դղրդոցով, որ թվում էր, թե փլվում էին լեռները։ -բարդ համադասական

36. Կյորեսի լեզուն նման էր մի չքնաղ հին գորգի․ ինչքան հնանում, մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ երբ Մինան այդ հին գորգը տանում էր գետը՝ լվանալու, լաց էր լինում ու նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն: -բարդ ստորադասական

37. Եվ խոսքի վերջում միանգամայն անկեղծ ու անդող ձայնով նա իր միակ եղբորն ասաց, որ պահում է հայ եկեղեցու ծեսը։-բարդ համադասական-

понедельник, 12 октября 2020 г.

12.10.2020

 

  1. Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

2. Տեքստի բարդ նախադասությունները դուրս գրիր, վերլուծիր շարահյուսորեն, գծիր դրանց գծապատկերը։

3. Արտագրածիդ մեջ թնդգծիր դերբայական դարձվածները, որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը։

Նեմրութ լեռան ալ կարմիր կակաչներով ծածկված լանջերին, հուռթի կանաչի մեջ տարածված էր Թեղուտը՝ շրջապատված խաղողի որթատունկերովգողտրիկ պուրակներով: Լեռնային թափանցիկ օդը, ձյունափակ գագաթները, դեպի բարձունքները գալարվող կածանները, վերևներից հոսող փրփրադեզ գետակները, ստեղծել էին հեքիաթային բնապատկեր: Իրենց բնության նման խրոխտ ու խիզախ էին թեղուտցիները՝ պարզ ու շիտակ մարդիկ՝ զերծ ձևականություններից ու խորամանկություններից: Ցերեկն աշխատում էին, գիշերները հավաքվում, որևէ մեկի տանը ու ծայր էր առնում զրույցը՝ համեմված հրաշախատում առասպելներով ու ժողովրդական դյուցազներգությամբ: Քանի ազատատենչ պատանիների սրտեր հրդեհեցին այդ գիշերները, վրեժով լցրին, հերոսացման մղեցին: Հյուրընկալ էր թեղուտցի Մարգարի օջախը: Ընտանիքը բազմանդամ էր, ապրում էին բոլորը միասին՝ սիրով ու համերաշխ:

Գծապատկերներ

1․ Նեմրութ լեռան ալ կարմիր կակաչներով ծածկված լանջերին, հուռթի կանաչի մեջ տարածված էր Թեղուտը՝ շրջապատված խաղողի որթատունկերով, գողտրիկ պուրակներով:

2․ Լեռնային թափանցիկ օդը, ձյունափակ գագաթները, դեպի բարձունքները գալարվող կածանները, վերևներից հոսող փրփրադեզ գետակները, ստեղծել էին հեքիաթային բնապատկեր:

3․ Ցերեկն աշխատում էին, գիշերները հավաքվում, որևէ մեկի տանը ու ծայր էր առնում զրույցը՝ համեմված հրաշախատում առասպելներով ու ժողովրդական դյուցազներգությամբ:

4․ Քանի ազատատենչ պատանիների սրտեր հրդեհեցին այդ գիշերները, վրեժով լցրին, հերոսացման մղեցին:

четверг, 8 октября 2020 г.

08.10.2020

Ներքեւի տեքստում լրացրու բաց թողած տառերը եւ կետադրիր։

  1. Գտիր տեքստում բարդ ստորադասական նախադասությունները, առանձնացրու կապակցման միջոցները։
  2. Գտիր դերբայական դարձվածները, որոշիր՝ շարահյուսական ինչ պաշտոն ունեն։

Վայրկյաններն անցնում էին: Զգում էր, որ գանձի վրա հենց այդպես կծկված էլ պիտի ընդունի մահը: Գիտակցությունը թույլ չէր տալիս անզգույշ քայլ կատարել: Մինչ խորհրդածությունների մեջ էր, ականջի տակ հնչեց մի խլացնող թնդյուն սոսկալի հարված զգաց մեջքի աջ կողմում, չհասցրեց նույնիսկ ուղղվել և փլվեց փոսի մեջ: Հետո մարմինը կրակից բռնկված տերևի նման կծկվեց, և նա կրծքով խոնարհվեց ոսկով լի ափսեի վրա դեմքը հողի մեջ: Անդորր իջավ փոսի վրա: Վերևում՝ կրակի կողքին կանգնած էր անծանոթը ատրճանակը ձեռքին: Երկար ժամանակ ակնդետ նայում, հետաքնին հայացքով զննում էր փոսում փռված մարմինը, կարծես ուզում էր իմանալ մեռած է արդյոք: Ապա ոսկով հափշտակված, հապշտապ դեն նետեց ծխախոտի մնացորդը, ատրճանակը ձեռքին թռավ փոսը ոչ մի վայրկյան հայացքը չհեռացնելով նրանից: 

четверг, 24 сентября 2020 г.

24.09.2020

  1. Տրված տեքստը արտագրիր, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Առանձնացրու բարդ նախադասությունները, որոշիր կապակցման միջոցները։

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը մեկը մյուսի հետևից հնազանդեցներով ռազմաշունչ ու ռազմատենչ ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը, զորավարը հրամայեց փայտամած ելանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան, զորապետերը հապավում են, ուստի վահանով պաշտպանելով վերևից տեղացող նետերից, սկսեց կառչելով մագլցել։ Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը հնդիկների մի մասին սրախողխող արեց խուճապի մատնելով մյուսներին։ Ասես իր զինվորներից լքված, նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին։ Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք, պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։