четверг, 16 декабря 2021 г.

Եղիշե Չարենց «Դանթեական առասպել»

  «Հին աստվածներ»-ը Լևոն Շանթի դրամաներից է, որ գրել է 1909 թվականին և տպագրել 1912 թվականին։ Դրամայում ներկայացված են վանականներ, ովքեր լքել են աշխարհը և ապրում են անապատում։ Այնտեղ կան  նաև ուրիշ հերոսներ, ինրպես Իշխանուհին, Սեդան, Իշխանը և այլն։ Դրամայում միայն վանականներն էին երկրպագում Աստծուն, աղոթում և նա իրենց միակ Աստվածն էր, իսկ մյուսները երկրպագում էին Վահագնին և Աստղիկին։

«Նեղ օրերից մեկը»

 Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ արտասահման՝ ուսումը շարունակելու, սակայն հովանավոր չի գտել, իսկ հիվանդանալուց հետո էլ ծախսել է խնայած ամբողջ փողը։ Պատրիկյանը հույս ուներ, թե իր երկու գրքույկներից բավականին վաճառված կլինեն, բայց գրախանութում ասում են, որ վաճառվել է միայն մեկ գրքի 5 օրինակ։ Երբ Պատրիկյանը գնում է խմբագրատուն, որտեղ նա հաճախ էր լինում, և նրան խնդրում են թերթը լրացնելու համար որևէ նյութ գրել, Պատրիկյանն սկսում է հոդված գրել մի գրողի մասին, որ գրքից երեք ամսվա ընթացքում վաճառվել է ընդամենը 5 օրինակ։

Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքում ներկայացված են կյանքի, ապրուստի, մարդու խնդիրները և կյանքը ընդհանրապես։

Նար-Դոսի «Ես և Նա»

 Պատմողի ձեռքն է ընկնում մի հիշատակարան, որը ներկայացնում է «կորած մարդու» տրագեդիան: Վերջինս գրի է առել իր կյանքի անցուդարձը: Հեղինակն այն վերածում է պատմվածքի՝ վերնագրելով «Ես և նա», ինչպես անվանել էր «կորած մարդը» իր հիշատակարանի այն մասը, որը վերաբերում է իր անկման տրագեդիային:


Ես
Պատմողն իրավագիտական ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող է: Լցված է փառավոր ապագայի վառ հույսերով: Սիրում է նրան: Երբ նայում է նրա աչքերին, կարծես արևն է վառվում դրանցում, երբ լսում է նրա կենսաթրթիռ ծիծաղը, կարծես չարաճճի վտակն է քչքչում: Այն ժամանակ նա ևս սիրում էր նրան, երդվում էր, որ մահն անգամ չի կարող բաժանել իրենց: Սակայն մի անգամ, երբ հերոսն ուսանողական իր մենակյաց սենյակում փակված, դիսերտացիայի վերջին գլուխներն է գրում, մի նամակ է ստանում, որում սիրեցյալն հայտնում է, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունի որպես թյուրիմացություն, մոռանա իրեն, քանի որ ինքն ուրիշի կինն է լինելու: Գիտի, որ այդ բանը շատ էլ հաճելի չպիտի լինի նրա համար, բայց ինչ արած, աշխարհի մեջ ամեն պատահում է: Այսպիսի հեգնական, թե դիվական անխիղճ խոսքերով է վերջացնում իր նամակը: Սկզբում կարծում է, թե կատակ է, բայց երբ իրար հետևից գրած նամակներին ու հեռագրերին չի պատասխանում, նա զարմանում է, զայրանում ու հուսահատվում: Այդ լռությունից հետո, կատարյալ հուսահատության մեջ, ստանում է մի լակոնական հեռագիր՝ «Ամուսնացա»: Երևի նրա համար, որ այլևս չձանձրացնի նրան նոր նամակներով ու հեռագրերով: Շուտով հերոսն ընկնում է հիվանդագին հուզման մեջ, թվում է, թե խելագարվում է: Երբ միասին էին, կարծես թե ավելի քիչ էր նրան սիրում, իսկ այժմ հասկանում է, որ սիրո առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո: Դատարկություն է զգում. ասես նրան նետել են մի անապատ, առանց ձգտումների, իդեալների ու փրկության որևէ հույսի: Հետո վրեժի զգացումն է կաթիլ առ կաթիլ կուտակվում սրտի մեջ: Թողնում է համալսարանը, դիսերտացիան ու գնում վրեժ լուծելու՝ ինքը չկա, թող նա էլ չլինի: Սակայն այստեղ նրա հուսահատությունը կրկնապատկվում է: Դավաճան աղջիկը մեկնել է արտասահման իր շատ հարուստ ամուսնու հետ: Անտարբերությունից ու անզգայությունից դուրս գալու համար նրան ուժեղ ցնցումներ են պետք, ինչը գտնում է ծախու կանանց ու գիշերները լուսացնող ընկերների շրջանում:

Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև»

 Վիպակը ներկայացնում է Ծմակուտում ապրող մի ընտանիքի կյանքը, որը հառնում է տան կնոջ՝ Աղունի հիշողության մեջ: Գործողություններ գրեթե չկան: Աղավնին պատրաստվում է գնալ Երևան և այցելել որդուն՝ Արմենակին: Սա իբրև թե գրող է, բայց հաջողություն առանձնապես չունի և միշտ ծնողից է գումար ուզում, պարտքով, մինչև հոնորար կստանա: Աղունը գնում է որդուն տնավորելու, հարսը երևանցի է, ինժեներ, նրանց համար տանում է 4 թե 5 հարյուր հատ ձու, ղաուրմա, խնձոր, տասներկու-տասներկու կիլոանոց ներքնակներ՝ մաքուր ոչխարի բրդով, որոնք լվանալուց հետո երկու ամսով հաշմանդամ դարձավ, վերմակներ՝ Մոսկվայից բերած երեսներով, իսկ աստառների պատմությունը երկար է (Մի հեր ուներ, անունը Իշխան էր: Մուրադենց Սրբուհին տղամարդու հին շապիկներ էր բերել տակաշորացու, Արմենակը, դեռ փոքր, մեջը հիվանդացավ, Իշխանը, Մանացից, 1936 թ. փետրվար ամսին քսան մետր սպիտա՜կ, ձմռան լուսնի պես մաքուր կտոր էր ուղարկել…ահա պահել է մինչև հիմա), երկու բարձ, մեկը սագ է, մյուսը՝ չկարողացավ, հավ է (սագերը մտել էին Փիլոյի լոբուտ, Փիլոյի Արուսը շունը բաց էր թողել, խեղդել էր մեկ-մեկ), մի գորգ: