Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն 2017-2018. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն 2017-2018. Показать все сообщения

понедельник, 5 марта 2018 г.

ՀՀ նոր սահմանադրություն

Ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը /2015թդեկտեմբերի 6/՝ դուրս գրե՛քմարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն ամրագրողհոդվածները՝ դրանք դասարանում քննարկելու նպատակով /գրավոր/.

Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Հոդված 24. Կյանքի իրավունքը
Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
Հոդված 26. Խոշտանգմանանմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամպատժի արգելքը
Հոդված 27. Անձնական ազատությունը
Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Հոդված 29. Խտրականության արգելքը
Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Հոդված 31. Մասնավոր և ընտանեկան կյանքիպատվի ու բարի համբավիանձեռնմխելիությունը
Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը
Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը
Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը
Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը
Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները
Հոդված 37. Երեխայի իրավունքները
Հոդված 38. Կրթության իրավունքը
Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը
Հոդված 40.Ազատ տեղաշարժվելու իրավունքը
Հոդված 41. Մտքիխղճի և կրոնի ազատությունը
Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
Հոդված 43. Ստեղծագործության ազատությունը
Հոդված 44. Հավաքների ազատությունը
Հոդված 45. Միավորումների ազատությունը
Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելուիրավունքը
Հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
Հոդված 48. Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը
Հոդված 49. Հանրային ծառայության անցնելու իրավունքը
Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը
Հոդված 51. Տեղեկություններ ստանալու իրավունքը
Հոդված 52. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը
Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը
Հոդված 54. Քաղաքական ապաստանի իրավունքը
Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը
Հոդված 56. Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը
Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքայինիրավունքները
Հոդված 58. Գործադուլի իրավունքը
Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսականմրցակցության երաշխավորումը
Հոդված 60. Սեփականության իրավունքը
Հոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքներիպաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը
Հոդված 62. Վնասի հատուցման իրավունքը
Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը
Հոդված 64. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը
Հոդված 65. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը
Հոդված 66. Անմեղության կանխավարկածը
Հոդված 67. Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը
Հոդված 68. Կրկին դատվելու արգելքը
Հոդված 69. Դատապարտվածի բողոքարկման իրավունքը
Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը
Հոդված 71. Մեղքի սկզբունքը և պատժի համաչափության սկզբունքը
Հոդված 72. Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիսօրինականության սկզբունքը
Հոդված 73. Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը
Հոդված 74. Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիություննիրավաբանական անձանց նկատմամբ
Հոդված 75. Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացմանկազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
Հոդված 76. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներնարտակարգ կամ ռազմական դրության ժամանակ
Հոդված 77. Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը
Հոդված 78. Համաչափության սկզբունքը
Հոդված 79. Որոշակիության սկզբունքը
Հոդված 80. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթներիէության անխախտելիությունը
Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգայինիրավական պրակտիկան

17.02.2018

Թվարկե՛ք ժողովրդավարական առաջնորդին բնորոշ այն հատկանիշների ցանկը,որոնց համաձայն նրան ընկալում եք որպես առաջնորդ /գրավորդասագիրք և այլ աղբյուրներ/

Ժողովրդավար առաջնորդը պետք է գիտակցի, որ մարդիկ պատրաստ են մասնակցելու, աջակցելու և գործելու, երբ տվյալ գործունեությունն իմաստավորված է իրենց համար:  Հասկանում են, որ կարող են սխալներ գործել կամ ձախողվել, սակայն ընդունում են, որ դրանք սովորելու նոր դռներ են բացում: Կառչած չեն ընդունված կարծրատիպերին, և դրա շնորհիվ տեղ են թողնում նոր գիտելիքի համար: Նաև հասկանում են, որ  միայնակ չեն, և եթե ինչ-որ հարցի շուրջ գիտելիքները չեն բավարարում, ապա պետք է լսի ուրիշին, որը այդ հարցին պատասխանելու համար ունի բավարար գիտելիքներ:

Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ բերե՛ք ժողովրդավարական առաջնորդության օրինակներ /
դասագիրքտպագիր և էլաղբյուրներ/

Առաջնորդներից մեկն է Բիլ Գեյթսը, որ Microsoft ընկերության հիմնադիրն է: Սկզբում ունենալով մոտ 10 աշխատող, իր առաջնորդության շնորհիվ նա կարողացել է դարձնել իր աշխատողների քանակը ավելին քան հարյուր հազար: Օրինակ՝Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահըմարդու  իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, այդ ամենին նա հասել է ի շնորհիվ առաջնորդին բնորոշ հատկությունների, որոնք նա ունեցել է:

03.02.2018

Թվարկե՛ք իշխանության գործառույթները.
1.Ապահովված լինի մեր անվտանգությունը
2. Կանոնավոր կերպով աշխատեն մեզ համար խիստ կարևոր ձեռնարկությունները, կազմակերպությունները:
3. Պաշտպանված լինեն մեր իրավունքները:
Համեմատե՛ք «իշխանություն» և «հեղինակություն» հասկացություններըՁերկարծիքովորքանո՞վ են դրանք փոխկապակցված.
Իշխանությունը դա կառավարելու ունակությունն է, իսկ հեղինակությունը դա կառավելու ունակությունն է ի շնորհիվ հայտնի լինելու: Այս երկուսը իրար հետ փոխկապակցված են, քանի որ երկուսով էլ հնարավոր է կառավել:
Ընթերցե՛ք դասագրքի 92-93-րդ էջերում ներկայացված «Առյուծըաղվեսը և մուկը» առակը և բացատրե՛ք դրա խորհուրդը /գրավորդասագիրք և այլ աղբյուրներ/

Այս պատմվածքն ուզում է ասել, որ յուրաքանչյուր բան, կարող է այն մեծ լինել և նույնիսկ չնչին, կարող է քեզ գցել վատ դրության մեջ, և հակառակը:

понедельник, 19 февраля 2018 г.

Կորուպցիա (կաշառակերություն)

Կաշառակերությունը ինչ-որ պաշտոնյայի ուրիշից վերցված նյութական արժեքն է, որի դիմաց տվյալ պաշտոնյան կատարում է ինչ-որ բան, որը ըստ օրենքի արգելված է և որը նպաստում է պատվիրատուին:

Կոռուպցիա- քայքայում, այլասերում, փչացում, խեղում, կաշառում:
Կոռուպցիան ահանցագործություն է, որով պետական կառավարման գործառույթներով օժտված պաշտոնատար անձը իրվունքներն ու հնարավորությունները ու պաշտոնական դիրքը օգտագործում է շահադիտական նպատակներով առաջնորդվելով սեփական կամ խմբային շահերով:

Կոռուպցիայի պատճառները
Ագահություն, կարիք,  եսասիրություն, բարեկեցություն և այլն:

Հետևանքներ
Հարկերից խուսափել հատկապես ունևորներին:
խարխլում է հանրային գիտակցությունը, մեծացնելով լարվածությունը:
Թուլացնում է իշխանության հանդեպ հավատը:
Հանգեցնում է կազմակերպված հանցագործությունների աճին:
նվազեցնում է քաղաքացիների մասնակցությունը հասարակական գործունեությանը:
Մի քանի տարվա ազատազրկում:

понедельник, 6 ноября 2017 г.

10.20.2017

1.Ի՞նչ է ազատությունըԲերե՛ք առնվազն երեք բացատրություն:
Ազատությունը մարդու վիճակն է, երբ նա անում է ինչ ուզում է և երբ ուզում է:
Ազատությունը ընտրություն կատարելու հնարավորությունն է։
Ազատությունը հանգամանքների հանդեպ գերակայությունն է՝ գործից տեղյակ լինելով:

2.Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել:

Մարդու ազատությունը կարող է սահմանափակվելայն դեպքում, երբ մարդը անում է հանցանք և նրան ձերբակալում են: Նա չի կարողանում ազատ շարժվել, ելումուտ անել տարբեր վայրեր:

3.Ազատության մասին՝ գրքում ներկայացված ասույթներից ընտրե՛ք այնասույթներըորոնց հետ դուք համաձայն եք /գրավորէջ 63/

Օրենքներովկանոններով և այլ պարտադիր նորմերովօրինակ՝ «Չի կարելի մի քանի խնձոր  պոկելու համար տրորել ուրիշի այգին»: Ես համաձայն եմ այս ասույթի հետ, որովհետև մարդիկ անում են այն ինչ ուզում են առանց ուրիշի մասին մտածելու: Այդպես վարվում հիմա մեր իշխանությունը:

Ձեր կյանքից վերհիշե՛ք և ներկայացրե՛ք իրավիճակներ, որոնցում բախվել եք իրար հակասող արժեքների: Ձեր քայլերը այդպիսի իրավիճակներում

Բոլորիս կյանքում գրեթե լինում են այնպիսի իրավիճակներ, երբ հարկավոր է ընտրություն կատարել սիրո և ընկերության մեջ: Այս տարի այդպիսիմի դեպք եղավ ինձ հետ, ճիշտ է դեռ փոքր եմ ամուսնանալու և այսպես ասած ,,պրոֆֆեսիոնալ,, սիրո մասին մտածելու: Այս դեպքում ընտրեցի ընկերությունը, քանի որ իմ տարիքայինի համար ընկերությունն ավելի կարևոր է, իսկ սիրո մասին կարելի է մտածել դեռ 18 և բարձր տարիքներում:

07.10.2017

Թվարկե՛ք ընտանեկան վեճերի և կոնֆլիկտների պատճառներԱռաջարկե՛ք դրանցլուծման ուղիներ /գրավոր/

Ավելի շատ ֆինանսականն է խնդիրը:

Լուծումն այն է, որ հարկավոր է խնայել գումարը և ավելորդ իրերի վրա գումար չվատնել:

Ընտանեկան վեճեր կարող են առաջանալ այն պատճառով, որ օր. ընտանիքի անդամներից մեկը մի բան է ցանկանում, մյուսը մեկ ուրիշ: 
Սրան լուծում կարող է լինել այն, որ ոչ մեկի ուզածով չլինի: Հարկավոր է գտնել այնպիսի իր, որը երկուսին էլ դուրեկան է, և այդպես կլուծցի այդ խնդիրը:

Թվարկե՛ք նյութական և հոգևոր արժեքներ՝ ըստ ձեզ համար առաջնայնության /գրավոր/
Հոգևոր արծեքներից են - երգը, երաժշտությունը, ուսումը, ընկերությունը, բարությունը և այլն:

Նյութական արծեքներից են - համակարգիչը, տետրերը, գրիչները, աթոռները,բազմոցները և այլն:




Նկարագրե՛ք իրավիճակներ, որոնցում ընդգծված է հետևյալ արժեքների կարևորությունը./գրավոր/



Համեստություն
Երբ ինչ-որ մեկը քեզ բան է առաջարկում և դու լռում ես, դակոչվում է համեստություն:
Հավատարմություն
Երբ ընկերդ կռիվներին մեջ է, դու օգնում ես նրան և կանգնում ես նրա կողքին, ոչթե փախչում ես վախկոտի պես:
Հոգատարություն
Երբ դու կամ ուրիշ մեկը հոգ եք տանում ինչ-որ մեկի, օր.՝ ինչ որ հիվանդ մարդու մասին:
Հուսալիություն

Երբ դու դժվարության մեջ ես և քեզ փորձում են օգնել

Փորձե՛ք բացատրել «համայնք» հասկացությունը տարբեր իմաստներով/գրավոր/

Համայնքը մի վարչականմիավոր է, որը այսպես ասած կենտրոն է, որի շուրջը բնակավայրեր են և ապրում եմ մարդիկ: Հնարավոր է լինի այնպես, որ նաև համայնքը լինի մեկ բնակավայրից, ոչ թե մի քանի:

Վերհիշե՛ք և ներկայացրե՛ք մի հիմնախնդիր, որը լուծվել է ձեր շենքի բնակիչների կամ համայնքի ընդհանուր ջանքերով:

Մեր համայնքում կար մի մեծ հիմնախնդիր, որը շենքերի ետևում գտնվող աղբի տարածումն էր: Աղբի հոտի պատճառով չէինք կարողանում նորմալ շնչել: Մեր համայնքը միավորվեց և պայքարեց, լուծվեցայդ հիմնախնդիրը և հիմա մեր շենքի ետևում մաքրություն է, և մի գործքով դպրոց կա:

воскресенье, 8 октября 2017 г.

Խմբի ներսում ի՞նչ պատճառներով կարող են առաջանալ հակասություններ և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել./գրավոր/

Թվարկե՛ք մի քանի պատճառներ
1. Մարդիկ իրենց մեջ չեն կարողանում գտնել ընդհանուր շահեր, որի պատճառով էլ առաջանում են վեճեր:

2. Մարդիկ փորձում են հասնել ինչ-որ բանի, օր.՝ սոված են և փորձում են հաց գնել: Եթե հացը թանկ է և նրանց գումարը չի հերիքում, նրանք սկսում են բողոքել ինչ-որ մեկից: 

Թվարկե՛ք հաղթահարման ուղիներ        
 
1. Հարկավոր է ընտրել մի գլխավորի, որն ունի մեկ շահ և նրա շահով կշարժվեն բոլորը, այլապես կպատժվեն:

2. Հարկավոր է լինել ազնիվ և քո փոխարեն անմեղին չմխեղադրել:

среда, 4 октября 2017 г.

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից

Մարդը բանական էեակ է: Մարդը ամեն ինչ անում է մտածելով հետևանքների և առաջացնող խնդիրների մասին, իսկ կենդանիները միայն անում են այն ինչ ուզում են: Օր.՝ երբ սոված են հարձակվում են թույլ կենդանիների վրա և հոշոտում նրանց, չմտածելով, որ կարող են այդ կենդանիները խումբ կազմել և հոշոտել իրեն:

вторник, 12 сентября 2017 г.

Իմ պահանջմունքները

Իմ գլխավոր պահանջմունքներից են ուտելը, խմելը, քնելը, սովորելը, հարկավոր է նաև համակարգիչ, քանի որ մեր դպրոցում մենք աշխատում ենք համակարգիչներով: Հարկավոր է նաև անլար համացանց, որպեսզի կարողանամ մուտք գործել համացանց: Իմ պահանջմունքներից է մասնակցել խնջույքներին, քանի որ սիրում եմ շփվել և ուրախանալ ընկերներիս հետ: Նաև խաղալ ֆուտբոլ և անել մարմնամարզություն ամեն օր: