Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու 2019-20. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու 2019-20. Показать все сообщения

воскресенье, 23 августа 2020 г.

Գուլիվերի ճանապարհորդությունները

Վեպում հաղորդվում է, որ Գուլիվերը հայրենի ՆոթիՎեպում հաղորդվում է, որ Գուլիվերը հայրենի Նոթինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի` Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք և հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհում է կատարված կրճատումների ու թվագրական սխալների առիթով:
Լեմյուել Գուլիվերը ծնվել է Նոթինգեմշայրում։ Նրա հայրը մանր կալվածատեր էր։ Լեյդենում հերոսը ուսումնասիրում է բժշկություն, ամուսնանում է Մերի Բըրտոնի հետ, մի քանի նավերի վրա ճամփորդում  է որպես բժիշկ։
1699 թ. մայիսի 4-ին Հնդկաստանի մոտ նավը, որով ճամփորդում էր Գուլիվերը, կործանում են ահեղ ալիքները, իսկ հերոսը հրաշքով փրկվում է և ափ է դուրս գալիս անհայտ երկրում: Դա Լիլիպուտիան է: Արթնանալով տեսնում է, որ ձեռքերը, ոտքերն ու մազերը բազում բարակ թելերով կապված են գետնին։ Լիլիպուտիայի բնակիչները տասներկու անգամ ավելի փոքր են Գուլիվերից. նրանց հասակը վեց մատնաչափ է, նմանապես փոքր են նաև բույսերը, կենդանիները և այլն։ Երկիրը կառավարում է կայսրը, որի հասակը մի եղնգաչափ բարձր է մյուսներից. դա բավական է պատկառանք ազդելու համար։ Այն բանից հետո, երբ Գուլիվերը խոստանում է հավատարիմ լինել լիլիպուտների թագավորին, նրան ազատում են: Ռիդրեզելը` գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը, Գուլիվերին պատմում է, որ պալատականները բաժանվել են երկու կուսակցության` Տրեմեկսըն կամ բարձրակրունկներ, որոնք ավելի շատ են և որոնց հովանավորում է թագաժառանգը, և Սլեմեկսըն կամ ցածրակրունկներ, որոնց հովանավորում է թագավորը, և որոնց ձեռքին են պաշտոնները։
Լիլիպուտիան պատերազմի է պատրաստվում Բլեֆուսկու կղզու դեմ։ Այնտեղ ապրում են նույն ռասայի մարդիկ, սակայն այն բանից հետո, երբ արքայորդին ձուն բութ մասից կոտրելիս վնասել էր մատը, կայսրը հրամայել է այդուհետ ձուն կոտրել միայն սուր կողմից` հակառակ ավանդույթի։ Ժողովուրդը բաժանվել է երկու մասի` սուրծայրականներ ու բութծայրականներ. տեղի է ունեցել վեց ապստամբություն, բութածայրականները պարտվել են ու հեռացել երկրից. վերջիններիս մեղադրում են կրոնին դեմ ընվզելու մեջ, սակայն նրանք պնդում են, թե գրքում գրված է, որ ձուն հարկավոր է կոտրել հարմար ծայրով։ Կայսրը Գուլիվերին խնդրում է պատերազմի ժամանակ աջակցել իրենց: Նա նպատակ ունի հաղթել բութծայրականներին ու ստրկացնել նրանց` Բլեֆուսկուն դարձնելով իր երկրի մի գավառը։ Ի դեմս կայսեր կերպարի Սվիֆթը ծաղրում է Անգլիայի թագավոր Գեորգ I-ին։ Հեղինակն անդրադառնում է թորիների ու վիգերի հակամարտությանը (բարձրակրունկներ ու ցածրակրունկներ), իսկ բութծայրականների ու սուրծայրականների անիմաստ պատերազմի այլաբանությամբ պատկերվում են կաթոլիկների ու բողոքականների կրոնական տարաձայնությունները։
Գուլիվերը հրաժարվում է օգնել ստրկացնել Բլեֆուսկուի ժողովրդին։ Նա միայն բերում է բլեֆուսկացիների ողջ նավատորմը՝ այդկերպ զրկելով նրանց պատերազմելու հնարավորությունից: Բլեֆուսկուից եկած պատվիրակությունը հաշտություն է կնքում Լիլիպուտիայի համար օգտակար պայմաններով։
Հետագայում ժողովուրդը Գուլիվերին մեղադրում է դավաճանության մեջ և դատապարտում կուրացման։ Գուլիվերը չի ցանկանում կռվել նրանց դեմ և հեռանում է Բլեֆուսկու, որտեղից էլ 1701 թ. սեպտեմբերի 24-ին նա  մակույկով ճանապարհվում է տուն։
Հայրենի երկրում Գուլիվերը ցուցադրում է Լիլիպուտիայից բերված ոչխարներն ու կովերը և դրանով գումար է վաստակում։ Երկու ամիս տանը մնալուց հետո նա կրկին ճանապարհորդության է մեկնում «Էդվենչըր» (Արկածախնդրություն) նավով։ Անհայտ կղզում նավաստիներն ափ են իջնում քաղցրահամ ջրի պաշարները լրացնելու, բայց արագ հեռանում են, երբ հայտնաբերում են, որ կղզին բնակեցված է հսկաներով։ Չհասնելով ընկերների հետևից` Գուլիվերը մնում է կղզում։ Երկրի բնակիչները տասներկու անգամ մեծ են սովորական մարդուց:։ Հսկաներից մեկը` ագարակատեր, Գուլիվերին պահում է իր տանը։ Ագարակատիրոջ դուստրը Գուլիվերին քնեցնում է իր տիկնիկի անկողնում։ Գուլիվերին սովորեցնում են զվարճացնել մարդկանց և փողով ցուցադրում։ Գուլիվերը սկսում է նիհարել և այնքան է նիհարում, որ տերը, վախենալով, թե նա շուտով կմեռնի, հազար ոսկով վաճառում է նրան թագուհուն։
Գուլիվերը թագավորին պատմում էր իր հայրենիքի մասին` ամեն կերպ գովելով մարդկանց։ Երեք տարի Գուլիվերը մնում է հսկաների երկրում։ Մի անգամ, սակայն, զբոսանքի ժամանակ գիշատիչ թռչունը գողանում է արկղը, որի մեջ պահում էին Գուլիվերին, և գցում է ծովը։ Արկղը ծովից հանում են նավաստիները։ Սկզբում Գուլիվերին թվում է, թե նա գտնվում է Լիլիպուտիայում. քանզի հսկաների երկրում ապրելուց հետո նա սովոր էր տեսնել միայն հսկաների: Հսկաների թագավորը Սվիֆթի գրքի դրական հերոսներից է. նա բարի է, սկզբունքային, հմուտ կառավարում է երկիրը։ Մահվան սպառնալիքով արգելում է օգտագործել վառոդը, որի մասին պատմել էր Գուլիվերը։
1706 թ. օգոստոսի 5-ին Գուլիվերը մեկնում է նոր ճանապարհորդության։ Ծովահեններից փրկվելով` Գուլիվերը հայտնվում է Լապուտա երկրում, որը թռչող կղզի է։ Կղզու բնակիչների գլուխները հակված են կա´մ աջ կա՛մ ձախ, մի աչքը նայում է դեպի ներս, իսկ մյուսը` զենիթի ուղղությամբ։ Մարդիկ տարված են մաթեմատիկայով կամ երաժշտությամբ. նրանք մտազբաղ են և չեն հետաքրքրվում կենցաղային հարցերով։ Մայրաքաղաք Լագադոյում գտնվում է Ծրագրողների ակադեմիան, որտեղ մշակվում են շինությունների ու հողամշակման նորանոր ծրագրեր: Դրանք բոլորն էլ ուտոպիական են։ Ակադեմիայի ծրագրողներից մեկը փորձում է վարունգից արևի ճառագայթ ստանալ, մյուսը` սառույցից վառոդ, երրորդը` տուն կառուցել՝ սկսելով տանիքից և այլն։ Մի խումբ մարդիկ թղթերի վրա տարբեր բառեր են գրում և պատահական ընտրում դրանցից մի քանիսը. եթե ստացվում է իմաստալից նախադասություն, արտագրում են ու գիրք տպագրում։
Գուլիվերը մեկնում է Գլըբդըբդրիբ կղզի, որ նշանակում է վհուկներով ու կախարդներով բնակեցված։ Նրանք կանչում են մահացածների հոգիները ու նրանց ստիպում ծառայել իրենց։ Գուլիվերը տեսնում է Արիստոտելի, Ալեքսանդր Մակեդոնացու, Պոմպեոսի, Բրուտուսի և այլոց հոգիները։
Այնուհետև Գուլիվերը մեկնում է Լըգգնեգգ, որտեղ մնում է երեք ամիս։ Այստեղ ծնված երեխաներից ոմանք պատահականորեն լինում են անմահ։ Նրանց կոչում են ստրուլդբրուգներ։ Վերջիններս մինչև յոթանասուն տարեկանը սովորական մարդիկ են, սակայն դրանից հետո դառնում են թախծոտ, նախանձ, ժլատ, ագահ ու չար։ Նրանց ունեցվածքը ժառանգաբար անցնում է իրենց երեխաներին։ Լեզվի արագ փոփոխվելու պատճառով ստրուլդբրուգները չեն հասկանում մյուսներին։ Ստրուլդբրուգներն այնքան վանող տեսք ունեն, որ Գուլիվերի մեջ անմահ լինելու ոչ մի ցանկություն չի մնում։
1709 թ. մայիսի 6-ին Գուլիվերը մեկնում է Ճապոնիա, որտեղից էլ վերադառնում է տուն։
Գուլիվերը դառնում է «Էդվենչըր»-ի նավապետ։ Սակայն ճանապարհորդության ընթացքում նավաստիները որոշում են զբաղվել ծովահենությամբ և 1711 թ. մայիսի 9-ին Գուլիվերին միայնակ թողնում են մի կղզում։ Այստեղ ապրում են մարդանման արարծներ` յեհուներ, որոնք չգիտեն խոսել, մազոտ են, քայլում են չորեքթաթ, ունեն ճանկեր և այլն։ Յեհուները ծառայում են հուիհընհընմներին (նշանակում է ձի, ստուգաբանվում է՝ բնության կատարելիություն)։ Գուլիվերին հուհընհընմները համարում են յեհուների ցեղից, բայց հետո ընդունում են, որ Գուլիվերը մտավոր զարգացվածությամբ նրանցից բավական բարձր է։ Հուհընհընմները ընկերասեր, քաղաքավարի, հյուրասեր, մաքրասեր արարածներ են, օգնում են միամյանց։ Նրանք չունեն օրենքներ, իշխանություն կամ հարստություն, չգիտեն` ինչ են սուտը, կեղծիքը, պատերազմը։ Նրանք բոլորն իրավահավասար են։ Գուլիվերին այնքան է դուր գալիս հուիհընհընմների վարքուբարքը, որ նա ցանկանում է մնալ նրանց երկրում որպես նրանցից մեկը։ Սակայն ձիերը Գուլիվերին խորհուրդ են տալիս վերադառնալ իր երկիրը, քանզի ժողովը որոշում է կայացրել աշխատացնել նրան ինչպես յեհուներին։ Գուլիվերը նավ է կառուցում և 1714 թ. փետրվարի 9-ին ուղևորվում է տուն։
Տասնվեց տարի և յոթ ամիս տևած իր ճանապարհորդությունների մասին Գուլիվերը գրում է ոչ թե փառքի արժանանալու, այլ մարդկանց օգնելու համար։ Միայն թե մարդիկ փորձ չանեն գրավել յեհուների տարածքները, քանզի լիլիպուտների դեմ նավեր հանել չարժե, իսկ բրոբդինգնեգցիների ու լապուտացիների դեպքում դա անիմաստ է անել։ Հուիհընհընմների դեմ չարժե կռվել, դրա փոխարեն լավ կլինի օրինակ վերցնել նրանցից։ Գուլիվերն աստիճանաբար համակերպվում է մարդկանց ու փորձում է իր ընտանիքը դաստիարակել հուիհընհընմների նման։ Ռեդրիֆի իր տանը նա փորձում է պրակտիկորեն իրագործել հուինհընհընմներից ստացած առաքինության դասերը:

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ

Իմ կարծիքով գիրքը ավելի շատ արկածային է, քան ինչ-որ այլ ժանրի: Շատերի կարծիքը իմ կարծիքի հետ հնարավոր է չհամընկնի, սակայն ինչպես ասված է 1000 մարդ՝ 1000 կարծիք: Նախ և առաջ ասեմ, որ գիրքը շատ ուսուցողական է, այնքանով է ուսուցողական, որ այս բոլոր ճանապարհորդությունները Գուլիվերին տալիս են դասեր, տարբեր գիտելիքներ, իսկ գրքի շնորհիվ դրանք հասնում են նաև մեզ: Ճիշտն ասած գիրքը ինձ մոտ է գրեթե երեք տարի, մի քանի անգամ փորձել եմ կարդալ, սակայն մինրև վերջ չի ստացվել: Այս անգամ կարդացի մինչև վերջ և ստացվեց: Գրքի շնորհիվ ստացած ինֆորմացիան և գիտելիքները կփորձեմ օգտագործել կյանքի տարբեր իրավիճակներում:
Գիրքը խորհուրդ կտամ բոլորին, հավատացեք այնտեղ կգտնեք շատ կարևոր բաներ, որոնք հնարավոր է պետք գան կյանքում: 

воскресенье, 29 марта 2020 г.

Հայոց լեզու 30.03.2020

Կարդա բանաստեղծությունները, գտիր ժամանակակից պարսկական պոեզիայի այլ նմուշներ։ Ընդհանուր բնութագրիր, զգացմունքներդ արտահայտիր կարդացածիդ շուրջ։ Մեկնաբանիր բանաստեղծություններից 1-2-ը։ Ձայնագրիր կամ տեսագրիր դրանցից մեկը կամ մի քանիսը։ Կարող ես տեսագրել կամ ձայնագրել նաև տան անդամներին։


  1. Սպասող մարդու օրագիր  2


Սառե Դասթառան
Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ…

Այս տողերի վերաբերյալ կարող եմ ասել, որ գրողը գրել է իր սիրո մասին, ով փոխել է իր կյանքը բաժանելով մասերի, այսինքն նրանից առաջ ուրիշ կյանք էր, նրանից հետո լրիվ ուրիշ:


Աբբաս Մառուֆի
Թե իմանաս՝
ինչքա՜ն անիմաստ,
դառն եմ,
բեկված ու սին,
երբ չկաս,
չես գնա…
նույնիսկ քնելու։

Իսկ այս տողերի վերաբերյալ կարող եմ ասել այն, որ նրան էությամբ նման են նախորդ նշածս տեղերին: Կրկին տողերը սիրո մասին են, այսինքն երբ այդ սերը չի գտնվում գրողի մոտ, նա վերածվում է անիմաստ, դառը ու անտարբեր մարդու:

вторник, 5 ноября 2019 г.

11.05.2019

Ընտրիր ռուսերեն առակներից կամ անգլերեն նորություններից մեկը (կամ ինքդ ընտրիր՝ որ լեզվից և որտեղից), թարգմանիր՝ պահելով հայերենին հատուկ կառույցները, բառապաշարը։

вторник, 8 октября 2019 г.

10.08.2019

Կարդացի 2014թ. լրատվական նյութերից մեկը, որի վերնագիրն էր՝ «Երևան» ոսկե հուշամեդալ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին: Տարեվերջյան ցուցահանդեսին կրթահամալիրը պարգևատրում է լավագույն աշակերտին և ուսուցչին: գրված է, որ նույն օրը՝ 2014թ. դեկտեմբերի 17-ին, 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ծանոթացել է ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի հեղինակային նախագծերին և հետագա անելիքներին: Ինչպես նաև Կրթահամալիրը 25 ամյակի և կրթական ոլորտում նոր նվաճումների համար պարգևատրվել է ,,Երևան,, ոսկե հուշամեդալով: 

вторник, 10 сентября 2019 г.

10.09.2019

Ինչ սովորեցի լեզուների և լեզվաընտանիքների մասին:

Հնդեվրոպական լեզվաընտանիքն ամենատարածվածն է աշխարհում: Լեզվակիրների թիվը հասնում է 2,5 միլլիարդի: Հնդեվրոպական լեզուները ավելի վաղ կոչվում էին ,,Արիական,, լեզուներ, սակայն հիմա այդ տերմինը չի օգտագործվում: Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենաուսումնասիրվածն ու ամենաբազմալեզուն է:
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է: Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն (գրաբար), միջին հայերեն(կիլիկյան) և աշխարհաբար, որն էլ իր հերթին երկու ճյուղ ունի՝ արևմտահայերեն և արևելահայերեն: 

среда, 4 сентября 2019 г.

04.09.2019

Ազատության չափը դպրոցում. ստիպե՞լ, թե չստիպել սովորել

Տարբեր դպրոցներում ազատությունը տարբեր քանակությամբ է տրված: Օրինակ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, որտեղ սովորում եմ ես, ազատությունը չափից ավելի է տրված: Օրինակ՝ աշակերտները կարողանում են հեշտ դուրս գալ դպրոցից, որը ես համարում եմ սխալ: Եթե աշակերտը եկել է դպրոց սովորելու, ուրեմն նա չպետք է շեղվի այլ բաներով: Իսկ ինչը վերաբերվում է ստիպել, թե չստիպելուն, ես մտածում եմ, որ ստիպելը ճիշտ է, քանի որ անչափահաս աշակերտներին դասավանդում են չափահաս և կյանքի փորձ ունեցող ուսուցիչները, իսկ անչափահասներից ոչ բոլորն են հասկանում, որ իրենց ապագայի կերտումը սկսվում է հենց դպրոցում, լավ սովորելուց: Այսքանն էր իմ կարծիքը այս թեմայի վերաբերյալ:  


вторник, 3 сентября 2019 г.

03.09.2019

Կարծիքս ուսումնական պլանի վերաբերյալ

Ուսումնասիրեցի նոր ուս. տարվա ուսումնական պլանը: Անցյալ տարիների համեմատ շատ բան է փոխվել ինձ համար: Հիմա արդեն ես կարող եմ ընտրել, թե ինչ դասերի մասնակցեմ: Նաև կարող եմ որոշել, թե որ ուսուցչի մոտ սովորեմ տվյալ առարկան: Բացի այդ ավելացել է պարտադիր ռազմամարզական ճամփորդություն: Ըստ իս սա առավել ևս կարևոր է տղաների համար, քանի որ մենք կսովորենք նոր բաներ, որոնք մեզ պետք են գալու բանակում: Նաև ես կարող եմ ընտրել իմ մասնագիտությունը, որին վերաբերվող առարկաները սովորականից ավել եմ սովորելու: