среда, 24 апреля 2019 г.

«Կենսական տարրեր» և Նուկլեինաթթուներ

«Կենսական տարրեր»

Քիմիակենսաբանական միջառարկայական նախագիծ
Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը: Մակրո տարրերը կազմում են օրգանիզմի 93%-ը: Մակրո տարրերն են ածխածին-C, ջրածին-H, թթվածին-O, ազոտ-N, ֆոսֆոր-P, ծծումբ-S: Միկրո տարրերն են` երկաթ-Fe, կալիում- K, նատրիում-Na, կալցիում-Ca, մագնեզիում-Mg, քլոր-Cl, ֆտոր-F, բրոմ-Br, յոդ-I, ցինկ-Zn, պղինձ-Cu, կոբալտ-Co, մանգան-Mn, մոլիբդեն-Mo և այլն: Ուլտրատարեր են` ոսկի-Au, արծաթ-Ag և այլն: Կենդանական բջջի բաղադրությունը` ջուր-H2O 70-80%, 1-2% աղեր: Օրգանական նյութեր` սպիտակուցներ 10-20%, ճարպեր 1-5%, ածխաջրեր 0,2-2%, նուկլեինաթթուներ 0,2-2%:

Անհատական հետազոտական աշխատանք՝ ՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒՆԵՐ
Ի՞նչ է նուկլեինաթթուն

Նուկլեինաթթուներ` բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր, որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

среда, 17 апреля 2019 г.

«Քաղաքագիտական ակումբ» նախագիծ

Ցեղասպանության պատմական հիշողությունները մեր մեջ

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ հանդիպում պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հետ: Հանդիպման թեման նրա հոդվածների քննարկումն ու վերլուծությունն էր: Հանդիպման մեծամասնությունը անցավ ցեղասպանության հիշողությունները վերհիշելու, վերլուծելու և մեր կարծիքը արտահայտելու վրա: Յուրաքանչյուրս արտահայտում էինք մեր տեսակետը ցեղսպանության վերաբերյալ: Հանդիպման ժամանակ յուրաքանչյուրս ներկայացրեցինք, թե ինչ ենք զգում երբ այցելում ենք ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Իսկ հետո մենք տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը, որոնք առաջացել էին Հարություն Մարությանի հոդվածները ընթերցելիս: Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում, բոլորս ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները

пятница, 12 апреля 2019 г.

Կանաչ դաշտը

,,Կանաչ դաշտը,, պատվածքը մոր սրտի մասին է, որը միշտ զգում է երեխային, ձագին մոտեցող վտանգը և ամեն կերպ փորձում է կանխել այն: Պատմվածքում մայր ձին սկզբից էլ գիտեր, որ թշնամի կա դաշտում, սակայն չէր տեսնում և չէր զգում նրան: Զգալու պահից նա հարձկավեց դեպի թշնամին, սակայն նրան կապված պարանը չէր ձգվում մինչև մտրուկը: Բայց մայրը հավաքելով ուժերը՝ կտրեց պարանը և հարձակվեց գայլի վրա: Պատմվածքը կենդանիների մասին է, սակայն նույն ձևով կվարվեին մեր մայրերը, եթե մեզ վտանգ սպառնար: Չկա ավելի հզոր և վեհ բան, քան մայրական ոգին է, սիրտը և խիզախությունը:  

воскресенье, 7 апреля 2019 г.

04.08.2019

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարսկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ինչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր. ,,Ես եմ, նանի՛, դուռը բաց,,։
Տիկինը զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը դողդոջուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիտ խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց լսեց շան խուլ կաղկանձ և ասաց.
-Ինչքան միանման են հաչում շները…

Գինու քիմիան

Անհատական հետազոտական աշխատանք՝

Հայաստանում աճեցվող խաղողի տեսակները

Հայտնի է վայրի խաղողի 1 տեսակ՝ անտառային խաղողը (ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում): Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր: Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղները՝ մանր, մուգ մանուշակագույն (սև), հազվադեպ՝ սպիտակ, մաշկը՝ հաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը՝ ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակ՝ շուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ:
Հայաստանը խաղողի վազի մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոններից է: Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից:
ՀՀ-ում խաղողի վազը մշակվում է Արարատյան դաշտում, նրա նախալեռնային և հյուսիսարևելյան, Վայքի ու Զանգեզուրի գոտիներում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին ու Վարդագույն Երևանիները, մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն:

Ոսպնյակներ

Լույսի անդրադարձման և բեկմաներևույթները օգտագործվում ենլուսային ճառագայթներիտարածման ուղղությունըփոխելու նպատակով՝ տարբերօպտիկական սարքերում,ինչպիսիքեն մանրադիտակըաստղադիտակըխոշորացույցըլուսանկարչական ապարատը և այլն:
Այդ բոլոր սարքերում լուսափնջիկառավարումը իրականացվում էնրանց կառուցվածքիամենակարևորմասի՝ ոսպնյակիմիջոցով
Ոսպնյակ է կոչվում թափանցիկսովորաբար ապակե մարմինըորըերկու կողմից սահմանափակվածէ գնդային մակերևույթներով:

Ուռուցիկ են այն ոսպնյակներըորոնց միջին մասն ավելի հաստ է,քան եզրերը:
Գոգավոր են այն ոսպնյակներըորոնց միջին մասն ավերի բարակէքան եզրերը:
Բարակ են այն ոսպնյակներըորոնց միջին մասը(հաստությունըզգալիորեն փոքրէ նրանց սահմանափակողգնդային մակերևույթներիշառավիղներից

Լույսի բեկում

Նույնիսկ XVII դարումգիտնականները չունեինմիասնական կարծիքնրանց միմասըայդ թվումԻսահակՆյուտոնըպնդում էրոր լույսըթեթևագույն մասնիկների հոսք է,մյուսները՝ որ այն կազմված էալիքներից

Լոււյս

Լույսէլեկտրամագնիսականճառագայթումորն արձակվում էտաքացած կամ գրգռվածվիճակում գտնվող մարմիններիկողմից։ Հաճախլույս նշանակումէ ոչ միայն տեսանելի լույսըայլնաև նրան հարող սպեկտրի լայնհատվածները։ Պատմաբանորենհայտնվել է անտեսանելիլույս տերմինը՝ուլտրամանուշակագույն լույս,ինֆրակարմիր լույսռադիոալիք։Տեսանելի լույսի սահմաններն են380-ից մինչև 780 նանոմետրըորըհամապատասխանում էհամապատասխանաբար 790 մինչև385 տերահերց հաճախություններին։

суббота, 6 апреля 2019 г.

05.04.2019

  1. Տեքստում գտիր, թե նշված բառերը որ անդամի լրացումն են՝ գոյականի, թե՞ բայի։ Յուրաքանչուրի դիմաց գրիր այն հարցը, որին դա պատասխանում է։
Առնետների վրա փորձ-(բայի լրացում, ինչ) են արել։
Դիդյե Դեզորը՝ Նանսի քաղաքի՝ վարքային բնագիտության լաբորատորիայի մի գիտնական, վեց առնետի տեղավորել է մի վանդակի մեջ, որ ոսումնասիրի նրաց լողալու ընդունակությունը։ Վանդակից-(բայի լրացում, որտեղից)միայն մի-(գոյականի լրացում, ինչքան) ելք կար՝ դեպի լողավազան։ Կերամանին-(բայի լրացում, ինչին) հասնելու համար հարկավոր էր լողալով-(բայի լրացում, ինչպես) անցնել այդ ավազանը։ Շուտով պարզվեց, որ ոչ բոլոր առնետներն են գնում կերի հետևից։ Դերերը հետևյալ կերպ են բաշխվում. երկու ստրուկ, երկու շահագործող, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։

пятница, 5 апреля 2019 г.

Write about a book that affected you.

I have read many books, but most of all I liked books about Harry Potter. The book has changed my opinion about friendship, because it is about three friends who never betray each other. I haven’t been interested in that genre before, 
but the book made me enter into that genre. I have read and still reading these books, and I am not bored with them.