вторник, 4 января 2022 г.

2021-2022 առաջի կիսամյակի հաշվետվություն

 Սեպտեմբեր

Անգլերենից գրել ենք՝ քերականական վարժություններ

Գրականությունից ուսումնասիրել եմ՝ Դանիել Վարուժան

Հայոց լեզվից կատարել եմ Հնչյունաբանական աշխատանքներ։

Մաթեմատիկայից ուսումնասիրել ենք եռանկյունաչափություն։

Պատմությունից կատարել ենք հետազոտական աշխատանք ամբողջ դասարանով, ամեն մեկը սեպտեմբեր ամսվա օրերից մեկի պատմությունը և բացի այդ վերընթերցել ենք քննական 10րդ դասարանի պատմության դասագրքի դասերից մի քանիսը և կատարել առաջդրանքներ դրանց վերաբերյալ:

Հոկտեմբեր

Անգլերենից գրել ենք քերականական վարժություններ՝ 1, 2

Գրականությունից կարդացել եմ՝ Հրանտ Մաթեւոսյան «Աշնան արև» , Դանիել Վարուժան.

Հայերենից գրել ենք շտեմարանային առաջադրանքներ։

Մաթեմատիկայից ուսումնասիրել ենք տարածաչափություն, հարթաչափություն։

Պատմությունից՝  Նոր տնտեսական քաղաքականություն

Նոյեմբեր

Գրականությունից ուսումնասիրել եմ՝ Չարենց, Վահան Տերյան

Մաթեմատիկայից անցել ենք պրոգրեսիա։

Անգլերենից գրել եմ՝ քերականական առաջադրանքներ

Գրականությունից ուսումնասիրել եմ՝ Ակսել Բակունց, Թմկաբերդի առումը

Հայոց լեզվի ժամերին գրել ենք թեստեր։

Մաթեմատիկային ուսումնասիրել ենք ֆունկցիաներ։

Պատմությունից կատարել ենք հետազոտական աշխատանք՝ Հայկական տեռորիզմ

Հայկական տերրոռիզմ

 Հարավային Կովկասում խորհրդային կարգերի հաստատումից և Հայաստանում դաշնակցական կառավարության տապալումից հետո տարածաշրջանում հայկական ահաբեկչության ալիքը նվազեց, քանի որ ահաբեկչության գաղափարախոսների մեծ մասը լքեց Խորհրդային Միության սահմանները ։

Հայկական ահաբեկչական խմբավորումները շարունակում էին» ծառայություններ մատուցել «տարբեր քաղաքական ուժերին Մերձավոր Արևելքի երկրներում և ընդհանրապես այնտեղ, որտեղ հայտնվում էին» թեժ կետեր «և» տապակած » հոտ էր գալիս, հեշտությամբ հայտնաբերվում էր հայկական ահաբեկչության հետքը ։ Մենք չենք անդրադառնա հայ ահաբեկիչների գործունեության հանրամատչելի փաստերին և կներկայացնենք խորհրդային տարածքում կատարված ահաբեկչության քիչ հայտնի օրինակներ ։ Մասնավորապես, քիչ հայտնի է, քանի որ խորհրդային տարիներին չէին սիրում «սոռ հանել իզբայից», այն, որ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել է 1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում միանգամից երեք պայթյուն ՝ մետրոյում («Պերվոմայսկայա» կայարան), Բաումանի շրջանի № 15 խանութում, հոկտեմբերի 25-ին փողոցում ։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել ՝ 37-ը ։ Խորհրդային հատուկ ծառայությունները փորձել են գտնել այդ չարագործությունները կատարած ահաբեկիչների խումբը։ Մինչդեռ ահաբեկիչների նույն խումբը մտադիր էր մի շարք պայթյուններ իրականացնել նոյեմբերի 7-ի նախօրեին (Հոկտեմբերյան հեղափոխության օրը) նույն 1977 թվականին ։

четверг, 16 декабря 2021 г.

Եղիշե Չարենց «Դանթեական առասպել»

  «Հին աստվածներ»-ը Լևոն Շանթի դրամաներից է, որ գրել է 1909 թվականին և տպագրել 1912 թվականին։ Դրամայում ներկայացված են վանականներ, ովքեր լքել են աշխարհը և ապրում են անապատում։ Այնտեղ կան  նաև ուրիշ հերոսներ, ինրպես Իշխանուհին, Սեդան, Իշխանը և այլն։ Դրամայում միայն վանականներն էին երկրպագում Աստծուն, աղոթում և նա իրենց միակ Աստվածն էր, իսկ մյուսները երկրպագում էին Վահագնին և Աստղիկին։

«Նեղ օրերից մեկը»

 Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ արտասահման՝ ուսումը շարունակելու, սակայն հովանավոր չի գտել, իսկ հիվանդանալուց հետո էլ ծախսել է խնայած ամբողջ փողը։ Պատրիկյանը հույս ուներ, թե իր երկու գրքույկներից բավականին վաճառված կլինեն, բայց գրախանութում ասում են, որ վաճառվել է միայն մեկ գրքի 5 օրինակ։ Երբ Պատրիկյանը գնում է խմբագրատուն, որտեղ նա հաճախ էր լինում, և նրան խնդրում են թերթը լրացնելու համար որևէ նյութ գրել, Պատրիկյանն սկսում է հոդված գրել մի գրողի մասին, որ գրքից երեք ամսվա ընթացքում վաճառվել է ընդամենը 5 օրինակ։

Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքում ներկայացված են կյանքի, ապրուստի, մարդու խնդիրները և կյանքը ընդհանրապես։

Նար-Դոսի «Ես և Նա»

 Պատմողի ձեռքն է ընկնում մի հիշատակարան, որը ներկայացնում է «կորած մարդու» տրագեդիան: Վերջինս գրի է առել իր կյանքի անցուդարձը: Հեղինակն այն վերածում է պատմվածքի՝ վերնագրելով «Ես և նա», ինչպես անվանել էր «կորած մարդը» իր հիշատակարանի այն մասը, որը վերաբերում է իր անկման տրագեդիային:


Ես
Պատմողն իրավագիտական ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող է: Լցված է փառավոր ապագայի վառ հույսերով: Սիրում է նրան: Երբ նայում է նրա աչքերին, կարծես արևն է վառվում դրանցում, երբ լսում է նրա կենսաթրթիռ ծիծաղը, կարծես չարաճճի վտակն է քչքչում: Այն ժամանակ նա ևս սիրում էր նրան, երդվում էր, որ մահն անգամ չի կարող բաժանել իրենց: Սակայն մի անգամ, երբ հերոսն ուսանողական իր մենակյաց սենյակում փակված, դիսերտացիայի վերջին գլուխներն է գրում, մի նամակ է ստանում, որում սիրեցյալն հայտնում է, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունի որպես թյուրիմացություն, մոռանա իրեն, քանի որ ինքն ուրիշի կինն է լինելու: Գիտի, որ այդ բանը շատ էլ հաճելի չպիտի լինի նրա համար, բայց ինչ արած, աշխարհի մեջ ամեն պատահում է: Այսպիսի հեգնական, թե դիվական անխիղճ խոսքերով է վերջացնում իր նամակը: Սկզբում կարծում է, թե կատակ է, բայց երբ իրար հետևից գրած նամակներին ու հեռագրերին չի պատասխանում, նա զարմանում է, զայրանում ու հուսահատվում: Այդ լռությունից հետո, կատարյալ հուսահատության մեջ, ստանում է մի լակոնական հեռագիր՝ «Ամուսնացա»: Երևի նրա համար, որ այլևս չձանձրացնի նրան նոր նամակներով ու հեռագրերով: Շուտով հերոսն ընկնում է հիվանդագին հուզման մեջ, թվում է, թե խելագարվում է: Երբ միասին էին, կարծես թե ավելի քիչ էր նրան սիրում, իսկ այժմ հասկանում է, որ սիրո առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո: Դատարկություն է զգում. ասես նրան նետել են մի անապատ, առանց ձգտումների, իդեալների ու փրկության որևէ հույսի: Հետո վրեժի զգացումն է կաթիլ առ կաթիլ կուտակվում սրտի մեջ: Թողնում է համալսարանը, դիսերտացիան ու գնում վրեժ լուծելու՝ ինքը չկա, թող նա էլ չլինի: Սակայն այստեղ նրա հուսահատությունը կրկնապատկվում է: Դավաճան աղջիկը մեկնել է արտասահման իր շատ հարուստ ամուսնու հետ: Անտարբերությունից ու անզգայությունից դուրս գալու համար նրան ուժեղ ցնցումներ են պետք, ինչը գտնում է ծախու կանանց ու գիշերները լուսացնող ընկերների շրջանում:

Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև»

 Վիպակը ներկայացնում է Ծմակուտում ապրող մի ընտանիքի կյանքը, որը հառնում է տան կնոջ՝ Աղունի հիշողության մեջ: Գործողություններ գրեթե չկան: Աղավնին պատրաստվում է գնալ Երևան և այցելել որդուն՝ Արմենակին: Սա իբրև թե գրող է, բայց հաջողություն առանձնապես չունի և միշտ ծնողից է գումար ուզում, պարտքով, մինչև հոնորար կստանա: Աղունը գնում է որդուն տնավորելու, հարսը երևանցի է, ինժեներ, նրանց համար տանում է 4 թե 5 հարյուր հատ ձու, ղաուրմա, խնձոր, տասներկու-տասներկու կիլոանոց ներքնակներ՝ մաքուր ոչխարի բրդով, որոնք լվանալուց հետո երկու ամսով հաշմանդամ դարձավ, վերմակներ՝ Մոսկվայից բերած երեսներով, իսկ աստառների պատմությունը երկար է (Մի հեր ուներ, անունը Իշխան էր: Մուրադենց Սրբուհին տղամարդու հին շապիկներ էր բերել տակաշորացու, Արմենակը, դեռ փոքր, մեջը հիվանդացավ, Իշխանը, Մանացից, 1936 թ. փետրվար ամսին քսան մետր սպիտա՜կ, ձմռան լուսնի պես մաքուր կտոր էր ուղարկել…ահա պահել է մինչև հիմա), երկու բարձ, մեկը սագ է, մյուսը՝ չկարողացավ, հավ է (սագերը մտել էին Փիլոյի լոբուտ, Փիլոյի Արուսը շունը բաց էր թողել, խեղդել էր մեկ-մեկ), մի գորգ: