«Կենսական տարրեր»
Քիմիակենսաբանական միջառարկայական նախագիծ
Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը: Մակրո տարրերը կազմում են օրգանիզմի 93%-ը: Մակրո տարրերն են ածխածին-C, ջրածին-H, թթվածին-O, ազոտ-N, ֆոսֆոր-P, ծծումբ-S: Միկրո տարրերն են` երկաթ-Fe, կալիում- K, նատրիում-Na, կալցիում-Ca, մագնեզիում-Mg, քլոր-Cl, ֆտոր-F, բրոմ-Br, յոդ-I, ցինկ-Zn, պղինձ-Cu, կոբալտ-Co, մանգան-Mn, մոլիբդեն-Mo և այլն: Ուլտրատարեր են` ոսկի-Au, արծաթ-Ag և այլն: Կենդանական բջջի բաղադրությունը` ջուր-H2O 70-80%, 1-2% աղեր: Օրգանական նյութեր` սպիտակուցներ 10-20%, ճարպեր 1-5%, ածխաջրեր 0,2-2%, նուկլեինաթթուներ 0,2-2%:
Անհատական հետազոտական աշխատանք՝ ՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒՆԵՐ
Ի՞նչ է նուկլեինաթթուն
Նուկլեինաթթուներ` բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր, որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։