среда, 15 апреля 2020 г.

,,Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը,,

Վերջին կարդացածս գիրքը ,,Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը,, գիրքն է, որը Հարրի Փոթերի մասին պատմող գրքերից չորրորդն է: Ես դիտել եմ և շարունակում եմ դիտել նաև Փոթերի մասին պատմող ֆիլմերը, ինչպես նաև կարդում եմ գրքերը հա՛մ հայերենով, հա՛մ ռուսերենով: Տվյալ մասը կարդացել եմ հայերեն լեզվով: Սկսեմ ներկայացնել գիրքը, ուղղակի ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր դիտել են, կամ կարդացել են նախորդ մասերը:
Վոլդեմորը, ով հանդիսանում էր ամենասև (ամենաչար) կախարդը, կրկին փորձում է վերականգնել իր էությունը և իշխանությունը, սակայն դրա համար հարկավոր էին բաղադրիչներ, որոնցից մեկն էլ Հարրի Փոթերն էր: Նրա հավատարիմ ծառան կերպարանափոխվելով ներխուժում է Հոգվորթս և այնպես անում, որ Հարրին հայտնվի Վոլդեմորի ձեռքում: Ամեն ինչ գնում էր Վոլդեմորի ծրագրածով՝ Հարրին հայտնվում է գերեզմանոցում, որտեղ գտնվում էր Վոլդեմորի ծնողների առանձնատունը, որտեղ նա սպանել էր հորը: Վոլդեմորը սև կախարդության շնորհիվ վերականգնում է իր մարմինը և փորձում է սպանել Հարրիին՝ ապացուցելու համար, որ նա ավելի հզոր է, ինչպես ոչ ոք: Սակայն մենամարտի ժամանակ Հարրիին օգնության են հասնում հարազատների ուրվականները, ում Վոլդեմորը սպանել էր, Հարրիին հաջողվում է վերադառնալ Հոգվորթս, որտեղ դեռ գտնվում էր Վոլդեմորի ծառան, տնօրենը և ուսուցիչները բացահայտում են այդ մարդուն և հանձնում են Մոգության նախարարության ձեռքը: Այսպիսով Հարրիի գործը (Վոլդեմորին հաղթելը) ավելի բարդանում է, իսկ նրա հաջորդ գործողությունները կտեսնենք հաջորդ գրքերում:

среда, 1 апреля 2020 г.

Կապիտալի արտահանում

Կապիտալի արտահանում, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։
Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակարդակի ազգային տարբերությամբ, արտադրողական ուժերի զարգացման անհամաչափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են։ Մասնավոր կապիտալի արտահանման կարեոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։
Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։

понедельник, 30 марта 2020 г.

Արտաքին առևտուր

Արտաքին առևտուրը այլ երկրների հետ իրականցվող առևտուրն է: Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ:

Հայաստանի արտաքին առևտուր
Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

воскресенье, 29 марта 2020 г.

Հայոց լեզու 30.03.2020

Կարդա բանաստեղծությունները, գտիր ժամանակակից պարսկական պոեզիայի այլ նմուշներ։ Ընդհանուր բնութագրիր, զգացմունքներդ արտահայտիր կարդացածիդ շուրջ։ Մեկնաբանիր բանաստեղծություններից 1-2-ը։ Ձայնագրիր կամ տեսագրիր դրանցից մեկը կամ մի քանիսը։ Կարող ես տեսագրել կամ ձայնագրել նաև տան անդամներին։


  1. Սպասող մարդու օրագիր  2


Սառե Դասթառան
Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ…

Այս տողերի վերաբերյալ կարող եմ ասել, որ գրողը գրել է իր սիրո մասին, ով փոխել է իր կյանքը բաժանելով մասերի, այսինքն նրանից առաջ ուրիշ կյանք էր, նրանից հետո լրիվ ուրիշ:


Աբբաս Մառուֆի
Թե իմանաս՝
ինչքա՜ն անիմաստ,
դառն եմ,
բեկված ու սին,
երբ չկաս,
չես գնա…
նույնիսկ քնելու։

Իսկ այս տողերի վերաբերյալ կարող եմ ասել այն, որ նրան էությամբ նման են նախորդ նշածս տեղերին: Կրկին տողերը սիրո մասին են, այսինքն երբ այդ սերը չի գտնվում գրողի մոտ, նա վերածվում է անիմաստ, դառը ու անտարբեր մարդու:

Assignments for 30.03.2020

Writing. You have received a letter from your English-speaking pen-friend  who writes
Choose one of the letters  and answer back

… Summer is coming and I want to look my best: healthy, energetic and physically fit. So I’m trying to eat plain, simply cooked natural food, have enough sleep at night and I have recently joined our local fitness club. Do you do anything special to stay healthy? What makes people healthy and strong? What do you think about a healthy lifestyle?


By the way, I’m going to spend a month at the seaside this summer. I also decided to train, early in the morning I will ride a bike and then, I'll go to fitness and continue my training there. I'm going to change my diet. I will play football every day, it's my favorite sport. I will read a lot of books, they comfort me.

среда, 25 марта 2020 г.

Բանկերի և դրանց գործունեության մասին

Բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ:
Բանկերն իրենց գործունեության մեջ անկախ են օրենսդիր ու գործադիր մարմիններից և ղեկավարվում են սույն օրենքով, օրենսդրության այլ ակտերով և իրենց կանոնադրություններով:
Բանկերի բաժնետեր կամ փայատեր չհանդիսացող պետական իշխանության ու կառավարման մարմինների աշխատողներին չի թույլատրվում մասնակցել բանկերի կառավարման աշխատանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա կամ լուծարքային հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու չէ բանկերի պարտավորությունների համար, բացի այն դեպքերից, երբ բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել են այդպիսիք:
«Բանկ» տերմինը և դրա ցանկացած բառակապակցությունը կարող է օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ միայն այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

Փող: Փողի պատմությունը

Փող. ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ: Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:
Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա։ Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են: Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար : Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը:
Մի երկրի դրամական միջոցը բաղկացած է միևնույն արժույթից (թղթադրամներ և մետաղադրամներ), և կախված օգտագործման որոշակի սահմաններից՝ մեկ կամ մի քանի բանկային գումարների տեսակներից (հաշվեկշռային հաշիվներում պահվող մնացորդները, խնայողական հաշիվները և բանկային հաշիվների այլ տեսակներ): Բանկային փողը, որը բաղկացած է միայն գրառումներից (հիմնականում համակարգչայինացված ժամանակակից բանկային համակարգում), ձևավորվում է զարգացած երկրներում