четверг, 28 февраля 2019 г.

Գրականություն 02.25.2019

Վահան Տերյանի «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունը կարդա՛, գտիր՝
  1. Ի՞նչ անուն է Նաիրին, որտեղից է ծագում, ինչ է նշանակում
  2. վտարանդի-թափառական, աղոտ-թույլ, հրահրուն-գրգռիչ բառերի բացատրությունը
  3. ածականներ, որ Տերյանի ստեղծածն են և միայն այստեղ են հանդիպում
Վտարանդի, լուսեղ, բոցե: 
  1. վախճան-ավարտ, քուն-նինջ, անրջել-երազել, թագավորական-արքայական բառերի հոմանիշները։
  2. Մեկնաբանիր բանաստեղծությունը։

Ըստ իս այս բանաստեղծության մեջ Տերյանն ուզում է ասել, որ բացի իրենից իր համար բոլոր բանաստեղծները չկան, բոլորը վախից չեն էլ խոսում, մնացել է միայն ինքը և ինքը: Բանատեղծությունը ինչպես և Տերյանի բանաստեղծունների մեծ մասը կապված են տխրության հետ:

среда, 27 февраля 2019 г.

Թթվածնի տարածվածությունը երկրակեղևում

Երկրակեղևը մեր մոլորակի զանգվածի 1%-ից քիչ է: Իսկ երկրակեղևում ամենատարածված տարրը թթվածինն (O) է, որը կազմում է մոլորակի զանգվածի 46.6%-ը: Սիլիցիումը երկրորդ ամենատարածվածն է (27.7%), իսկ հետո ալյումինը (8.1%), երկաթը (5.0%), կալցիումը (3.6%), նատրիումը (2.8%), կալիումը (2.6%), և մագնեզիումը (2.1%): Այդ ութ տարրերը իրար հետ կազմում են երկրակեղևի 98.5%-ը: Օվկիանոսային երկրակեղևը հարուստ է մագնեզիումով և երկաթով ու այն ավելի խիտ է, քան ցամաքային երկրակեղևը:

вторник, 26 февраля 2019 г.

Ռադիո

Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ և կրկին վերածել սովորական ձայների։ Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում։ Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն։
Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է։ Ճառագայթման մյուս տեսակների, օրինակ՝ լույսի նման ռադիոալիքները կարող են մեծ արագությամբ (300.000 կմ/վ) հաղթահարել հսկայական տարածություններ։

Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի՝ էլեկտրական ազդանշանների։ Իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ ալեցիրով սփռում է տարածության մեջ՝ բոլոր ուղղություներով։ Այդ ալիքները լույսի արագությամբ  հավասարապես տարածվում են և՛ մթնոլորտում, և՛ անօդ տարածության մեջ։ Ռադիոընդունիչն ալեհավաքի օգնությամբ որսում է այդ ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու, կատարելով հակառակ գործողությունները, ալիքը փոխակերպում է խոսքի, երաժշտության և այլ հնչյուններ։
Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի:
Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է, որովհետև մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն։

суббота, 23 февраля 2019 г.

Домашняя работа 22.02.2019

Домашняя работа: написать сочинение «Какое произведение искусства можно назвать великим?»

Для меня великим произведением искусства является рисунок Леонардо да Винчи ,,Мона Лиза,,. В нём есть много секретов, которые очень сложно выявлять. По мнению нынешних исследователей этот рисунок зашифрованное письмо и рисуя картину да Винчи предупреждает нам о чем либо. 
Каждый год в Лувр ходят больше 8 миллионов человек, что бы восхищаться улыбкой Моны Лизы. Между прочем ,,Мона Лиза,, единственный рисунок, который не застрахован. В ответ на вопрос, почему рисунок не застрахован, Лувр отвечает, что рисунок ,,бесценный,,. Но согласно расчетам рисунок стоит больше чем 1 миллиард доллар. На рисунок было много нападений, один раз налили кислоту, ударили камнем, и даже налили краску. Рисунок очень таинственный, он в мире искусства имеет высокое место.

среда, 20 февраля 2019 г.

Ջրածինը որպես ապագայի վառելանյութ

Ջրածնային էներգետիկան էներգաարտադրողության՝ էկոլոգիապես ամենամաքուր ճյուղերից է։ Այն հնարավորություն է տալիս ստանալ մեծ քանակությամբ որակյալ էներգիա՝ առանց շրջակա միջավայրը վնասելու։ 
Ջրածինը տիեզերքի ամենատարածված տարրն է։ Ջրածին գազը թունավոր չէ և օժտված է մեծ ջերմատվությամբ։ Դրա մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից՝ միայն 46 կՋ։ Ընդ որում՝ մթնոլորտն աղտոտող ոչ մի վնասակար նյութ չի առաջանում, որն անխուսափելի է վառելիքի ցանկացած այլ տեսակի պարագայում։ Ջրածինը էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է, միակ վերջանյութը ջուրն է։ Այն հեշտությամբ կարելի է տեղափոխել և բաշխել սպառողներին սովորական խողովակաշարով, որոնցով այսօր տեղափոխվում է բնական գազը։

Այլընտրանքային դաս պատմությունից

Մենք պատմություն առարկայից երկու դաս անցկացրինք ութերորդ դասարանցիների հետ: Նրան առաջին դասին բացատրեցին և ներկայացրեցին թեման: Հաջորդ դասին մենք պետք  է պատասխանեինք հարցրին, որոնք ուղարկված էին մեր անձնական էլ-փոստի հասցեին: Սակայն նրանց հարցաշարի մեջ կային սխալներ: Նախ նրանք չէին նշել աղբյուրները և մենք չէին կարողացել գտնել դասի թեման գրքերում, իսկ հետո կային հարցեր, որոնք սխալ էին կազմված: Տվյալ խոտանները չհաշված ամեն ինչ լավ անցավ, դասն անցկարինք շատ պոզիտիվ և մտերմիկ միջավայրում: Հուսանք հաջորդ անգամ նրանք սխալներ չեն ունենա և դասը կանցնի ավելի հետաքրքիր: 

понедельник, 18 февраля 2019 г.

Գրականություն 18.02.2019

  1. Վահան Տերյանի մասին տեղեկություններ գտիր։ Ամենահետաքրքիր տեղեկությունները հավաքիր քո բլոգում։
«Իրականում Վահան Տերյանի մասին կան բազմաթիվ նյութեր, որոնք տպագրված չեն, ուսումնասիրված չեն, անհայտ են, ներկայացված են խեղաթյուրումներով, սխալ մեկնաբանություններով, կրճատումներով, թարգմանությունները սխալ են արված, որոնց արդյունքում իմաստը փոխված է»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը: Ըստ նրա, եղել են խմբագիրներ, որոնք որոշել են, որ Տերյանի նամակի ինչ-որ հատվածը չպետք է հրապարակեն. օրինակ` Տերյանը նամակներից մեկում գրում է. «Մտածեցի կարտ խաղալով գործս մի քիչ կարգի բերել բայց չըյաջողեց, տարւեցի թեև ոչ շատ»: Վ. Պարտիզունին այս տողը չի հրատարակել` կարծելով` ամոթ է, որ Տերյանը թղթախաղ է խաղացել:
  1. Կարդա Տերյանի՝ ստորև բերված բանաստեղծությունները, ընդգծիր այն բառերը, որ հատուկ են Տերյանին։
  2. «Տխրություն» բանաստեղծության մեջ գտիր աննկատ - աննշմար, ճոճել - օրորել, սպիտակ- ճերմակ, երեկո - իրիկնաժամ, դալուկ - գունատ , ննջել - նիրհել, զեփյուռ  - հով   բառերի հոմանիշները։
  3. Շարադրիր մտքերդ Տերյանի այս երկու բանաստեղծություններիլ շուրջ։

Տվյալ երկու բանաստեղծություններում էլ Տերյանը խոսում էր իր սիրո մասին: Առաջին բանաստեղծության մեջ Տերյանը զգացել է այդ սերը ինչպես քամին և հովն է մարդը զգում, իսկ երկրորդ բանաստեղծության մեջ նա պատմում է իր առաջին սիրո մասին ու ասում է, որ որտեղ ինքը լինի, միևնույն է հիշելու և սիրտում պահպանելու է առաջին սիրոն և իր անունը, որպես կյանքի ճանապարհի փարոս:

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

воскресенье, 17 февраля 2019 г.

Գրականություն 15.02.2019

«Կարդում ենք Թումանյան»՝ քառյակներ։ Գրավոր մեկնաբանիր քառյակներից երեքը։ Ընդհանուր հատկանիշներ գտիր քո ընտրած երեքի մեջ։

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Տվյալ քառյակում հեղինակն ուզում է ասել, որ բոլորին ժպտալով, բարին տալով նրա հոգին դարձել է լուսավոր և նույնկերպ լուսավորվել է նաև իր կյանքի ճանապարհը:


Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

Այս քառյակում հեղինակը նկարագրում է իր տունը, որտեղ նա ստեղծագործում է և դրանով նա այդ տունը դարձրել է մի ամբողջ տիեզերք, որի տերն էլ հենց ինքն է:


Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՞ն է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,
Ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Այս քառյակում բանաստեղծը խոսում է արարչի մասին, թե որքան բան է արարիչը տվել աշխարհին և որքան է վերցրել, իսկ հետո մտածում է, թե որքան դեռ պետք է տա, որպեսզի վերդառնա այնտեղ, որտեղից եկել է:

понедельник, 11 февраля 2019 г.

02.11

  1. Տեղեկություններ գտիր Փարվանա լճի, փարվան կոչվող թիթեռների և այդ տարածաշրջանի կամ լեգենդի մասին։
Փարվան թիթեռները, ըստ լեգենդի, այն ջահելներն են, որոնք կրակ էին ուզում բերել աղջկան:
  1. Գնահատիր աղջկա նկատառումը՝«— Գուցե, հայրի՛կ, տըկար լավինՀաղթի մի վես տըմարդի,
    Բայց չի կարող լինել երբեք
    Նա սիրելին իմ սըրտի…»
Աղջիկն ուզում է ասել, որ ուժեղ տգետը կարող է հաղթել թույլ խելացիին, բայց միևնույն է ամեն ինչ ուժով չի որոշվում:

среда, 6 февраля 2019 г.

Ուսումնական երրորդ շրջան

Ժամատաղտակ 
Ընդհանուր  պարապմունք՝  9:00-9:15
1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05
2-րդ պարապմունք՝ 10:10 — 10:55
3-րդ պարապմունք՝ 11:05 — 11:50
4-րդ պարապմունք՝ 11:55 — 12:40
Ընդմիջում՝  12:40 — 12:55
5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35
6-րդ պարապմունք՝ 13:40 — 14:20
7-րդ պարապմունք՝ 14:25 — 15:05
8-րդ պարապմունք՝ 15:10 — 15:50
9-րդ պարապմունք՝ 15:55 — 16:35
Երկարացված օրվա ճամբար՝ 13.35-16.45
Ուսումնական երթ կրթահամալիրից միասնական երթուղիներով՝  17.00 

Ֆիզկուլտուրա՝ Ֆուտբոլ
Ընտրություն՝ Անգլերեն