пятница, 15 мая 2020 г.

Մերոնք

Մայիսյան ճակատամարտերի  պատմական նշանակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել:  Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճառած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովի ինքնակազմակերպվել:Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարի զավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի, հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար:


 Շուշիի ազատագրումը: Ռազմական գործողություն 1992-ի մայիսի 8-9-ին, որի արդյունքում ազատագրվել է Շուշին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը,  Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
 Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների (Ս. Բաբայան, Ա. Կարապետյան, Ս. Օհանյան, Վ. Չիթչյան և ուրիշներ) գործուն մասնակցությամբ: Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող № բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ ևն) հետաձգվել էր: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:

  Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, հետևյալ մանրամասներով.
  1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:

  2.    Մեր խնդիրը՝

  ա. Ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում.

  բ. Ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում, գրավել Շուշին և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը).

  գ. Հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:

                                                        

пятница, 24 апреля 2020 г.

Սերնդեսերունդ

Ես մշտապես հետաքրքրվել եմ ծնողներիս և տատիկ-պապիկներիս կյանքով: Մեր և նրանց ժամանակների ապրելաձևը շատ ուրիշ է եղել, դե դա ակնհայտ է աշխարհը դեպի զարգացում է գնում, նրանց ժամանակ չկային տեխնիկաներ, որոնք հեշտացնում էին կյանքը, չկար համացանց և այդպիսի շատ այլ բաներ: Կրթության մեջ էլ շատ բան է փոխվել, ծնողներիս խոսքով նրանք սովորել են շատ հիմնովին, խիստ պայմաններում, իսկ մեզ մոտ այդքան էլ խիստ չէ: Պապիկիցս հարցրել եմ նրանց դպրոցի մասին, նա ասաց, որ եղել է ձախլիկ, սակայն սովետական դպրոցում նրանց ստիպել են գրել աջ ձեռքով և նա այդպես դարձել է աջլիկ: Մի քանի հարց տալով ծնողներիս հասկացա, որ նրանց համար շատ դժվար է եղել, նրանք օրերով չեն ունեցել լույս, ջուր: Պատկերացրեք, մենք մեր ներկայիս կյանքը չենք պատկերացնում առանց համացանցի, իսկ նրանք նույնիսկ լույս չեն ունեցել: Նրանք ապրել են այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ մեկին վստահել չէր կարելի, չէր կարելի բողոքել կառավարությունից: Ակնհայտ են շատ տարբերություններ, որոնց մի մասը ես ներկայացրի:

среда, 15 апреля 2020 г.

,,Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը,,

Վերջին կարդացածս գիրքը ,,Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը,, գիրքն է, որը Հարրի Փոթերի մասին պատմող գրքերից չորրորդն է: Ես դիտել եմ և շարունակում եմ դիտել նաև Փոթերի մասին պատմող ֆիլմերը, ինչպես նաև կարդում եմ գրքերը հա՛մ հայերենով, հա՛մ ռուսերենով: Տվյալ մասը կարդացել եմ հայերեն լեզվով: Սկսեմ ներկայացնել գիրքը, ուղղակի ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր դիտել են, կամ կարդացել են նախորդ մասերը:
Վոլդեմորը, ով հանդիսանում էր ամենասև (ամենաչար) կախարդը, կրկին փորձում է վերականգնել իր էությունը և իշխանությունը, սակայն դրա համար հարկավոր էին բաղադրիչներ, որոնցից մեկն էլ Հարրի Փոթերն էր: Նրա հավատարիմ ծառան կերպարանափոխվելով ներխուժում է Հոգվորթս և այնպես անում, որ Հարրին հայտնվի Վոլդեմորի ձեռքում: Ամեն ինչ գնում էր Վոլդեմորի ծրագրածով՝ Հարրին հայտնվում է գերեզմանոցում, որտեղ գտնվում էր Վոլդեմորի ծնողների առանձնատունը, որտեղ նա սպանել էր հորը: Վոլդեմորը սև կախարդության շնորհիվ վերականգնում է իր մարմինը և փորձում է սպանել Հարրիին՝ ապացուցելու համար, որ նա ավելի հզոր է, ինչպես ոչ ոք: Սակայն մենամարտի ժամանակ Հարրիին օգնության են հասնում հարազատների ուրվականները, ում Վոլդեմորը սպանել էր, Հարրիին հաջողվում է վերադառնալ Հոգվորթս, որտեղ դեռ գտնվում էր Վոլդեմորի ծառան, տնօրենը և ուսուցիչները բացահայտում են այդ մարդուն և հանձնում են Մոգության նախարարության ձեռքը: Այսպիսով Հարրիի գործը (Վոլդեմորին հաղթելը) ավելի բարդանում է, իսկ նրա հաջորդ գործողությունները կտեսնենք հաջորդ գրքերում:

среда, 1 апреля 2020 г.

Կապիտալի արտահանում

Կապիտալի արտահանում, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։
Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակարդակի ազգային տարբերությամբ, արտադրողական ուժերի զարգացման անհամաչափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են։ Մասնավոր կապիտալի արտահանման կարեոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։
Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։

понедельник, 30 марта 2020 г.

Արտաքին առևտուր

Արտաքին առևտուրը այլ երկրների հետ իրականցվող առևտուրն է: Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ:

Հայաստանի արտաքին առևտուր
Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես ՌուսաստանիԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

воскресенье, 29 марта 2020 г.

Հայոց լեզու 30.03.2020

Կարդա բանաստեղծությունները, գտիր ժամանակակից պարսկական պոեզիայի այլ նմուշներ։ Ընդհանուր բնութագրիր, զգացմունքներդ արտահայտիր կարդացածիդ շուրջ։ Մեկնաբանիր բանաստեղծություններից 1-2-ը։ Ձայնագրիր կամ տեսագրիր դրանցից մեկը կամ մի քանիսը։ Կարող ես տեսագրել կամ ձայնագրել նաև տան անդամներին։


  1. Սպասող մարդու օրագիր  2


Սառե Դասթառան
Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ…

Այս տողերի վերաբերյալ կարող եմ ասել, որ գրողը գրել է իր սիրո մասին, ով փոխել է իր կյանքը բաժանելով մասերի, այսինքն նրանից առաջ ուրիշ կյանք էր, նրանից հետո լրիվ ուրիշ:


Աբբաս Մառուֆի
Թե իմանաս՝
ինչքա՜ն անիմաստ,
դառն եմ,
բեկված ու սին,
երբ չկաս,
չես գնա…
նույնիսկ քնելու։

Իսկ այս տողերի վերաբերյալ կարող եմ ասել այն, որ նրան էությամբ նման են նախորդ նշածս տեղերին: Կրկին տողերը սիրո մասին են, այսինքն երբ այդ սերը չի գտնվում գրողի մոտ, նա վերածվում է անիմաստ, դառը ու անտարբեր մարդու:

Assignments for 30.03.2020

Writing. You have received a letter from your English-speaking pen-friend  who writes
Choose one of the letters  and answer back

… Summer is coming and I want to look my best: healthy, energetic and physically fit. So I’m trying to eat plain, simply cooked natural food, have enough sleep at night and I have recently joined our local fitness club. Do you do anything special to stay healthy? What makes people healthy and strong? What do you think about a healthy lifestyle?


By the way, I’m going to spend a month at the seaside this summer. I also decided to train, early in the morning I will ride a bike and then, I'll go to fitness and continue my training there. I'm going to change my diet. I will play football every day, it's my favorite sport. I will read a lot of books, they comfort me.