четверг, 27 февраля 2020 г.

Ընտանիքի հոգեբանություն

Գրավոր ներկայացրե′ք ժամանակակից ընտանիքի գործառույթները
Ես մտածում եմ, որ ժամանակակից և հին ընտանիքների գործառույթների միջև մեծ տարբերություններ չկան, ուղղակի հին ժամանակներում ավելի դժվար է եղել անել նույն բանը ինչ անում են հիմիկվա ընտանիքները, դրա պատճառն այն է, որ աշխարհը օրեցօր զարգանում է: Ժամանակակից ընտանիքում ծնողները աշխատում են, որպեսզի կարողանան պահել երեխաներին, կարողանան հոգալ կարիքները, որոնցից կարևորներն են ուտելը, խմելը, հագնվելը, ուսումը և այլն: Օր.՝ իմ ընտանիքում հենց այդպես էլ լինում է, ծնողներս աշխատում են և հոգում են իմ և քրոջս կարիքները, իսկ երբ ունենում են ազատ ժամանակ զրուցում են մեզ հետ, կամ ինչ-որ տեղ ենք գնում կախված պահից: 1000 ընտանիք - 1000 գործառույթ:

среда, 12 февраля 2020 г.

Կոնֆլիկտները մարդու կյանքում

Գրավոր ներկայացրե′ք մարդկային փոխհարաբերությունները կոնֆլիկտների ժամանակ:

Կոնֆլիկտի ժամանակ մարդկային փոխհարաբերությունները շատ տարբեր են: Օր.՝ երկու կողմերի միջև կոնֆլիկտի ժամանակ կողմերը փորձում են հակառակն ապացուցել մեկը մյուսին, կոնֆլիկտի ժամանակ շատ հնարավոր է, որ լինի ծեծկռտուք: Կա նաև մեկ այլ փոխհարաբերություն, երբ երկու կողմերում էլ կան երկու և ավել մարդիկ, նրանք հակառակվելով դիմացինին՝ փորձում են պաշտպանել կարծիքը, որը արտահայտել էր իր կողքին կանգնած անձը:

вторник, 4 февраля 2020 г.

Բնավորություն և ընդունակություններ

    • Մեկնաբանե′ք «օժտվածություն » « տաղանդ»   և «հանճար» հասկացություններրը։

      Օժտվածություն, մարդու բնածին առանձնահատկությունների ամբողջությունը, որը նախադրյալ է հանդիսանում ընդունակությունների զարգացման համար։ Տարբերում են ընդհանուր օժտվածություն և մասնավոր օժտվածություն։ Արտակարգ օժտվածությունը նախապայման է տաղանդի և հանճարի զարգացման համար:


    Տաղանդընդունակությունների զարգացման բարձր աստիճանը։ Զարգացման բարձրագույն մակարդակում տաղանդը դառնում է բնավորության բարդույթ։ Տաղանդի զարգացման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է։ Տաղանդավոր մարդը արդյունավետ ստեղծագործական աշխատանք է կատարում, ստեղծում է հոգևոր և նյութական արժեքներ։ Տաղանդավորությունը սկսում է դրսևորվել ուսումնական գործունեության ընթացքում՝ արագորեն գիտելիքներ ձեռք բերելու, որևէ գործունեության բնագավառում արագորեն ու հաջողությամբ վարպետանալու ձևով։ Տաղանդի ձևավորումն ու հնարավորությունների առավելագույն բացահայտումը համառ ու հետևողական աշխատանք է պահանջում։


    Հանճար, Մարդկային ստեղծագործական ձիրքի՝ տաղանդի բարձրագույն արտահայտությունը՝ աստիճանը գործունեության որևէ բնագավառում:

    • Գտե′ք ձեր այն ընդունակությունները,որոնցով տարբերվում էք մյուսներից։/գրավոր/

    Ես մեկ կարևոր ընդունաություն ունեմ: Դա այն է, որ ես արագ ընտելանում եմ ցանկացած նոր գործի հետ, որը սկսում եմ և այն ինձ համար դժվարություն չի պարունակում: