Показаны сообщения с ярлыком Պատմություն 2021-22. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություն 2021-22. Показать все сообщения

вторник, 4 января 2022 г.

Հայկական տերրոռիզմ

 Հարավային Կովկասում խորհրդային կարգերի հաստատումից և Հայաստանում դաշնակցական կառավարության տապալումից հետո տարածաշրջանում հայկական ահաբեկչության ալիքը նվազեց, քանի որ ահաբեկչության գաղափարախոսների մեծ մասը լքեց Խորհրդային Միության սահմանները ։

Հայկական ահաբեկչական խմբավորումները շարունակում էին» ծառայություններ մատուցել «տարբեր քաղաքական ուժերին Մերձավոր Արևելքի երկրներում և ընդհանրապես այնտեղ, որտեղ հայտնվում էին» թեժ կետեր «և» տապակած » հոտ էր գալիս, հեշտությամբ հայտնաբերվում էր հայկական ահաբեկչության հետքը ։ Մենք չենք անդրադառնա հայ ահաբեկիչների գործունեության հանրամատչելի փաստերին և կներկայացնենք խորհրդային տարածքում կատարված ահաբեկչության քիչ հայտնի օրինակներ ։ Մասնավորապես, քիչ հայտնի է, քանի որ խորհրդային տարիներին չէին սիրում «սոռ հանել իզբայից», այն, որ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել է 1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում միանգամից երեք պայթյուն ՝ մետրոյում («Պերվոմայսկայա» կայարան), Բաումանի շրջանի № 15 խանութում, հոկտեմբերի 25-ին փողոցում ։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել ՝ 37-ը ։ Խորհրդային հատուկ ծառայությունները փորձել են գտնել այդ չարագործությունները կատարած ահաբեկիչների խումբը։ Մինչդեռ ահաբեկիչների նույն խումբը մտադիր էր մի շարք պայթյուններ իրականացնել նոյեմբերի 7-ի նախօրեին (Հոկտեմբերյան հեղափոխության օրը) նույն 1977 թվականին ։

понедельник, 11 октября 2021 г.

Նոր տնտեսական քաղաքականություն (ՆԵՊ)

 ՆԵՊ-ին անցնելու առաջին միջոցառումները իրականցրեցին գյուղատնտեսության ոլորտում։ Արգելվեցին հացահատիկի ու այլ մթերքների բռնագրավումները, վերացվեց պարենմասնատրումը, ընդունվեց պարենահարկի մասին օրենքը։ Պետության տուրքը վճարելուց հետո գյուղացին իրավունք ուներ ազատ տնօրինելու ստացած բերքի ավելցուկը։ 1923-ին վերագործարկվում է Երևանի գինու-կոնյակի (ARARAT) կաշվի երկու փոքր գործարանները և մի շարք այլ ձեռնարկություններ։ 1923-24թթ-ի ընթացքում սկսվեցին Հայաստանի արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկի` պղնձաարդյունաբերության վերականգնման աշխատանքները ինչի շնորհիվ շուտով Կապանում վերսկսվեց պղնձի ձուլումը։ Խորհրդային երկրի կառավարման ժամանակ Ռուսաստանի գրեթե բոլոր նահանգներում տասնյակ հազարավոր գյուղացիներ զինված պայքար սկսեցին բոլշևիկյան վարչակարգի դեմ։ Երկրում աղետալի վիճակ էր այդ ամենը փոխվեց , երբ սկսվեց Նէպը։ Այդ ժամանակ տնտեսությունը զարգացում ապրեց։ Նէպի կենսագործումը նպաստեց երկրի ճգնաժամի հաղթահարմանը: Հայաստանում այդ տարիներին վերականգնվեց գյուղատնտեսությունը, սկսեցին դրվել արդյունաբերության հիմքերը, որոշ չափով բարելավվեց ազգաբնակչության կենսամակարդակը: 1928թ. Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913թ. մակարդակին: Չնայած որոշ հաջողությունների նէպը շուտով կասեցվեց ստալինյան ղեկավարության կողմից: Նէպի ձախողման ու վերացման պատճառներն առավելապես կապված էին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և գաղափարախոսական խնդիրների հետ: Պետությունը տարեցտարի մեծացնում էր իր միջամտությունը երկրի տնտեսական կյանքին. վերահսկվում էր գները, սահմանափակում ձեռնարկությունների ինքնուրույնությունը: Վերակենդանացվեց ռազմական կոմունիզմի ժամանակների գործելակերպը: Տեխնիկատնտեսական հետամնացությունն արագորեն վերացնելու նպատակով որոշվեց իրականացնել արդյունաբերացում: Որոշվեց երկրի արդյունաբերացումն սկսել ոչ թե թեթև ու սննդի արդյունաբերություններից, ինչպես տեղի էր ունեցել զարգացած արդյունաբերական պետություններում, այլ ծանր արդյունաբերությունից: Նպատակտ ԽՍՀՄ-ը մեքենաներ և սարքավորումներ ներմուծող երկրից դրանք արտադրող երկրի վերածելն էր: Արագ արդյունաբերացման համար անհրաժեշտ միջոցները հնարավոր էր հայթայթել միայն երկրի ներսում: Ֆինանսավորման աղբյուր դարձան խիստ ծանր հարկերը, վանքերի ու եկեղեցիների ունեցվածքի, թանգարաններում պահվող ազգային հարստության բռնագրավումը: Աշխատավորներին տրվում էր չնչին աշխատավարձ: Արդյունաբերացումն առաջացրեց բնապահպանական խնդիրներ: Հրազդան գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն աշխատում էին Սևանից բաց թողած ջրի հաշվին, որը հանգեցրեց լճի մակարդակի իջեցմանը: Շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը զգալի վնաս հասցրին քիմիական և լեռնամետաղաձուլական ձեռնարկությունների թունավոր արտանետումները: Դժվարություններ էին առաջացել նաև հացամթերումների բնագավառում: Քիմիական արդյունաբերության նոր կենտրոններ դարձան Ղարաքիլիսան և Երևանը: Ղարաքիլիսայում կառուցվեց խոշոր քիմիական կոմբինատ՝ կարբիդի և այլ արտադրամասերով: 1933թ. Երևանում սկսվեց արհեստական կաուչուկի խոշոր գործարանի կառուցումը:

Արդյունաբերացման ուղղակի արդայունք էր բանվոր դասակարգի և ճարտարագիտատեխնիկական անձնակազմի քանակական աճը: 1928-1940թթ. բանվորների թիվն ավելացավ 4,5 անգամ՝ հասնելով 92,4 հազարի: Որպես խնդրի լուծման միջոց առաջարկվեց կոլեկտիվ տնտեսությունների կազմակերպումը:

Գյուղացուն զրկում էին տասնամյակներ շարունակ երազած հողաբաժնից և հարկադրում, որ հրաժարվի դարավոր կենցաղավարությունից՝ հանուն կոլեկտիվ աշխատանքի և գյուղի «սոցիալիստական» վերակառուցման: Այսինքն գյուղացին օտարվում էր հողից: Հաստատվեցին ժամկետներ, որոնց ընթացքում պետք է իրականացվեր կոլեկտիվացումը: Սկզբում այդ գործընթացը պետք է ավարտվեր հացահատիկ արտադրող շրջաններում: 1929թ. նոյեմբերին Ստալինը, «Մեծ բեկման տարին» հոդվածում կեղծելով իրականությունը, ներկայացրեց՝ իբր գյուղում տեղի է ունեցել արմատական բեկում կոլեկտիվացման օգտին, քանզի միջակ գյուղացին, որը գյուղացիության մեծամասնությունն է, արդեն նախընտրում է կոլտնտեսությունը: Չնայած նրան, որ գյուղացին դե պատրաստ չէր սրան, Հայաստանի ղեկավար մարմիններն անցան խնդրի իրականացմանը:Ամեն տեսակի բռնություններ գործադրելով չքավոր գյուղացիներին ստիպում էին անդամագրվել կոլեկտիվ տնտեսություններին: Սրանով խախտվում էր կոլեկտիվացման կամավորության սկզբունքը:Այս ամենի արդյունքում գյուղացիությունը զինված դիմադրություն սկսեց՝ ի պատասխան բռնաճնշումների և հարկադրական կոլեկտիվացման: Հայաստանի առանձին շրջաններում՝ Դարալագյազ, Շամշադին, Վեդի, Թալին, պայքարը կրում էր զինված բնույթ:

1930թ. մարտից մինչև մայիս ամիսները Դարալագյազի ամբողջ շրջանը գտնվում էր ապստամբած գյուղացիների ձեռում: Հակակոլտնտեսային շարժումն արտահայտվեց նաև գյուղացիների կողմից իրենց անասուններն անխնա կոտորելու ձևով: Այդ պայմաններում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվեց 30%-ով:Գյուղացիության ելույթները շուտով ճնշվեցին, սակայն իշխանությունները ստիպված էին հևաժարվել համատարած կոլեկտիվացման կարգախոսից: Որպես ճնշման միջոց պետությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ սկսեց կիրառել հարկերի ավելացման քաղաքականությունը: Այդ ամենին ավելացավ 1932-1933թթ. ահավոր սովը: Դրանից ամենից շատ տուժեց Սևանա լճի ավազանի բնակչությունը: Ապրելու միջոց գտնելու համար հազարավոր մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը: Գյուղատնտեսության կոլեկտիվացումը տնտեսական վերելք չապահովեց, ընդհակառակը՝ անկում ապրեցին նրա բոլոր ճյուղերը: Հանրային սեփականության համակարգը, նյութական շահագրգռվածության բացակայությունը չէին կարող աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու խթան հանդիսանալ: