четверг, 26 апреля 2018 г.

Домашняя работа:

Прочитать 1 и 2  части  рассказа “ Золотая роза”. Ответить на вопросы:
Что мы узнаем о прошлом Шамета?
Шамет был солдатом, потом он заболел тяжелой лихорадкой и его отправили в родину, вместе с ним и дочку командира полка.
Как он относился к девочке?
Он девочке относился нежно и заботливо.
Уважали ли его окружающие?
Я думаю что уважали, потому что если вы имеете в виду его работу, то любая работа достойна уважению 

среда, 25 апреля 2018 г.

что надо человеку, чтобы жить

Человеку трудно жить без любви, надежных друзей, но, по-моему, все-таки главное в жизни – это работа, любимое дело. Я думаю, что люди, которые не любят трудиться и ищут легкой жизни, никогда не бывают счастливыми.
Бездействие разрушает и тело, и мозг. Совсем не важно, каким трудом занимаешься – физическим или умственным.
Любой труд развивает и помогает человеку всю жизнь оставаться человеком.
Среди долгожителей есть люди разных профессий. Но всех их объединяет одно: они всю жизнь много работают и никогда не сидят без дела.
Не зря говорят, что труд создал человека, потому прожить без него невозможно.

пятница, 20 апреля 2018 г.

Վարժություններ

Վարժություն 1։ Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր
լինի կազմել այլ խոսքի մասեր։

խը՜շշ – խշշալ (բայ) – խշշոց (գոյական)
բը՜զզ - բըզզալ - բզզոց
ճը՜ռռ - ճըռռալ - ճռռոց

Վարժություն 2։ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,
ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

Ինքնաստուգում

  1. Ինչպիսի՞ եռանկյանն է վերաբերվում Պյութագորասի թեորեմը:

Ուղղանկյուն եռանկյանը:

  1. Սահմանել Պյութագորասի թեորեմն ու գրել բանաձևը՝ քառակուսիներով:

a^2+b^2=c^2

Ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն:

  1. Գտնել.
    ա) ներքնաձիգը, եթե էջերն են 12 սմ և 16 սմ,
    c^2=12^2+16^2=144+256=400=20^2

    c=20բ) էջը, եթե մյուս կողմերն են 12 սմ և 13 սմ:

    a^2+b^2=c^2

    12^2+b^2=13^2

    144+b^2=169

    b^2=169-144

    b^2=25

    b=5

  2. Եռանկյան կողմերը 7 մ, 24 մ և 26 մ են: Արդյո՞ք եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է:

7^2+24^2≠26^2

49+576≠676

Եռանկյունն ուղղանկյուն եռանկյուն չէ

  1. Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 30 սմ է: Որոշիր սեղանի պարագիծը, եթե նրա փոքր հիմքը հավասար է բարձրությանը եւ հավասար է՝ 12 սմ:

  1. Սահմանել ուղղանկյուն եռանկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը:

Սինուսը ուղղանկյուն եռանկյան սուր անկյան դիմացի էջը հարաբերած ներքնաձիգ:

Կոսինուսը ուղղանկյուն եռանկյան սուր անկյան կից էջը հարաբերած ներքնաձիգն է:

Տանգենսը ուղղանկյուն եռանկյան դիմացի էջը հարաբերած կից էջին:

  1. Գրել հիմնական եռանկյունաչափական առնչությունները:

  1. tg<A=sin<A/cos<A

  2. ctg<A=cos<A/sin<A

  3. sin^2<A+cos^2<A=1

  1. Լրացրու այս եռանկյան մասին հետեւյալ նախադասությունները.

  1. 180

  2. բարձրությունն, ուղղանկյուն

  3. 90

  4. PF

  5. BF

  6. BF/BN

  1. Ուղղանկյուն եռանկյան կողմերն են CA=25 սմ, CB=60 սմ, AB=65 սմ: Գտնել tg<A և S∆ABC:

65412.png

  1. Հաշվիր քառակուսու կողմն ու մակերեսը, եթե նրա անկյունագիծը 10√2 սմ է:

Քառակուսու մակերեսը հավասար է անկյունագծի քառակուսու կեսին <=>

<=> S=(10√2)^2/2=200/2=100

S=100


կողմը հավասար է √100=10 սմ

четверг, 19 апреля 2018 г.

2017-18 ուստարվա երրորդ ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան

Ընտրությամբ գործունեություն -Ֆուտբոլ
Մարզաձև, մարզական ակումբ -Ֆուտբոլ
Լրացուցիչ կրթություն դպրոցում -  Չկա
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս-Ձյուդո, ֆուտբոլ, Թումո
լրացուցիչ(տնային) առաջադրանքներ -Բոլորը ընտրել եմ

Հետաքրքրաշարժ լեզվաբանական հարցեր՝

1.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

  1. Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես Բ. նսեմ Գ. ցնծություն Դ. երես Ե. պայծառանալ

3.Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

  1. Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

  1. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել մակաբույծ բառերից:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

  1. Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:
  2. սակարկել – բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ
  3. դագանակ – գավազան
  4. քեռայր – քեռու տղա
  5. քթոց – դնչկալ
  6. սվին – սառը զենք

  1. Տառերի թվային արժեքներով գտեք, թե ո՞ր նախադասությունն է 401 8690 720 4001 թվերի միջոցով գաղտնագրված:
Ա. Նա փող չի տա:
Բ. Սա քող չի բերի:
Գ. Նա քող չի տա:
Դ. Սա շատ փող ունի:
Ե. Նա փող կտա քեզ:

  1. «Ներկը կերան քամիները, ընկեր Կարեն» նախադասության բառերի տեղերը չփոխելով՝ կարելի է նոր նախադասություն ստանալ այդ բառերի գրաշրջմամբ (բառի բոլոր տառերով այլ բառ կազմելով): Ո՞րը կլինի նոր նախադասությունը:
Ա. Ընկեր Նարեկ, մաքիները նկարը կերան:
Բ. Կարեն, քամիները տարան Նարեկի նկարը:
Գ. Ընկեր Նարեկ, մաքիները ներկը կերան:
Դ. Նարեկը կրկին նկարեց իր ընկեր Կարենին:
Ե. Ընկերը Կարենին ծանոթացրեց Նարեկի հետ:

  1. Ո՞ր բառից են քամվել մղոն, ցավ, եղան, վեմ, ցող բառերը:
Ա. մեղրահաց Բ. մեղրածոր Գ. ցեղակրոն Դ. վարդացող Ե. մեղվանոց

вторник, 17 апреля 2018 г.

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց․․․

Կյանքի անապատ: Եկեք մի քանի րոպե խորհենք այս արտահայտության վրա: Ամենքիս համար կյանքն ունի իր չոր և անմարդաբնակ անապատը: Բոլորիս համար էլ դա վատ է: Մարդիկ իրենց կյանքը պատկերացնում են առանց բջջայինի, առանց համակարգչի, առանց երաժշտություն, առանց ֆիլմերի: Ես տարբեր եմ: Իմ կյանքը մի քանի մասի է բաժանվում: Դպրոցը, տունը, և ընկերներս: Սրանցից գլխավորը իմ համար ընկերներն են, իմ լավ ընկերները, ովքեր առանց հետին շահերի իմ կողքին են: Ես բոլորի հետ շփվում եմ առանց ինչ-որ շահ փնտրելու: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կարող են իրենց ընկերությունը վաճառել ինչ-որ գրոշների համար: Առանց ընկերության մարդը ոչինչ է, միայնակ չի կարող անել  ոչինչ, առանց օգնության չի կարող հասնել ոչնչի: Ինձ համար կա մի մեծ անապատ, որը իմ կյանքն է առանց ընկերության: Այդ իսկ պատճառով էլ ես նույնիսկ կյանքի գնով կպահեմ իմ լավագույն ընկերությունը: Ընկերությունը թանկ է ամեն ինչից: Ում կողքին կան նորմալ ընկերներ, այդ մարդը կարող է չվախենալ ոչնչից, կարող է դուրս գալ նույնիսկ իրենից ուժեղների դեմ, քանի որ նրա կողքին կան ընկերներ, ովքեր միշտ միասին են և միասինէլ կկռվեն բոլորի դեմ:

понедельник, 16 апреля 2018 г.

Երբեք մի դադարիր ժպտալ․․․

Ժպիտը մի մեծ զգացմունք է: Ասում են ժպիտը երկարացնում է կյանքը: Մարդիկ չեն հասկանում ժպտալու իմաստը: Կան մարդիկ ովքեր տեղի անտեղի ժպտում են, առանց մտածելու, որ ժպիտը կարող է որոշներին տխրություն պատճառել: Ժպիտը ավելի շատ օգուտ է տալիս ընկերության մեջ, երբ ընկերդ տխուր է, իսկ դու ժպտում ես, որպեսզի նա նույնպես ժպտա: Մարդիկ կան որ ժպտում են ընկերոջ ընկնելուց: Դա մեծ սխալ է, իմ փորձից եմ ասում: Սկսվում է կռիվ: Համ էլ չի կարելի ընկերոջ դժբախտության, կամ ընդհանրապես մարդկանց դժբախտության վրա ժպտալ: Դա անքաղաքավարի է: Ընկերության մեջ ժպիտը մեծ բան է փոխում: Երեխաներից շատերը մյուսին վիրավորելով հաճույք են ստանում և ժպտում են: Դա մեծ վիրավորանք է մյուս ընկերոջ համար: Մի դադարեք ժպտալ, բայց ժպտացեք այն պահերին, որոնք տեղի են տալիս ժպտալու:

четверг, 12 апреля 2018 г.

Սխալների առջև փակում ենք դռները, իսկ ճշմարտության առջև․․․

Սխալներ: Կարղ ենք արդյոք բացատել այս բառը ամբողջովին: Վստահեմ ոչ: Շատերը սխալը կբացատրեն մի անիմաստ արարք, և կմոռանան դրա մասին: Սակայն սխալը հենց դրանում է, որ մենք չպետք է մոռանանք մերն սխալները: Հարկավոր է ամեն մի արարքից առաջ մտածել, գգտնել դրա մեջ լավը, որպեսզի քեզ էլ լավն անեն: Եթե դու չես մտածում անելուց առաջ, գոնե մտածիր անելուց հետո, հասկացիր սխալդ, հասկացիր ճիշտը, մի մտածիր, որ դու միշտ ճիշտ ես եղել, և հարկավոր չէ ուղղվել: Մեծամասնությունը այդպես են մտածում դրա համար էլ կրկնում են նույն սխալները առանց հասկանալու: Օր.՝ ես երեկոյան մտածում եմ իմ արարքների մասին, գտնում եմ սխալներս, փորձում եմ հասկանալ, թե ինչի այդ մասրդը իմ վռա գոռաց, ինչու ինձ խփեց, ինչից նեղացավ: Դա էլ իր սխալ կողմերն ունի, բայց միևնույն է ես թեկուզ ուշ հասկանում եմ սխալներս: Շատ հարցերում մտածում եմ նախքան անելս: Օր.՝ կռվի ժամանակ, ես մտածում եմ խփեմ, թե խոսքով բացատրեմ: Միացնում եմ իրար և ընտրում եմ ճիշտը, որը տվյալ պահին վնաս չի պատճառի, սակայն բացատրելուց հետո էլ, եթե տվյալ մարդը չի հասկանում, միայն այդ ժամանակ կարելի է անցնել ձեռքի և ոտքերի ուժերին: Մարդիկ նաև խուսափում են լսելուց ճշմարտությունը: Երբ մարդը սխալ է անում, ամեն կերպ խուսափում է ճշմարտությունից, մտածելով, որ դա նրան վնաս է պատճառելու: Այդ պատճառով էլ անտեսում են ճշմարտությունը: Սակայն միայն ճշմարտությունը կարող է զարգացնել մեզ, ստով չենք հասնի ոչնչի: Սխալներ գործում են շատերը, չնայած սխալների վրա է մեր երկիրը կազմվում, քանի որ շատերը հասկանում են իրենց սխալները և ուղղում, իսկ սուտը ամեն ինչ կեղծում է, իսկ դա միայն ճշմարտությունը կարող է ուղղել:

среда, 11 апреля 2018 г.

Домашнее задание:

 Расположите предложения в правильной последовательности. Напишите, чем закончилась эта история.
  1. «Конечно, – ответил продавец. – Дайте адрес этой девушки, и мы всё сделаем. Завтра утром она получит ваши цветы».
  2. Один молодой человек сказал девушке, которую он любил: «Завтра твой день рождения. Я подарю тебе столько красных роз, сколько тебе лет».
  3. В магазине он заплатил за 20 роз и сказал продавцу: «Я купил эти цветы одной девушке. Завтра у неё день рождения. Скажите, вы можете послать цветы этой девушке?»
  4. Он решил сделать приятное этому молодому человеку и положил в букет не 20, а 30 роз.
  5. Продавцу очень нравился этот молодой человек, который часто покупал цветы в их магазине.
  6. Он пошёл в цветочный магазин, в котором он всегда покупал цветы своей девушке.

  1. Один молодой человек сказал девушке, которую он любил: «Завтра твой день рождения. Я подарю тебе столько красных роз, сколько тебе лет». Он пошёл в цветочный магазин, в котором он всегда покупал цветы своей девушке. Продавцу очень нравился этот молодой человек, который часто покупал цветы в их магазине. Он решил сделать приятное этому молодому человеку и положил в букет не 20, а 30 роз. В магазине он заплатил за 20 роз и сказал продавцу: «Я купил эти цветы одной девушке. Завтра у неё день рождения. Скажите, вы можете послать цветы этой девушке?»«Конечно, – ответил продавец. – Дайте адрес этой девушки, и мы всё сделаем. Завтра утром она получит ваши цветы».

вторник, 10 апреля 2018 г.

Домашнее задание:

  1. Составьте предложения со словами: высокий, сильный, средний, иногда, часто, великий, важный, обычно.
Вид высокой горы великолепен с нашего окна.
Сильнее тот, кто умеет простить. 
У нее средний рост.
Иногда я очень вспыльчивый. 
Я часто вижу моих друзей.
Месроп Маштоц был великим человеком.
У всех в жизни бывают важные моменты.
Обычно я тренируюсь физ. площадке. 


  1. Вставьте вместо точек подходящие по смыслу глаголы:
  • Арам не пришел на тренировку, потому что он плохо себя чувствовал. У него болел голова, высокая температура. Я думаю, что он болен.
  • Сегодня у Марины день рождения, ей исполняется 20 лет. Нина хочет подарить Марине книгу о Москве,она попросила меня пойти с ней в магазин и помочь ей выбрать подарок.
  • Когда я пришел домой, мама сказала, что пришёл  Олег и просил передать., что завтра он не сможет прийти в 5 часов.
  • Мы все очень любим и уважаем нашего отца. Он всегда помогал мне и братьям в нашей учебе, часто подсказал , что и как на делать.Это всегда были прекрасные советы. Сейчас я часто посылаю ему письма, фотографии.

  1. Oбразуйте словосочетания с глаголами быть, ездить, вернуться.
Слова: родной город, новая выставка, интересная экскурсия, концерт совреенной музыки, летняя практика, южный санаторий, выставка.
вернуться родной город
вернуться из интересной экскурсии.
вернуться из летней практики.
вернуться из южней санатории.
быть в концерте современной музыки. 
быть в новой выставке. 
быть в родном городе.
ездить в родной город.
ездить в южную санаторию.
ездить в интересную экскурсию.
.

  1. Напиши об этих действиях, если они происходили в прошлом:
Нелли волнуется, потому что не знает, приедет ли Виктор. Мы зададим Армену вопросы, когда он кончит свой доклад. Ученики собираются на первом этаже, чтобы поехать на экскурсию. Моя сестра научит меня понимать музыку. Мы пойдем на собрание,  потому что мы будем выступать. Нины нет на уроке, она болеет гриппом.
Нелли волновалась, потому что не знал, приедет ли Виктор. Ми задали армену вопросы, когда он закончил свой доклад.   Ученики собирались на первом этаже, чтобы поехать на экскурсию. Моя сестра научила меня понимать музыку. Мы пошли на собрание,  потому что должны выли  выступать. Нины не было на уроке, она болел гриппом.
  1. Выберите из данных слов антонимичные пары:
Рядом, там, никогда, увеличить, приехать, летний, далеко, всегда, младший, туда, зимний, начать, старший, войти, подойти, начаться, легко, кончиться,выйти, последний, трудно, кончить, первый, здесь, сюда, уменьшить, везде, уехать, отойти.
летний-зимний
младший-старший
войти-выйти
последний-первый
подойти-отойти
здесь, там-везде
начать-кончить
Рядом- далеко
сюда- туда
никогда-всегда
увеличить-уменьшить
приехать-уехать
начаться- кончиться
легко- трудно




понедельник, 9 апреля 2018 г.

Չի սխալվում միայն նա, ով․․․

Ըստ իս չկա անյպիսի մեկը, ով կյանքում ոչ մի սխալ արած չլինի: Ամեն մեկի համար ինքը սուրբ է, և մտածում է որ ոչ մի սխալ բան չի արել: Սակայն չկան անսխալ մարդիկ: Հարկավոր է ճիշտ մտածել: Ամեն մեկս պետք է նախքան քնելը մտածի իր արածների մասին: Փորձի գտնել իր սխալը, ոչ թե ամեն տեղ պնդի որ ճիշտ է: Երբ ինչ-որ մեկը ձեզնից նեղվում է, հարկավոր է այդ ամենի մեջ գտնել ձեր սխալը և ուղղել դա, այլ ոչ թե պնդել, որ ճիշտ եմ արել, որ նեղացրել եմ նրան: Ես նույնպես սուրբ չեմ, անում եմ շատ սխալներ, քանի որ դեռ կարելի է ասել մեծ չեմ և չեմ հասկանում ինչ եմ անում: Սակայն անելով սխալները, մտածում եմ դրանց մասին: Օր. ինչու այդպես եղավ, ինչից նեղացավ, միգուցե կոպիտեի նրա հետ: Այդպես ես հասկանում եմ իմ սխալները և փորձում եմ շտկել դա, քանի որ միայն ներողությունը և ներաղամտությունը կարող են փրկել աշխարհը: Բոլորիս համար մայրը սրբություն է: Բոլորս մտածում ենք, որ մայրերը նույնպես չեն սխալվում, սակայն եկեք չմոռանանք, որ բոլորիս մայրերն էլ երեխա են եղել, և մեզ պես սխալներ են արել: Կամ նույնիսկ հիմա, կան դեպքեր, երբ մայրերը սխալվում են: Օր.՝ բաժանվելով ամուսնուց, չմտածելով երեխայի ապագայի մասին, կամ մի քանի ամիս առաջ մայրը իրեն նետել է կամուրջից, ասեմ ավելին միայն իրեն չի նետել, գրկել է 9 տարեկան աղջկան և միասին են նետվել: Անսխալ մարդիկ չկան: Չի սխալվում միայն նա, ով նոր է ծնվել և բացի հիվանդանոցի պատերից ուրիշ ոչինչ չի տեսել: 

Գործնական քերականություն

Գործնական քերականություն՝

1.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր: Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտին:
Մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին:
2.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:
3.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ - ընկերներով, հողով, քրոջով, ջրով
Կարոտել - հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը:
Սիրել - հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը:
մտաբերել - ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը:

4.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:
Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :

   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Հնագիտական պեղումներից պարզվել է: Վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Եվրոպացիներին: Նրանք ապրում էին ֆրանսիայի տարածքում:

  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ: Գիտնականները ապացուցել են փորձերով:

  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
Հյուսելու ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա: Նա կամաց-կամաց կտվում է իրեն անհանգստացնող մտքից: Դա լարվածությունը թուլացնելու ամենահեշտ տարբերակներից է:

   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
Մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը: Դա պարզել են Ամերիկյան մի համալսրանի հոգեբանները:
5.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:Երկու օր առաջ մի երազ տեսա: Երազից մեջ ես ու ընկերներս գնում էին մի քարայր: Քարայրը լքված էր և սարսափելի, սակայն մենք մեզ համարում էինք անվախ: Քարայր մտնելուց լսեցինք ոռնոցներ: Կարծես մի հրեշ սպանում էր մի անմեղ կենդանու: Քարայրը մի լաբիրինթեր, խորանալով այնտեղ մոլորվեցինք: Քանի որ վեց հոգի էին (ես,Տիգրանը, Գոռը, Վանիկը, Հարոլդը ու Արթուրը) և մեր դիմաց երեք ճանապարհներ էին, բաժանվեցինք երեք խմբի: Ես ու վանիկը մեկ ճանապրհով գնացինք: Մնացացնել չեմ հիշում: Քայլելով ձայներ լսեցինք և ինչ-որ ճղճղոցներ: Վազեցինք դեպի Գոռի և Հարոլդի ճանապարհը, այնեղ էին արդեն Տիգրանը և Արթուրը: Բոլորը սարսափահար նայում էին հրեշին: Քանի որ իրական կյանքում լսել էի, որ այդ ամեն ինչը իրական չէ, չգիտեմ թե ինչպես ինձ մոտ ստացվեց, բայց կարողացա երազս կառավարել: Եթե իրական կյանքում լիներ վախից կփախչէի, բայց քանի որ ինձ մոտ ստացվել էր կառավարել երազս, ես հարձակվեցի հրեշի վրա: Տիգրանն ու վանիկը ինձ հետեվեցին: Արդեն 10 րոպե պայքարում էին հրեշի դեմ: Գոռը իր մեջ ուժ հավաքեց և մի սուր քարով բացեց հրեշի գլուխը: Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ: Մենք նրա հետևում տեսանք քարտեզ, որը ճանապարհներ այդտեղից դուրս գալու: Բոլորով դուրս եկանք, ես և Տիգրանը վնասվածքներ ունեինք, սակայն գոռացինք: Փրկված ենք:
6.Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Դեռ ա-տոբուս չնստած հիշեցի որ Գեղար-ի ճանապար-ին է Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին նրա վա-վ-ուն աչքերը փայլեցին ու նա զարմացավ որ Չարենցին գիտեմ։ Ասացի որ Ուկրա-նայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։
Երբ ավտոբուսը կանգնեց որ-աքարե սանդու-քներով բլուրն ի վեր լռելյայն բար-րացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշու-  ա-շեցուցիչ տեսարան աստվածաշնչյան լեռը ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել արևով ասկ-որված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որ-ը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։
***
Մեծ հրավերք էր կազմակերպել Ս-նյաց հզոր իշխանը նրա ապարանքը լողում էր լույսերի ծովում։ Գինին փ-փ-ում էր կ-ղաներում սեղանները բեռնված էին խորտիկներով և համադամ կերակուրներով։ Կոչնականները ուտում-խմում էին ախորժակով ականջալուր նվագա-ուների մեղեդիներին և հայ դյու-ազունների կյանքը պատմող վիպերգերին։ Գինարբու-ը խելահեղ և խենթ դառնում էր վայրենի ու անկառավարելի։
Այդ պահին մի սրըն-աց ձիավոր հասնելով իշխանի ապարանքի դարպասին ձգեց իր սրարշավ աշխետի պախուր-ը։ Հայոց Տիրան թագավորի փեսան Տր-ատ Բագրատունին որ հաղթահասակ ու գեղեցկադեմ մի տղամարդ էր  երբ հագեցրեց քա-ցը ճեպով դատարկեց գինու գավը և ներկաներին տեղեկացրեց թե ինչ կա ար-ունի-ում։
Ձեր առջև նստած է մի մարդ որ խույս է տալիս հայոց արքայի ցասումից։ Ս-նյաց իշխանից միայն այս գիշեր եմ օ-ևան խնդրելու իսկ վաղորդ-նին պետք է սուրամ առանց հետ նայելու ասաց նա։
Բառարան
  1. համադամ-
  2. կթղա-
  3. կոչնական-
  4. պախուց-
  5. գինարբուք-
  6. գինարբուկ-
  7. աշխետ-
7.Տեքստը վեականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:


четверг, 5 апреля 2018 г.

Домашняя работа

Найдите в словаре об’яснение слова » шедевр» приходилось ли вам видеть шедевры и где?

Шеде́вр — уникальное, непревзойденное творение, высшее достижение искусства, мастерства или чего-либо другого. Шедеврами чаще всего называют произведения искусства и архитектуры, реже — науки и техники.

Мне не приходилось видеть какое-то шедевр, у меня есть целый жизнь и я надеюсь, что буду видеть шедевр исскустжа.

Ջրածնի անձնագիր

  1. Ջրածնիընդհանուր բնութագրումը, (1p,0n)1e,

  2. կարգաթիվը-1

  3. դիրքըպարբերական համակարգում,պարբերությունը 1, խումբը 1խումբ,գլխավոր ենթախումբ

Հարաբերական ատոմային զանգված՝   Ar(H)=1

Պարզ  նյութի  քիմիական բանաձևը`H2

Հարաբերական մոլեկուլային զանգված Mr(H2)=2

Իզոտոպները—Պրոտիում-1H  , դեյտերիում-2D,տրիտիում-3T

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը- +1)1e

Վալենտականություն-1, օքսիդացման աստիճանը +1,-1

Փորձի՛ր, հնարավոր է հաջողես․․․

Մարդիկ մտածում են, որ ոչինչ չի ստացվի նրանց մոտ և այդ պատճառով էլ չեն անում ոչինչ և ամեն օր պարապ են: Պետք է փորձես, փորձը փորձանք չի բերում: Թեկուզ չհաջողես, միևնույնն է կսովորես մի քանի բաներ, որոնք չգիտես: Շատ դեպքեր են եղել, որ փորձել եմ և չեմ հաջողել, սակայն դասեր քաղելով կարողացել եմ հաջորդ փորձից հաջողել: Մի բան պատմեմ: Հարկավոր էր կայքի համար ֆոն սարքել: Քանի որ դասընթացին չէի մասնակցել ձևը չգիտեի, բայց մի քանի տարբեր կոդեր փորձելով ստացվեց ուզածս: Շատ էի ուրախացել: Մի քանի կոդեր, որոնք չէին ստացվել իմացա թե ինչի համար էին, հենց դրանքել հետագայում օգտագործեցի ավելի դժվար կայքէջ ստեղծելու ժամանակ: Փորձելով սովորում ես այն ամենը, ինչը չգիտես: Փորձեք, որ ստացվի, առանց փորձելու ոչնչի չեք հասնի:

среда, 4 апреля 2018 г.

Կորսված Օրերը

Պատմվածքում ուզում է ասել, որ նյութականը երբեք չպետք է համեմատվի քո հարազատների, քեզ մոտիկների սիրո հետ: Երբեք չմտածես, որ կարող ես ապրել լավ տներում, մեծ սրահներում մեն մենակ, առանց հարազատների: Եթե տունը մեծ է և չկան շատ մարդիկ, ապա կարելի է ասել դատարկություն է, իսկ եթե տունը փոքր է, սակայն շատ բարեկամ մարդիկ են ապրում, ուրեմն կարելի է ասել, որ տվյալ տունը շատ մեծ է: Փողը երբեք ավելի թանկ չէ, քան հարազատները, խնամեք նրանց, եղեք նրանց հետ և երբեք չեք կորցնի ձեր երջանկությունը:

Հայ մուկը

Վիլյամ Սարոյանը ուզում էր ասել, որ երբեք պետք չէ վախենալ: Պետք է գիտակցությունդ տեղը պահես և չհանձնվես, այլապես քեզ կստորացնեն, կվերացնեն: Վերնագիրն արդեն ամեն ինչ հուշում է: Հայ մուկը, այսինքն հայերս շատ դժվարություններ և վախեր ենք տեսել, սակայն մինչև վերջին վայրկյանը պայքարել ենք և չենք թողել, որ մեզ ստորացնեն և վերացնեն:

понедельник, 2 апреля 2018 г.

Բնությունը հրաշք է

Բնություն, արդյոք կարող եք բացատրել այս բառը մանրակրկիտ կերպով: Իհարկե ոչ: Չկա այնպիսի մարդ, որ գիտի բնությունը ամբողջությամբ: Օր.՝ ես գիտեմ ինչ է բնությունը էապես, բայց այն չեմ կարող բացատրել ամբողջությամբ: Յուրաքանչյուրս հասկանում ենք, որ բնության մեջ գլխավորը մարդն է: Կարող եմ բացատրել, թե ինչու: Մարդը կարողանում է մտածել, խոսել, և անել շատ այլ բաներ, որոնք չի կարող անել այլ կենդանի շունչ: Եկեք հաստատենք այն փաստը, որ եթե չլիներ մարդը բնությունն այնպիսսին չէր լինի ինչպես հիմա: Մարդը ստեղծել է այնպիսի շինություններ, հուշարձաններ, որ եթե չլինեին դրանք բնությունը զարգացում չէր ապրի: Այդ մարդն է որ խնամում է բնությունը: Սակայն մի հակասող բան կա: Մարդիկ սպանում են մեկ մեկու, չհասկանալով, որ բնության մի մեծ մասնիկ են վերացնում: Եկեք ապրենք խաղաղ ու հանգիստ բնության մեջ, ինչպես ծառերը անտառում: