воскресенье, 31 марта 2019 г.

Упражнение 52. Прочитайте предложения, вставляя глаголы НСВ или СВ. Объясните употребление видов глаголов.

1. Она часто опаздывала на уроки. Но сегодня она не опоздала на урок. 

2. Каждый день мы повторяем трудные глаголы. Когда мы повторяли трудные глаголы, мы начали писать упражнение. 

3. Сегодня утром я прочитал газеты и пошёл на работу. Каждое утро я читаю свежие газеты. 

4. Я приготовил ужин и начал смотреть телевизор. Каждый вечер я готовлю ужин. 

5. Сегодня Андрей хорошо выучил все слова. Он всегда хорошо учит слова. 

6. Каждое воскресенье он посылает письма домой. Вчера он послал два письма. 

7. Обычно утром я пю кофе. Сегодня утром я выпивал чашку кофе и пошёл на работу. 

8. Альфонсо часто получает письма. Сегодня он снова получил письмо. 

9. Обычно он кончает работать в 5 часов. Вчера он закончил работать в 3 часа. 

10. Этот студент часто опаздывает на уроки. Вчера он опять опоздал. 

1. опаздывать – опоздать 

2. повторять – повторить 

3. читать – прочитать 

4. готовить – приготовить 

5. учить – выучить 

6. посылать – послать 

7. пить – выпить 

8. получать – получить 

9. кончать – кончить 

10. опаздывать – опоздать

среда, 20 марта 2019 г.

Երեխաների իրավունքներ

Երեխաները իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը, բայց միայն այն հարցերում ինչը համապատասխան է իրենց հասունացմանը: Նրանց կարծիքներին պետք է առաջնահերթ ուշադրությամբ մոտենալ, եթե դրանք վերաբերում են նրանց: Ես կցանկանայի ավելացնեին օրենքում իրավունք, որով երեխաները կկարողանան ունենալով անձնագիր երբեմն միայնակ գնալ ինչ-որ երկրից այլ երկիր, որը երևի թե առանց անձնագրի հնարավոր չէ, քանի որ եթե ինձ դա պետք չի եկել, եթե ոչ ինձ ապա որևէ մեկին պետք կգա դա մի օր: Սա իմ կարծիքն է:

Հաշմանդամներ

Ես ընթերցեցի մի քանի հոդվածներ հաշմանդամների մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքում 3-րդ հոդվածի կետերից մեկում նշված էր՝ «Հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք»: Ըստ իս այս օրենքի խախտում կա, քանի որ չկան հատուկ աշխատանքներ, որոնցով կզբաղվի հաշմանդամը:

Մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանը,օմբուդսմենը, անկախ հասարակական փաստաբան պաշտոնատար անձ է, որը նշանակվում է երկրի կառավարության կամ խորհրդարանի կողմից։ 
Նա իրականացնում էպետական ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Պաշտոնի պաշտոնական անվանումը տարբեր երկրներում տարբերվում է:

пятница, 15 марта 2019 г.

03.15

Կարդա Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմը։
  1. Գտիր այն հատվածները, որտեղ հերոսը կասկածում է, որ կարևոր գործ է անում։
Մութ խորքերից, ուր միտքը վախենում էր թափանցել —
Տագնապալից աճում էր ահանման մի բան՝
Կասկածի պես անորոշ ու անձև.
  1. Որտեղ հիշում է իր արազատներին։
Երկա՛ր, երկա՛ր նայեց նա տետրակին,
Հիշեց հանկարծ իր հորը, Երևանի բերդը,
Մորը հիշեց՝ պարթև ու արխալուղ[4] հագին, —
Եվ սկսեց թերթել...

понедельник, 11 марта 2019 г.

03.11.2019

Գրավոր մեկնաբանություններ, ընտրած բանաստեղծությունների վերլուծություններ։ Չարենցի բանաստեղծությունների բնութագրական։

Կարդում ենք Չարենց. «Ինչ որ լավ է, վառվում է ու վառում», «Կյանքը երգի երկնքի պես…»,  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն», «Ինչքան որ հուր կա իմ սրտում», «Լուսամփոփի պես աղջիկ», «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Անքնություն» և այլն։

Բանաստեղծություններում կա ընդհանուր բան, գրեթե բոլորը գրված են սիրո մասին, հիմնականում հրի մասին է գրված, որն ըստ իս սիրո ջորմությունն է, որը Չարենցը բանաստեղծությունների միջոցով փորձում է տալ իր սիրուն: Սա երևում է ներքոնշյալ տողերից՝
 Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

среда, 6 марта 2019 г.

Հալոգենների և դրանց միացությունների կիրառությունը և կենսաբանական դերը

Հալոգններ են կոչվում յոթերորդ խմբի գլխավոր ենթախմի տարրերը: Ֆտոր-F, Քլոր-Cl, Բրոմ-Br, Յոդ-I, Աստատ-At*:
Որոշենք հալոգենների ատոմների բաղադրությունը,

Ֆտոր -  F
Կարգաթիվը 9, Z=+9
(9p,10n)9e

Քլորը բնության մեջ ունի երկու կայուն իզոտոպ: Cl35, Cl37:
Որոշենք այդ իզոտոպների ատոմների բաղադրությունը:

Cl35 Z=17  (17p, 18n)17e
Cl37 Z=17  (17p, 20n,17e

понедельник, 4 марта 2019 г.

Գրականություն 03.04.2019

Գրականություն
«Տաղ անձնական» բանաստեղծությունը. ում է նվիրված, ինչ է ասում դրանով։
  1. Բառարանի միջոցով պարզիր մով, արճիճ, կապար, հաշմանդամ, վտարանդի, Ամենտիբառերի բացատրությունը։
Մով-Մետաքսյա նուրբ կտոր
արճիճ-Թեթև, կապտավուն-սպիտակ գույնի մետաղ, կապար
կապար-Դյուրահալ կապտամոխրագույն մետաղ
հաշմանդամ-Անդամալույծ
վտարանդի - թափառական
ամենտի-  հանդերձյալ կյանքի անվանումը, որն օգտագործվում էր Հին Եգիպտոսում

суббота, 2 марта 2019 г.

Հայոց լեզու 03.01.2019

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:
Լինեի-ըղձական, անցյալ, չեզոք, եզակի, առաջին դեմք, ածանցավոր
Գայիր - ըղձական, անցյալ, չեզոք, եզակի, երկրորդ դեմք, պարզ
Անցնեի - ըղձական, անցյալ, չեզոք, եզակի, երկրորդ դեմք, ն սոսկածանց
Նայեինք - ըղձական, անցյալ, չեզոք, հոգնակի, առաջին դեմք, պարզ
Ժըպտայինք - ըղձական, անցյալ, չեզոք, հոգնակի, առաջին դեմք, պարզ
****
Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։
Դասավորվեին-ըղձական, անցյալ, չեզոք, հոգնակի, երրորդ դեմք, պարզ
կանգ կառներ-ենթադրական, անցյալ, չեզոք, եզակի, երրորդ դեմք, ն սոսկածանց 
կկշռեր - ենթադրական, անցյալ, ներգործական, եզակի, երրորդ դեմք, պարզ
Կստուգեր - ենթադրական, անցյալ, ներգործական, եզակի, երրորդ դեմք, պարզ
կանցներ - ենթադրական, անցյալ, չեզոք, եզակի, երրորդ դեմք, ն սոսկածանց:

***
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…
պիտի գա - հարկադրական, ապառնի, չեզոք, եզակի, երրորդ դեմք, պարզ
պիտի ժըպտան - հարկադրական, ապառնի, չեզոք, հոգնակի, երրորդ դեմք, պարզ
պիտի գովեն - հարկադրական, ապառնի, ներգործական, հոգնակի, երրորդ դեմք, պարզ:

пятница, 1 марта 2019 г.

Օզոնային շերտի քայքայումը

Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։

Օզոնը թթվածնի եռատոմ միացություն է։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է. տրոհվում և վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով։ Այն առաջանում է վերնոլորտում (ստրատոսֆերա)՝ 25-30 կմ բարձրություններում։ Օզոնային շերտը իոնոսֆերայի հետ միասին պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն կարճալիք և ռենտգենյան ճառագայթներից։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են անցքեր, հատկապես՝ Հարավային բևեռի շրջանում։

Օզոնային շերտը փխրուն, սակայն հուսալի վահան է ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ։ Այն կլանում է վտանգավոր և որոշակի երկարությամբ ալիք ունեցող ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պահպանելով կյանքը Երկրի վրա։ Երկար ժամանակ արևի տակ մնալը կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների որոշակի ազդեցության տակ ընկնելը մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգ է պարունակում, և սա դեռ օզոնային շերտի քայքայման հետևանքներից մեկն է միայն։

Արեգակը Երկրի վրա կյանքի աղբյուր է, սակայն այն միևնույն ժամանակ կարող է քայքայել կյանքն իր անտեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթներով և այդ ճառագայթներից կենսոլորտը պաշտպանում է մթնոլորտի օզոնային շերտը։ Օզոնը թթվածնի ատոմների յուրահատուկ միացություն է (Օ3)։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է, այսինքն և տրոհվում, և վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով։ Օզոնային թաղանթը բաշխված է վերնոլորտում (ստրատոսֆերա)՝ 25-30 կմ բարձրությունների միջև և կազմում է Երկրի մթնոլորտի միայն մի աննշան մասը։ Եթե մթնոլորտում պարունակվող ամբողջ օզոնը նորմալ ճնշման պայմաններում բաշխենք երկրագնդի մակերեսով, ապա կստացվի շուրջ 3 մմ հաստությամբ շերտ, որի պատճառով էլ այն կոչվում է օզոնային շերտ։

Չափազանց պայծառ լույսը կամաց-կամաց վնասում է առողջ աչքերը, և որքան նոսր է օզոնային շերտը, այնքան ավելի է մեծանում աչքի հիվանդությունների (կատարակտ, ընդհուպ մինչև կուրացում) սպառնալիքը, թե մարդկանց, թե կենդանիների շրջանում։ Ու եթե մարդը կարող է հնարավորինս զերծ մնալ ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունից, օրինակ՝ պարտադիր պաշտպանիչ ակնոց կրելով, մաշկը պահպանելու համար նախատեսված երկարաթև հագուստ ու լայնեզր գլխարկ կրելով, ապա կենդանական աշխարհի ներկայացուցիչները այդ ամենը անել չեն կարող։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից վնասվում են օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները։ Եթե անգամ մարդը պատվաստված է, օրինակ՝ տուբերկուլյոզի կամ մալարիայի դեմ, ապա վերնոլորտում օզոնի պակասի հետևանքով պատվաստման արդյունքը զրոյանում է, և օրգանիզմը կորցնում է վարակի և նրա հարուցիչների դեմ պայքարելու ունակությունը։ Մաշկը չի կարող պաշտպանել օրգանիզմի իմունային համակարգը արևի ազդեցությունից։ Եթե օզոնային շերտի քայքայումը շարունակվի, ապա ողջ կենդանական աշխարհին սպառնում է մահացու վտանգ։

Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ՝ լոբազգիները։ Այլ բուսատեսակների վրա կատարված փորձերը պարզել են, որ դրանց մեծամասնությունը նույնպես զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Այդ վտանգից զերծ չեն նաև անտառները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ սոսիներն աճում են 2 անգամ դանդաղ, իսկ դա իր հերթին խախտում է բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը։

Ամեն տարի օզոնային շերտի նվազման հետևանքով պակասում է Անտարկտիդայի պլանկտոնը, որից տուժում են ծովաբնակ կենդանիները։ Նախ նվազում են նրանց կերային պաշարները, և բացի դրանից, ծանծաղուտներում բնակվող ձկների և մոլյուսկների թրթուռները շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ, ինչը հանգեցնում է դրանց զանգվածային ոչնչացմանը։

Հայաստանը լեռնային երկիր է և նրա տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում։ Այս առումով օզոնային շերտի փոփոխությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար։

Հայաստանում 1993 թ.-ից առ այսօր, օզոնի պարբերական չափումներ են կատարվել Երևանում, Սևանա լճի տարածքում և Արագած լեռան լանջին։ Ստացված տվյալները օգտագործվում են առողջապահության ոլորտում, ինչպես նաև նեղ մասնագիտական ուսումնասիրությունների համար, օրինակ՝ կլիմատոլոգիայի բնագավառում։ 1999 թ. ապրիլի 28-ին ՀՀ-ն վավերացրել է Վիեննայի միջազգային պայմանագիրը և Մոնրեալի արձանագրությունը։

Այնուհետև 2001 թ. ընթացքում միջազգային կազմակերպությունների փորձագետների օգնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման» ազգային ծրագիր։ Այդ ծրագրով նախատեսված է օրենսդրության կատարելագործում և ուսուցողական միջոցառումների իրականացում, օզոնային շերտը քայքայող նյութեր օգտագործող կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների ներդնում, ինչպես նաև բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Սահմանված կարգով ծրագիր ներկայացվել է վերոհիշյալ հիմնադրամին ֆինանսավորման համար։ Այն հավանության է արժանացել հիմնադրամի խորհրդի կողմից, և մոտ ապագայում կսկսվի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը։ 2005 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունում հիմնադրվել է Օզոնի ազգային կենտրոնը, որի շրջանակներում իրականացվում են օզոնային շերտը քայքայող նյութերի փուլային փոխարինման ծրագրերը։ Սեպտեմբերի 16-ը ՄԱԿ-ի կողմից ընդունված է որպես օզոնային շերտի պահպանության միջազգային օր։