понедельник, 30 марта 2020 г.

Արտաքին առևտուր

Արտաքին առևտուրը այլ երկրների հետ իրականցվող առևտուրն է: Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ:

Հայաստանի արտաքին առևտուր
Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես ՌուսաստանիԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

воскресенье, 29 марта 2020 г.

Հայոց լեզու 30.03.2020

Կարդա բանաստեղծությունները, գտիր ժամանակակից պարսկական պոեզիայի այլ նմուշներ։ Ընդհանուր բնութագրիր, զգացմունքներդ արտահայտիր կարդացածիդ շուրջ։ Մեկնաբանիր բանաստեղծություններից 1-2-ը։ Ձայնագրիր կամ տեսագրիր դրանցից մեկը կամ մի քանիսը։ Կարող ես տեսագրել կամ ձայնագրել նաև տան անդամներին։


  1. Սպասող մարդու օրագիր  2


Սառե Դասթառան
Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ…

Այս տողերի վերաբերյալ կարող եմ ասել, որ գրողը գրել է իր սիրո մասին, ով փոխել է իր կյանքը բաժանելով մասերի, այսինքն նրանից առաջ ուրիշ կյանք էր, նրանից հետո լրիվ ուրիշ:


Աբբաս Մառուֆի
Թե իմանաս՝
ինչքա՜ն անիմաստ,
դառն եմ,
բեկված ու սին,
երբ չկաս,
չես գնա…
նույնիսկ քնելու։

Իսկ այս տողերի վերաբերյալ կարող եմ ասել այն, որ նրան էությամբ նման են նախորդ նշածս տեղերին: Կրկին տողերը սիրո մասին են, այսինքն երբ այդ սերը չի գտնվում գրողի մոտ, նա վերածվում է անիմաստ, դառը ու անտարբեր մարդու:

Assignments for 30.03.2020

Writing. You have received a letter from your English-speaking pen-friend  who writes
Choose one of the letters  and answer back

… Summer is coming and I want to look my best: healthy, energetic and physically fit. So I’m trying to eat plain, simply cooked natural food, have enough sleep at night and I have recently joined our local fitness club. Do you do anything special to stay healthy? What makes people healthy and strong? What do you think about a healthy lifestyle?


By the way, I’m going to spend a month at the seaside this summer. I also decided to train, early in the morning I will ride a bike and then, I'll go to fitness and continue my training there. I'm going to change my diet. I will play football every day, it's my favorite sport. I will read a lot of books, they comfort me.

среда, 25 марта 2020 г.

Բանկերի և դրանց գործունեության մասին

Բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ:
Բանկերն իրենց գործունեության մեջ անկախ են օրենսդիր ու գործադիր մարմիններից և ղեկավարվում են սույն օրենքով, օրենսդրության այլ ակտերով և իրենց կանոնադրություններով:
Բանկերի բաժնետեր կամ փայատեր չհանդիսացող պետական իշխանության ու կառավարման մարմինների աշխատողներին չի թույլատրվում մասնակցել բանկերի կառավարման աշխատանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա կամ լուծարքային հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու չէ բանկերի պարտավորությունների համար, բացի այն դեպքերից, երբ բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել են այդպիսիք:
«Բանկ» տերմինը և դրա ցանկացած բառակապակցությունը կարող է օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ միայն այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

Փող: Փողի պատմությունը

Փող. ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ: Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:
Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա։ Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են: Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար : Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը:
Մի երկրի դրամական միջոցը բաղկացած է միևնույն արժույթից (թղթադրամներ և մետաղադրամներ), և կախված օգտագործման որոշակի սահմաններից՝ մեկ կամ մի քանի բանկային գումարների տեսակներից (հաշվեկշռային հաշիվներում պահվող մնացորդները, խնայողական հաշիվները և բանկային հաշիվների այլ տեսակներ): Բանկային փողը, որը բաղկացած է միայն գրառումներից (հիմնականում համակարգչայինացված ժամանակակից բանկային համակարգում), ձևավորվում է զարգացած երկրներում

Կորոնավիրուս

  1. Ինչպես վերաբերվել կորոնավիրուսին
Կորոնավիրուսը, որը արդեն հանդիսանում է համաշխարհային համաճարակ արդեն իսկ հանդիսանում է շատ վտանգավոր, դրան չկա կոնկրետ վերաբերմունք, ուղղակի պետք է խուճապի չմատնվել, պահպանել հիգիենան, մեկուսանալ: 

  1. Կորոնավիրուսն ու արդի կատակները
Ճիշտն ասած շատ կատակներ կան, բայց ինձ դուր չեն գալիս դրանք, քանի որ ըստ իս կորոնավիրուսը զենք է, որով փորձում են կրճատել մարկության քանակը, և ինձ համար տհաճ են այդ զենքի մասին կատակներ լսելը և անելը:

  1. Արտակարգ իրավիճակ․ ինչպես արձագանքել ստեղծված իրավիճակին
Արդեն մի քանի օր է հայտարարված է արտակարգ իրավիճակ, բոլորը դա շատ ծանր են տանում և շատ են վաղխենում, բայց անտեղի, քանի որ կարելի է ուղղակի ուշադիր լսել բոլոր հրահանգները, որոնք մենք ստանում են Առողջապահության նախարարության կողմից և ամեն ինչ լավ կլինի:
  1. Ինչպես կա, և ինչպես ենք պատկերացնում կորոնավիրուսը մենք՝ հայերս
Երբ դեռ Հայաստանում չկային վարակվածներ, հայերը բանի տեղ չէին դնում այդ վիրուսը, սակայն երբ արդեն հայերիս կա վարակված 250 և ավել մարդ, 80% խուճապի է մատնվել, սակայն ինչպես վերևում նշեցի հարկավոր է հետևել հիգիենայի կանոններին ու ինքնամեկուսանալ մինչև կգտնվի հակավիրուս:
  1. Հայտնիներն ու կորոնավիրուսը
Վարակված հայտնիները շատ են, ֆուտբոլիստներ, դերասաններ, բասկետբոլիստներ:
Ահա հայտնիների անուններ, ովքեր վարակված են կորոնավիրուսով:
Իդրիս Էլբա
Բրիտանացի հայտնի դերասանի մոտ թեեւ չէին հայտնաբերվել ախտանշաններ՝ ջերմություն կամ այլ գանգատներ, կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եղել:

Թոմ Հենքս
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտնել էր, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել են կորոնավիրուսով: Նրանք անմիջապես ինքնամեկուսացվելու որոշում էին կայացրել: Հենքսն ու կինը այդ ժամանակ գտնվում էին Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի վրա:


Աշխարհահռչակ օպերային աստղ, 79-ամյա իսպանացի դիրիժոր Պլասիդո Դոմինգոն, ով այժմ գտնվում է Մեքսիկայում, իր Facebook-ի էջում գրել է, որ կորոնավիրուսով է վարակվել։ Նա գրառմամբ հայտնում է.
«Ես համարում եմ, որ իմ բարոյական պարտքն է հայտնել ձեզ, որ ես դրական պատասխան եմ ստացել COVID-19-ի թեստի արդյունքում՝ կորոնավիրուսի համար:

Ինչու դառնալ Սեբաստացի

Ինչու Սեբաստացի
Թե ինչու դառնալ Սեբաստացի, պատասխանն ակնհայտ է, Սեբաստացիներն ունեն մի շարք առավելություններ, որոնցից գլխավորն իմ համար ազատությունն է, երկրորդական են արդեն երեխայի ընտրություն կատարելու իրավունքը, ավել և հետաքրքիր առարկաներ ունենալը, նորագույն տեխնոլոգիաներ ուսումնասիրելը և դրանցից օգտվելը:

Ինչպես եկա կրթահամալիր
Ես կրթահամալիրում սովորում եմ առաջին դասարանից: Երբ նոր էի եկել դպրոց, մինչև դասերի սկսվելը, ուսուցիչս այնքան բարեհմաբույր էր, որ դպրոցը միանգամից ձգեց ինձ և ես չէի կարող հրաժարվել նման հաճելի միջավայրում սովորելուց: 

Ինչու եմ ընտրել ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը
Ճիշտն ասած, դպրոցի ընտրությունը ես չեմ կատարել, այդ ընտրությունը կատարել են ծնողներս, քանի որ ես եղել 6 տարեկան և չէի կարող նման կարևոր ընտրություն կատարել: Ես չեմ փոշմանել այդ ընտրության հարցում, պատճառները նշված են վերևում: Բոլորին խորհուրդ կտամ փորձել այդ դպրոցը, և չեք փոշմանի:

среда, 4 марта 2020 г.

Հաշմանդամների իրավունքներ

Ես ընթերցեցի մի քանի հոդվածներ հաշմանդամների մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքում 3-րդ հոդվածի կետերից մեկում նշված էր՝ «Հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք»: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական գրանցման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների ու ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական եւ սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների եւ հնարավորությունների ապահովումը: Ըստ իս այս օրենքի խախտում կա, քանի որ չկան հատուկ աշխատանքներ, որոնցով կզբաղվի հաշմանդամը:

Երեխաների իրավունքներ

Երեխաները իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը, բայց միայն այն հարցերում ինչը համապատասխան է իրենց հասունացմանը: Նրանց կարծիքներին պետք է առաջնահերթ ուշադրությամբ մոտենալ, եթե դրանք վերաբերում են նրանց: Ես կցանկանայի ավելացնեին օրենքում իրավունք, որով երեխաները կկարողանան ունենալով անձնագիր երբեմն միայնակ գնալ ինչ-որ երկրից այլ երկիր, որը երևի թե առանց անձնագրի հնարավոր չէ, քանի որ եթե ինձ դա պետք չի եկել, եթե ոչ ինձ ապա որևէ մեկին պետք կգա դա մի օր: Սա իմ կարծիքն է: