Показаны сообщения с ярлыком Գրականություն 2018-19. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գրականություն 2018-19. Показать все сообщения

пятница, 17 мая 2019 г.

05.17

Փորձ շիմպանզեների վրա

Ըստ տեքստի փորձը կատարվել է շիմպանզեների վրա: Շիմպանզեները  չունեն խոսելու և մտածելու ունակություն, այդ իսկ պատճառով էլ նրանք չէին կարողանում մեկը-մյուսին զգուշացնել սպասվող վտանգի մասին, հետևաբար որպես զգուշացում, սկսում էին ծեծել հաջորդին, որը փորձում էր բարձրանալ և վերցնել բանանը: Այս փորձը մարդկանց խմբային վարքագիծը ստուգելու համար է կատարվել, բայց ես մտածում եմ, որ դա սխալ է, քանի որ մարդիկ կարող են խոսքով մեկը-մյուսին նախաազգուշացնել վռտանգի մասին: Ճիշտ է մարդկանց և շիմպանզեների մեջ կան նմանություններ, սակայն մարդը ունի գլխավոր երկու առավելություններ՝ խոսելը և մտածելը:

пятница, 12 апреля 2019 г.

Կանաչ դաշտը

,,Կանաչ դաշտը,, պատվածքը մոր սրտի մասին է, որը միշտ զգում է երեխային, ձագին մոտեցող վտանգը և ամեն կերպ փորձում է կանխել այն: Պատմվածքում մայր ձին սկզբից էլ գիտեր, որ թշնամի կա դաշտում, սակայն չէր տեսնում և չէր զգում նրան: Զգալու պահից նա հարձկավեց դեպի թշնամին, սակայն նրան կապված պարանը չէր ձգվում մինչև մտրուկը: Բայց մայրը հավաքելով ուժերը՝ կտրեց պարանը և հարձակվեց գայլի վրա: Պատմվածքը կենդանիների մասին է, սակայն նույն ձևով կվարվեին մեր մայրերը, եթե մեզ վտանգ սպառնար: Չկա ավելի հզոր և վեհ բան, քան մայրական ոգին է, սիրտը և խիզախությունը:  

пятница, 15 марта 2019 г.

03.15

Կարդա Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմը։
  1. Գտիր այն հատվածները, որտեղ հերոսը կասկածում է, որ կարևոր գործ է անում։
Մութ խորքերից, ուր միտքը վախենում էր թափանցել —
Տագնապալից աճում էր ահանման մի բան՝
Կասկածի պես անորոշ ու անձև.
  1. Որտեղ հիշում է իր արազատներին։
Երկա՛ր, երկա՛ր նայեց նա տետրակին,
Հիշեց հանկարծ իր հորը, Երևանի բերդը,
Մորը հիշեց՝ պարթև ու արխալուղ[4] հագին, —
Եվ սկսեց թերթել...

понедельник, 11 марта 2019 г.

03.11.2019

Գրավոր մեկնաբանություններ, ընտրած բանաստեղծությունների վերլուծություններ։ Չարենցի բանաստեղծությունների բնութագրական։

Կարդում ենք Չարենց. «Ինչ որ լավ է, վառվում է ու վառում», «Կյանքը երգի երկնքի պես…»,  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն», «Ինչքան որ հուր կա իմ սրտում», «Լուսամփոփի պես աղջիկ», «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Անքնություն» և այլն։

Բանաստեղծություններում կա ընդհանուր բան, գրեթե բոլորը գրված են սիրո մասին, հիմնականում հրի մասին է գրված, որն ըստ իս սիրո ջորմությունն է, որը Չարենցը բանաստեղծությունների միջոցով փորձում է տալ իր սիրուն: Սա երևում է ներքոնշյալ տողերից՝
 Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

понедельник, 4 марта 2019 г.

Գրականություն 03.04.2019

Գրականություն
«Տաղ անձնական» բանաստեղծությունը. ում է նվիրված, ինչ է ասում դրանով։
  1. Բառարանի միջոցով պարզիր մով, արճիճ, կապար, հաշմանդամ, վտարանդի, Ամենտիբառերի բացատրությունը։
Մով-Մետաքսյա նուրբ կտոր
արճիճ-Թեթև, կապտավուն-սպիտակ գույնի մետաղ, կապար
կապար-Դյուրահալ կապտամոխրագույն մետաղ
հաշմանդամ-Անդամալույծ
վտարանդի - թափառական
ամենտի-  հանդերձյալ կյանքի անվանումը, որն օգտագործվում էր Հին Եգիպտոսում

четверг, 28 февраля 2019 г.

Գրականություն 02.25.2019

Վահան Տերյանի «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունը կարդա՛, գտիր՝
  1. Ի՞նչ անուն է Նաիրին, որտեղից է ծագում, ինչ է նշանակում
  2. վտարանդի-թափառական, աղոտ-թույլ, հրահրուն-գրգռիչ բառերի բացատրությունը
  3. ածականներ, որ Տերյանի ստեղծածն են և միայն այստեղ են հանդիպում
Վտարանդի, լուսեղ, բոցե: 
  1. վախճան-ավարտ, քուն-նինջ, անրջել-երազել, թագավորական-արքայական բառերի հոմանիշները։
  2. Մեկնաբանիր բանաստեղծությունը։

Ըստ իս այս բանաստեղծության մեջ Տերյանն ուզում է ասել, որ բացի իրենից իր համար բոլոր բանաստեղծները չկան, բոլորը վախից չեն էլ խոսում, մնացել է միայն ինքը և ինքը: Բանատեղծությունը ինչպես և Տերյանի բանաստեղծունների մեծ մասը կապված են տխրության հետ:

понедельник, 18 февраля 2019 г.

Գրականություն 18.02.2019

  1. Վահան Տերյանի մասին տեղեկություններ գտիր։ Ամենահետաքրքիր տեղեկությունները հավաքիր քո բլոգում։
«Իրականում Վահան Տերյանի մասին կան բազմաթիվ նյութեր, որոնք տպագրված չեն, ուսումնասիրված չեն, անհայտ են, ներկայացված են խեղաթյուրումներով, սխալ մեկնաբանություններով, կրճատումներով, թարգմանությունները սխալ են արված, որոնց արդյունքում իմաստը փոխված է»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը: Ըստ նրա, եղել են խմբագիրներ, որոնք որոշել են, որ Տերյանի նամակի ինչ-որ հատվածը չպետք է հրապարակեն. օրինակ` Տերյանը նամակներից մեկում գրում է. «Մտածեցի կարտ խաղալով գործս մի քիչ կարգի բերել բայց չըյաջողեց, տարւեցի թեև ոչ շատ»: Վ. Պարտիզունին այս տողը չի հրատարակել` կարծելով` ամոթ է, որ Տերյանը թղթախաղ է խաղացել:
  1. Կարդա Տերյանի՝ ստորև բերված բանաստեղծությունները, ընդգծիր այն բառերը, որ հատուկ են Տերյանին։
  2. «Տխրություն» բանաստեղծության մեջ գտիր աննկատ - աննշմար, ճոճել - օրորել, սպիտակ- ճերմակ, երեկո - իրիկնաժամ, դալուկ - գունատ , ննջել - նիրհել, զեփյուռ  - հով   բառերի հոմանիշները։
  3. Շարադրիր մտքերդ Տերյանի այս երկու բանաստեղծություններիլ շուրջ։

Տվյալ երկու բանաստեղծություններում էլ Տերյանը խոսում էր իր սիրո մասին: Առաջին բանաստեղծության մեջ Տերյանը զգացել է այդ սերը ինչպես քամին և հովն է մարդը զգում, իսկ երկրորդ բանաստեղծության մեջ նա պատմում է իր առաջին սիրո մասին ու ասում է, որ որտեղ ինքը լինի, միևնույն է հիշելու և սիրտում պահպանելու է առաջին սիրոն և իր անունը, որպես կյանքի ճանապարհի փարոս:

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

воскресенье, 17 февраля 2019 г.

Գրականություն 15.02.2019

«Կարդում ենք Թումանյան»՝ քառյակներ։ Գրավոր մեկնաբանիր քառյակներից երեքը։ Ընդհանուր հատկանիշներ գտիր քո ընտրած երեքի մեջ։

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Տվյալ քառյակում հեղինակն ուզում է ասել, որ բոլորին ժպտալով, բարին տալով նրա հոգին դարձել է լուսավոր և նույնկերպ լուսավորվել է նաև իր կյանքի ճանապարհը:


Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

Այս քառյակում հեղինակը նկարագրում է իր տունը, որտեղ նա ստեղծագործում է և դրանով նա այդ տունը դարձրել է մի ամբողջ տիեզերք, որի տերն էլ հենց ինքն է:


Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՞ն է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,
Ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Այս քառյակում բանաստեղծը խոսում է արարչի մասին, թե որքան բան է արարիչը տվել աշխարհին և որքան է վերցրել, իսկ հետո մտածում է, թե որքան դեռ պետք է տա, որպեսզի վերդառնա այնտեղ, որտեղից եկել է:

понедельник, 11 февраля 2019 г.

02.11

  1. Տեղեկություններ գտիր Փարվանա լճի, փարվան կոչվող թիթեռների և այդ տարածաշրջանի կամ լեգենդի մասին։
Փարվան թիթեռները, ըստ լեգենդի, այն ջահելներն են, որոնք կրակ էին ուզում բերել աղջկան:
  1. Գնահատիր աղջկա նկատառումը՝«— Գուցե, հայրի՛կ, տըկար լավինՀաղթի մի վես տըմարդի,
    Բայց չի կարող լինել երբեք
    Նա սիրելին իմ սըրտի…»
Աղջիկն ուզում է ասել, որ ուժեղ տգետը կարող է հաղթել թույլ խելացիին, բայց միևնույն է ամեն ինչ ուժով չի որոշվում:

пятница, 14 декабря 2018 г.

12.14

Առաջադրանքներ.
  1. Առակների խրատը գնահատիր. եթե համաձայն ես, բեր համապատասխան օրինակ ժամանակակից կյանքից, եթե համաձայն չես, բեր հակառակ օրինակը։
Առակները օգնում են բոլորիս լինել բարի, վատություն չանել մարդկանց, քանի որ դա կարող է պտտվել դեպի մեզ: Առակները իրականության դասեր են տալիս:

понедельник, 10 декабря 2018 г.

12.10

  1. Գտիր այն հատվածները, որտեղ նկարագրվում է Լևոնենց տունը։

Նրանց դուրս գալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտելշուրջս: Այն ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց: Մի անկյունում կախված էին աշխարհի անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ուերգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունումդրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագինգեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի ևՎագների կավյա կիսարձանիկները, աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, միկոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ: Սեղանի առջևին պատից կախվածէին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ—որ թատրոնական զգեստ` նմանՌիգոլետտոյի հագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով միփողոցային երգչուհու համար: 

Արտիստը բնակվում էր նույն տան վերին հարկում: Լուիզան մեզ առաջնորդեց դեպիգլխավոր սանդուղքը, բարձրացանք չորրորդ հարկը: Այնտեղից նեղ, կեղտոտ,փայտյա սանդուղքով հասանք հինգերորդ հարկը, մտանք մի մթին անցք: Անմիջապեսխփեց մեր քթին ճարպի մեջ տապակվող մսի անախորժ հոտը:

2. Լևոնի մոր խոսքերից ելնելով բնութագրիր մորը։

Լևոնի մայրը ընդհանրապես ինձ դուր չեկավ, նա շատ վատ էր խոսում Լևոնի մասին, որն իր որդին էր: Նա հյուրերի մոտ և նույնիսկ Լևոնի ներկայությամբ շատ վատ էր արտահայտվում Լևոնի մասին, ասում էր, որ նա էլ մի օր կդառնա հարբեցող, իր ամուսնու նման, նա էլ էր թափառում: Մի խոսքով Լևոնի մայրն անսիրտ էր և անուղեղ:

3. Պատմվածքից ընտրիր երեք հատված, որտեղ երևա, որ Լևոնը երջանիկ մարդ է։

Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ:

Հասավ, վերջապես, օրիորդի ուղևորության օրը: Մի շաբաթ էր` Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես, ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում,զվարճախոսում: Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար:

Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում:

4. Փորձիր բացատրել Լևոնի հուսահատության պատճառը։

Նա մտածում էր, որ Լուիզան հիամ իր հետ ջերմ է, բայց ամուսնությունից հետո կփոխվի նա և կլինի ավելի կոպիտ իր հետ, այսպիսով նա հուսահատ էր:

5. Գրավոր բնութագրիր Լևոնի կերպարը (Սահմանիր, հատկանիշներն ասա, նրաազդեցություն-գործողությունը, քո վերաբերմունքը, հոմանիշը)։

Լևոնը շատ խելացի և հասկացող տղա էր, չնայած իր ոչ հասուն տարիքի: Նա հոգ էր տանում իր մայրիկի մասին, ուշադրություն չդարձնելով իր մոր վատ խոսքերը ուղված իրեն: Նա սիրում էր Լուիզաին և ամեն կերպ ցանկանում հասնել նրան: Իմ վերաբերմունքը նրա հանդեպ այն է, որ նա շատ օրինակելի տղա է ոչ միայն իր տարիքի երեխաների համար, այլ նաև շատ մեծահասակների

пятница, 30 ноября 2018 г.

11.30

  • Ցույց տուր Ռաբբի Հիլելի ուսումնատենչությունը (որ դրվագից է երևում)

Այն դրվագից, երբ նա գումար չի ունենում դռնապանին տալու և բարձրանում է տանիք և երդիկի պատուհանից գլուխը կախում ու լսում դասախոսությունը ռաբբիների:

  • Ցույց տուր Ռաբբի Հիլելի համբերատար լինելը։

Ռաբբի Հիլելի համբերատար լինելը երևում է այն դրվագից, երբ մի մարդ ուրիշի հետ գրազ էր եկել, որ կարող է զայրացնել Հիլլելին, բայց ինչքան էլ նրան գիշերը կանչում էր և անիմաստ հարցեր էր տալիս, Հիլելը պատասխանում էր հանդարտ ու գնում էր ետ:

понедельник, 26 ноября 2018 г.

  1. Ավ.Իսահակյանի կարճ պատմվածքների շուրջ սովորողների էսսեների ը)նթերցում, քննարկում։
  2. Կարդա Ավ. Իսահակյանի «Ռավեննայում» և «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունները։

  1. Նկարագրիր «Ռավեննայում» բանաստեղծության կառուցվածքը։
,,Ռավեննայում,, բանաստեղծության մեջ մարդկության կյանքն է նկարագրվում: Ասվում է, որ բոլորս անցնում ենք գնում, իսկ Արարատը մնում կանգուն և չի մոռացվում: 

пятница, 16 ноября 2018 г.

11.16

«Անհաղթ Խալիֆան» ընթերցում, քննարկում.
  • Պացիֆիզմ. դրականն ու բացասականը։
Պացիֆիզմը խաղաղասիրությունն է: Դրա դրական կողմն այն է, երբ պատերազմ չկա և դու չես էլ ցանկանում պատերազմել, սակայն դրա վատ կողմն այն է, որ եթե քո պետության վրա հարձակվեն դու չես կարող խաղաղասիրություն ցուցաբերել և դրանով ողջ մնալ:

  • Պատերա՞րզմ, թե խաղաղություն ամեն գնով։
Պատերազմները կանխելը դժվար է: Կան պետություններ, որ ամեն ինչ անում են դրանք կանխելու համար և նույնիսկ իրենց նպատակին հասնելու համար սկսում են պատերազմել այն պետությունների դեմ, որոնք խրախուսում են պատերազմները: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պատերազմները կանխելը գրեթե անհնար է:

понедельник, 12 ноября 2018 г.

11.12.2018

Ավ. Իսահակյան. «Պատրանք»
  1. Ձևակերպել՝ ինչ է պատրանքը։
Արտաքնապես ճիշտ թվացող հրապուրիչ խոսք՝ հույս ներշնչում

  1. Ընթերցել պատմվածքը, գնահատել պատրանքը՝ ըստ հեղինակի ներկայացրածի։
Ըստ հեղինակի միայն հույսի և ներշնչման օգնությամբ կարող են կտրվել աշխարհի անիրավությունից:

  1. Պատրանքի լավ և վահ կողմերը մեկնաբանել (կուզեի՞ք ապրել միշտ պատրանքի մեջ)։ Համեմատել Կորտասարի «Փոքրիկ դրախտ» պատմվածքի հետ։
Պատրանքի լավ կողմն այն է, որ մարդը կտրվում է դաժան աշխարհից և ապրում է իր երազներում, սակայն ես մտածում եմ, որ այդպես ապերլը սխալ է, քանի որ երազներում ապրելով մարդիկ կորցնում են իրականության զգացողությունը:
Եվ ինչպես ասել է Հարրի Փոթթեր վեպի ամենահզոր կախարդ Ալբուս Դամբլդորը, ցիտում եմ. ,,Չի կարելի բնակվել երազներում և մոռանալ ապրելու մասին,,:

понедельник, 5 ноября 2018 г.

«Պոեզիան երաժշտության մեջ»

Ընտրիր «Պոեզիան երաժշտության մեջ» նախագծի բանաստեղծություններից մեկը, նրա հեղինակի մասին տեղեկություններ գտիր համացանցից, լսիր երգը, տեղեկություններ գտիր նաև երգի հեղինակի մասին։

Ես ընտրել եմ Թումանյանի «Ախ, ինչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը: 

Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

воскресенье, 4 ноября 2018 г.

Փոքր Մհեր

1. Փոքր Մհերը հոր դեմ մի անգամ սուր է ճոճում։ Ինչպե՞ս է դա պատահում։
Մհերը արդեն յոթ տարեկան էր և չէր տեսել հորը: Նա մորը՝ Խանդութին հարցնում է հոր մասին, իսկ Խանդութը պատասխանում է, որ Դավիթը գնացել է Գյուրջիստան: Մհերը ձի է հեծնում ու գնում է դեպի Գյուրջիստան: Ճանապարհին մի տղամարդ ու կին են հանդիպում, Մհերը պահանջաում է կնոջը տալ իրեն, իսկ տղամարդը չհամաձայնեց և փորձեց շարունակել ճանապարհը: Մհերը սուր բարձրացրեց տղամարդու վրա և փակեց նրա ճանապարհը, իսկ տղամարդը հայրն էր՝ Դավիթը:  
2. Ի՞նչ անուղղելի հետևանք է ունենում Մհերի համար հոր դեմ կռվելը։
Կռվից հետո նրանք իմանալով, որ հայր ու որդի են, գրակախառնվում են, իսկ Դավիթը անիծում է, որդուն և ասում, որ անմահ ու անժառանգ լինի:
3. Երբ Քեռի Թորոսն ու Ձենով Հովանը գնում են Կապուտկող՝ Մհերին բերելու, ասում են, որ նա մեռել է։ Ինչպե՞ս են պարզում, որ Մհերը մեռած չէ։
Նրանք մտնում են գերեզմանոց և տեսնում են, որ չափսերով մեծ գերեզման չկար, իսկ Սասունցի ժառանգները չափսերով շատ մեծ էին լինում: 
4. Երբ գալիս էին Սասուն, ճանապարհին Մատաղավանք կոչվող մի վանք կար, ուր իջևանել էին Քեռի Թորոսը, Ձենով Հովանն ու Փոքր Մհերը։ Ինչպե՞ս եղավ, որ Մհերը վանքի անունը դրեց Մատնեվանք։
Երբ այդ երեքը անցնում էին վանքի մոտով, վանահայրը ուղարկում է Դավթի թշնամիներին, որպեսզի կռվեն Մհերի դեմ, երբ բոլորին սպանում են, Մհերը բռնում է վանահոր գլուխը, վրան գերան է դնում և ասում, որ այդ վանքի անոււնը կմնա Մատնեվանք, քանի որ նրանց մատնեց:
5. Չմշկիկ Սուլթանի դեմ կռիվ գնալիս ո՞վ էր Մհերի աջակիցը։ Ուրիշ ո՞վ էր նման աջակցություն ստացել։
Մհերի աջակիցը Քուռքիկ Ջալալին էր, նա ասաց, որ այդ զորքը իր համար ոչինչն է նա այդպիսի երեք զորք կարող է ոչնչացնել: Այդպիսի աջակցություն ստացել էր Դավիթը, երբ կռվում է Մսրա զորքի դեմ:
6. Ինչպե՞ս է Մհերը հանդիպում իր ապագա կնոջը՝ Գոհարին և ինչ փորձություն է հաղթահարում՝ նրան արժանանալու համար։
Մհերը գնում է Պաճիկ թագավոր մոտ, հանդիպում նրա հետ, իսկ Պաճիկ թագավորը ասում է, որ ինքը և Դավիթը պայմանավորվել են, որ եթե նրանցից մեկը աղջիկ, իսկ մյուստ տղա ունենան պետք է ամուսնանան:Մհերը համաձայնում է և տեսնում է աղջկան՝ Գոհարին: Նրանք հավանում են միմյանց: Հաջորդ օրը Գոհարը հագնում է կարմիր շորեր և ներկայանում Մհերին ու ասում, որ Գոհարի եղբայրն է և պետք է կռվեն, եթե մհերը հաղթի Գոհարն իրենն է, եթե պարտվի պետք է Մհերի գլուխը կտրի: Ոչ մեկ չի հաղթում: Հաջորդ օրը Գոհարը ներկայանում է սև շորերով և ասում, որ նրանք պետք է նետը անցկացնեն Մհերի մատանու արանքով: Առաջինը հարվածում է Մհերը և տեսնելով Գոհարի գեղեցկությունը շփոթվում է և դիպչում է մատանուն: Իսկ հետո Գոհարը հասկանալով, որ շփոթեցնում է Մհերին ևս մեկ հարվածի հնարավորություն է տալիս, իսկ Մհերը անցկացնում է նետը մատանու միջով:
7. Մհերը Սասունից հեռանալիս հանդիպում է քառասուն փահլևան եղբայրների։ Այդ եղբայրների կախարդ պառավ քույրը գրավել էլ հայրական գահը և սպանում ու խժռում էր քաղաքացիներին։ Ի՞նչ են առաջարկում եղբայրները Մհերին և ինչ է պատասխանում նա։
Նրանք առաջարկում են Մհերին դառնալ իրենց եղբայրը և պայքարել մարդակեր քրոջդեմ, Մհերը իմանալաով դա կտրում է նրանց քրոջ վիզը:
8. Մհերն ուղևորվում է Բաղդադ։ Ո՞ւմ գերեզմանն էր այնտեղ փնտրում։
Նա փնտրում էր Բաղդասարի գերեզմանը:
9. Ինչո՞ւ Մհերը գնաց հոր ու մոր գերեզման, ի՞նչ խորհուրդ էր անում։ Ի՞նչ խնդիր ուներ Մհերը։ Հերոսներից էլ ո՞վ ուներ նման խնդիր և ինչպես լուծեց այդ խնդիրը։ Տարբերությունը ո՞րն էր։
Մհերը իր արդարության պատճառով խրվում էր անարդար հողի մեջ: Նա գնում է հոր ու մոր գերեզման, իսկ հայրը ասում է, որ նրա տեղը Ագռավի քարն է: Այդպիսի խնդիր է ունեցել նաև Մեծ Մհերը, սակայն նա ձի է վերցրել, որպեսզի ձին անջատի նրան անարդար հողից:
10. Մհերն ինքն իրեն Վանի մոտ ի՞նչ փորձության է ենթարկում։ Ըստ էպոսի որտե՞ղ է հիմա Մհերը։
Մհերը Վանի մոտ մի քարի մոտ կանգնում և ասում է, որ եթե հարվածի, իսկ քարը չկիսվի ուրեմն նա մեղավորցեր է, իսկ եթե հարվածի քարը կիսվի նա չի մեղավորցեր: հարվածում է քարը կիսում է երկու մասի: Նա և Քուռքիկ ջալալին մտնում են մեջ, իսկ քարը փակվում:
11. Էպոսի վերջերգում ո՞վ է հանդիպում Մհերին։ Ի՞նչ զրույց է ունենում նրա հետ։
Տարին երկու անգամ քարերը բացվում էին, մեկ համբարձման տոնին, մեկ էլ Վարդավառին: Մհերը ելնում է և տեսնում է, որ հեղը իրեն չի դիմանաւոմ ու նորից ետ է մտնում: Մի անգամ մի հովիվ այդ կողմերն է լինում, երբ քարերը բացվում են նա մտնում է մեջը և Մհերին հարցնում է, թե երբ է դուրս գալու: Մհերն ասում, որ հողը իրենց չի դիմանաում, երբ չար մարդիկ վերանան, աշխարհը քանդվի նորից շինվի, ցորենը դառնա մասուր, իսկ գարին ընկույզ, այդ ժամանակ էլ դուրս կգամ:

среда, 24 октября 2018 г.

Ձայնագրություն. Անանուն

Բանաստեղծությունը սիրո մասին էր, այստեղ հերոսը սկզբից ուզում է իմանալ ծաղկի անունը, իսկ հետո ուզում է իմանալ այն աղջկա անունը, ով անցել էր ծաղկի մոտով: Բանաստեղծությունը շատ զգացմունքային է և գեղեցիկ:

воскресенье, 21 октября 2018 г.

Իսմիլ Խաթուն

Իսմիլ Խաթունը կա «Մեծ Մհեր» և «Դավիթ» ճյուղերում: Նա ուներ քիչ, բայց ընդգծելի լավ կողմեր: Նա հոգատար մայր էր, միշտ մտածում էր իր ժողովրդի մասին՝ անկախ իր շահերից: Նա իր ժողովրդին լավ պահելու համար նույնիսկ առաջարկեց Դավթին ամուսնանալ  իր հետ: 
Իսմիլ խաթունը ուներ նաև վատ կողմեր. այնպես էր անում, որ միայն իր եկիրը լավ ապրի, և նա հանուն դրա պատրաստ էր այնպես անել, որ Սասունը մնա առանց արքայի կամ առանց կառավարչի: Նրանից մենք կարող ենք ընդօրինակել իր զգուշությունը, հոգատարությունը: Իմ կարծիքով նրա վարքը ճիշտ է, քանի որ նա Մսըրի իշխանուհին էր և բնականաբար պետք է գործեր Մսըրի օգտին, ինչքան էլ որ դա վնաս բերեր Սասունին:

воскресенье, 30 сентября 2018 г.

Սասունցի Դավիթ

1. Երբ Դավիթը մնում է առանց ծնողների, նրան դժվարանում են պահել Սասունում և ուղարկում են Մսըր՝ Իսմիլ խնթունի մոտ։ Ո՞վ է Դավթին Մսըր տանում։ Ի՞նչ հանձնարարություն է ստանում տանողը և ինչպես է կատարում այդ հանձնարարությունը։

Դավթին Մսըր է տանում Քուռկիկ Ջալալին: Նա Հովանից հանձնարարություն է ստանում տանել նրան Մսըր, և Հովանը խնդրում է որ Դավթին փորձության չենթարկի: Եվ Քուռկիկ Ջալալին կատարում է այդ հանձնարարությունը և Դավթին ապահով տանում է Մսըր:

2.Ինչո՞վ է սնվում Դավիթը Մսրում։ Ո՞ւմ առաջարկն էր դա։

Դավիթը Մսըրում սնվում էր Իսմիլ Խաթունի կրծքից, բայց մի օր Դավիթը հրաժարվեց կաթից և նրա համար կարագ, յուղ ու մեղր բերեցին Սասունից, որ սնվի: Դա առաջարկել էր Մելիքը:

 3 Մսրա Մելիքը գիտեր, որ Դավիթն իր եղբայրն է։ Ինչո՞ւ է որոշում սպանել նրան։

Քանի որ Դավիթը ավելի հեռու է գցում գուրզը Մելիքից: Մելիքը մտածում է, որ Դավիթը կմեծանա ավելի ուժեղ կլինի և կվայելի ավելի մեծ փառք, քան ինքը, և իր փառքի համար վախենալով ցանկացավ սպանել Դավթին:

 4 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթը վառում է լեզուն ու դրանից հետո դառնում թլոր՝ թոթովախոս։

Դավիթին տանում նստեցնում են սեղանի առջև և դնում առաջին ոսկի և կրակ, ասում են մեկը վերցրու: Դավիթը երբ ցանկանում էր վերցնել ոսկին, հրեշտակը ձեռքը տանում է կրակի կողմ և մատը վառում: Մատը տաքացավ, տարավ բերանը և լեզուն էլ վառեց: