пятница, 17 мая 2019 г.

05.17

Փորձ շիմպանզեների վրա

Ըստ տեքստի փորձը կատարվել է շիմպանզեների վրա: Շիմպանզեները  չունեն խոսելու և մտածելու ունակություն, այդ իսկ պատճառով էլ նրանք չէին կարողանում մեկը-մյուսին զգուշացնել սպասվող վտանգի մասին, հետևաբար որպես զգուշացում, սկսում էին ծեծել հաջորդին, որը փորձում էր բարձրանալ և վերցնել բանանը: Այս փորձը մարդկանց խմբային վարքագիծը ստուգելու համար է կատարվել, բայց ես մտածում եմ, որ դա սխալ է, քանի որ մարդիկ կարող են խոսքով մեկը-մյուսին նախաազգուշացնել վռտանգի մասին: Ճիշտ է մարդկանց և շիմպանզեների մեջ կան նմանություններ, սակայն մարդը ունի գլխավոր երկու առավելություններ՝ խոսելը և մտածելը:

пятница, 3 мая 2019 г.

Մետաղներ


·         Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները:

Մետաղ՝ առանձնահատուկ մետաղների հատկությունների տարրերի մի խումբ, որոնք ունեն բարձր էլեկտրաջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։ 

Ֆիզիկական հատկություններ
Բոլոր մետաղները (բացի սնդիկից և պայմանականորեն ֆրանսիումիցսովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրությունՄաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում է -39оС-ից (սնդիկ) 3410о С միջակայքում (Վոլֆրամ)։ Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը (ալկալիական մետաղներից բացի) բարձր է, սակայն որոշ «նորմալ» մետաղները, ինչպիսիք են օրինակ անագնգալիումը ու կապարը, կարելի է հալեցնել հասարակ էլեկտրական կամ գազային վառարանիվրա։ Մետաղների մեծամասնությունը պլաստիկ է, այսինքն մետաղյա լարը կարելի է թեքել, և այն չի կոտրվի։ Սա տեղի է ունենում մետաղների ատոմների շերտերի՝ առանց նրանց միջև կապի խախտման տեղաշարժերի պատճառով։ Ամենապլաստիկ մետաղներն են ոսկիներկաթն ու պղինձը: Ոսկուց կարելի է պատրաստել 0.003 մմ հաստությամբ թիթեղ, որը կիրառվում է իրեղենի ոսկեպատման համար։ Սակայն ոչ բոլոր մետաղներն են պլաստիկ։ Ցինկի և անագի լարը ճռթճռթում է՝ այն թեքելիսմանգանն ու բիսմութը, դեֆորմացիայի ենթարկվելիս, գրեթե ընդհանրապես չեն թեքվում, այլ միանգամից կոտրվում են։