Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения

пятница, 19 мая 2017 г.

,,Մակտուբ,,Մաս 7

,,Մակտուբ,,-ի յոթերորդ հատվածից ընտրել եմ հետևալ առակները:


-Երկու Աստված կա, մեկը ՝ որը սովորեցրել են մեզ պրոֆեսորները, և Աստված, ով սովորեցնում է մեզ: Մեկը, ում մասին միշտ խոսում են մարդիկ, մյուսը, ով մշտապես խոսում է մեզ հետ: Մի Աստված, ումից մենք սովորել ենք վախենալ, և ուրիշ

четверг, 18 мая 2017 г.

,,Մակտուբ,, Մաս 5

,,Մակտուբ,,-ի հինգերորդ հատվածից ընտրել եմ ստորև ներկայացված առակները:

Ճանապարհորդի ընկերը որոշեց մի քանի շաբաթ անցկացնել Նեպալի մենաստաններից մեկում: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ մենաստանի

,,Մակտուբ,, մաս 4

,,Մակտուբ,,-ի չորրորդ հատվածից ընտրել եմ ստորև ներկայացված երկու առակները:

Ճանապարհորդի ընկերուհին  գնացել էր Բրոդվեյում  ներկայացում  դիտելու և ընդմիջմանը դուրս  եկավ՝ ինչ-որ բան խմելու:  Նախասրահը լիքն էր, մարդիկ ծխում էին,  զրուցում և խմում:  Դաշնակահարը նվագում էր,

понедельник, 15 мая 2017 г.

Մակտուբ

Պաուլո Կոելիոի ,,Մակտուբ,,-ի առաջին հատվածից ընտրել եմ ստորև ներկայացված առակը:

Երբ ճանապարհորդը տասը տարեկան էր, մայրը ստիպեց նրան ֆիզիկական դաստիարակության կուրս անցնել: Վարժություններից մեկը պահանջում էր կամրջից գետը թռչել: Դասընթացի սկզբում նա վախից քարացել էր:

четверг, 27 апреля 2017 г.

Մանկություն

·         Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի տպավորությունը մակերեսային կլինի:
Ես մտածում եմ, որ չի կարելի կյանքի գնացքի պատուհանից դուրս նայել, որովհետև կարող ես տեսնել այնպիսի բաներ, որոնք չի կարելի, սակայն այն քո մեջ

Մի նեղացրեք ինձ...

Մի նեղացրեք ինձ, որովհետև աշխարհում կպակասի երջանկությունը: 
Ինչո՞ւ հենց երջանկությունը, որովհետև, եթե լինեմ նեղացած կարող եմ 
տաքացած գլխով որոշումներ կայացնել,

понедельник, 10 апреля 2017 г.

Ղազարոս Աղայան. ,,Դաստիարակություն,,

  • Կարդալ հատվածը, առանձնացնել դաստիարակության Աղայանի առաջարկած ուղղությունները. ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք, ինչու՞:
Դաստիարակության առաջին մեթոդը մարդկանց արդարություն սովորեցնելն է: Երկրորդ մեթոդն այն է, որ պետք է մարդուն սովորեցնել տաչբերել երկինքը՝ երկրից, ծովը՝ ցամաքից:

понедельник, 27 февраля 2017 г.

Մայրը

Իմ կարծիքով բոլորս էլ սիրում ենք մեր մորը: Երբեմն լինում է այնպես, որ մենք վիրավորվում ենք նրանից, սակայն դա տևում է րոպեներ կամ նույնիսկ վայրկյաններ: Մայր ասելուց բոլորս էլ զգում ենք քնքշություն, բարիք և այլ շատ լավ բաներ, որոնք անհնար է թվարկել: Մայրիկին սիրում ենք ամեն ինչից շատ, քանի որ նա է մեզ կյանք պարգևել և շարունակում է մեզ ուրախացնել իր անգին ժպիտով: Մայր՝ մեկ բառ, որն ունի շատ իմաստ, մայր՝ քնքշություն, բարիք, լավ մարդ, ամենասիրելի մարդ այս աշխարհքում:

Սկզբունքների մոլորակում

Գիշեր էր, ես քնած էի: Մեկ էլ հանկարծ ընկա մի մոլորակ: ես շրջեցի այնտեղով: Այդ մոլորակը այնքան գեղեցիկ էր, որ ես չկարողացա զսպել հիացմունքս և ուժեղ գոռացի: Բոլոր կողմերից հավաքվեցին տարօրինակ մարդիկ: Նրանք ինձ տարբեր հարցեր էին տալիս, որոնց ես դժվարացա պատասխանել: Ես նրանց խնդրեցի օգնել, սակայն նրանցից, որպես պատասխան ստացա, որ նրանց սկբունքներին դեմ է օգնել օտարականներին: Ես զարմացա: Ինձ մնում էր մեծ տանջանքով ստեղծել մի տուն, հայթայթել ուտելիք և ապրելու համար այլ բաներ անել: Նրանք ինձ չէին օգնում ոչ մի հարցում, քանի որ նրանք սկզբունքերով էին ապրում: Մեկ անգամ ուտելիք հայթայթելիս ես գլորվեցի մի բարձրությունից, սակայն կարողացա բռնվել մի քարից և չնկա: Ես խնդրում և աղաչում էի, որ նրանք ինձ օգնեն, սակայն նրանց կողմից ոչ մի օգնություն չեր ցուցաբերվում: Ես արթնացա քնիցս և հասկացա, որ դա երազ էր: Ճիշտ է նրանց մոլորակում ապրելն այնքան էլ հեշտ չէր լինի, բայց ես կուզենայի ապրել այդտեղ:


Իմ սիրած խաղերը

Ես խաղում եմ որոշ խաղեր, որոնց մասին հիմա կպատմեմ: Ես բակային խաղերից սիրում եմ ֆուտբոլը: Հաճախում եմ ֆուտբոլի խմբակ ,,Բանանց,, Ֆուտբոլային ակումբում: Շատ եմ դուրս գալիս բակ, միայն նրա համար, որ խաղամ ֆուտբոլ: Ինչպես խաղում եմ բակային ֆուտբոլ, այնպես էլ վիրտուալ, որի անվանումն է ,,Fifa Mobile,,: Խաղում պետք կարողանաս հավաքել շատ գումար և լավագույն ֆուտբոլիստներով հավաքես քո թիմը: Համակարգչային խաղերից խաղում եմ Tanki Online: Այս խաղը խաղում եմ արդեն 7 տարի: Խաղն ինձ գրավել է իր գրաֆիկայով: Խաղի իմաստն այն է, որ պետք է սպանես տանկերին և փորձես հաղթել տվյալ աշխարհը, որում դու խաղում ես: Խաղում կան շատ տանկեր, որոնք պետք է հզորացնել: Հզորացնելը այդ խաղում կոչվում է M: Գոյություն ունեն M1, M2, M3: Ես ունեմ գրեթե բոլոր տանկերը M3, և կարծես թե հասնում եմ այս խաղի բարձունքին: 

четверг, 16 февраля 2017 г.

Երկինքն ունկնդիր երկնքի ճառին

Իմ կարծիքով երկինքն իր մեջ ունի մշտականխորհուրդ, զգուշացում տարբեր բաների մասին: Երկինքը կարողանում է երկրին տեղեկացնել վայրկյաններ կամ ժամեր անց տեղի ունենալիքի մասին: Երկնքին հասկանալը այդքան էլ բարդ բան չէ, սակայն բոլորի համար այն մնում է անհասկանալի: Երկինքը ունի իր մեջ խորհուրդ: Օր.՝ ես, երբ գիշերները նայում եմ բաց երկնքին նա ինձ կարողանում է գցել երազանքների գիրկը: Ես սկսում եմ մտածել այնպիսի բաների մասին, որոնց մասին նույնիսկ չեմ էլ լսել: Իմ կարծիքով երկինքը ամենակարող է և կարողանում է բոլորին գերել իր մութ խորությամբ, իր պայծառ ազատությամբ: 

вторник, 14 февраля 2017 г.

Ա՜խ, ես երանի

Ախ ես երանի լինեի անձրև: Ինչո՞ւ եմ ուզում լինել հենց անձրև: Ուզում եմ լինել անձրև, որ երբ հարկավոր է, ջուր հասցնեմ մարդկանց: Ես ջուր կհասցնեի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, չեն կարողանում ջրել իրենց ծառերը, ծաղիկները, բերքը: Լինեի անձրև, որ թարմացնեի օդը ջրով: Որպեսզի մաքրեի կեղտոտ գետինը իմ ջրերով: Նաև իմ ջրով կհովացնեի այն մարդկանց, որոնք հոգնել են տհաճ շոգից: Եվ կանեի այս ամենը նրա համար, որովհետև կան մարդիկ, որոնք ատում են անձրևը, և ես կփոխեի նրանց մտքերը անձրևի վերաբերյալ:

воскресенье, 8 января 2017 г.

,,Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ,, պատմվածքի վերլուծություն

Ես կարդացի ,,Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ,, պատմվածքը: Պատմվածքն ինձ դուր եկավ, քանի որ այն իր մեջ պարունակում էր մեծ ասելիք: Պատմվածքում պատմվում էր մի տղայի մասին, ում մայրը մահացել էր, երբ նա 3 տարեկան էր, իսկ հայրը՝ երբ նա 12 տարեկան էր: Նա ապրում էր խորթ մոր և խորթ եղբոր հետ, ովքեր նրան տանջում էին: Նա պայմանագիր է կնքում կարելի է ասել կախարդի հետ և իր ծիծաղը փոխարինում փողի հետ և այդ օրվանից չի կարողանում ծիծաղել նույնիսկ շատ ծիծաղելի պահերին: Այս պատմվածքի ասելիքն այն է, որ պետք չէ հանուն փողի արժեքավոր բան զոհել:  

пятница, 16 декабря 2016 г.

,,Մոգերի ընծաները,, պատմվածքի վերլուծություն


Կարդացի ,,Մոգերի ընծաները,, պատմվածքը, որն ինձ շատ հետաքրքրեց: Այն պատմում է հավատարմության, սիրո մասին, որի համարել մարդիկ զոհաբերում են իրենց ամենաթանկ բաները: Այս պատմվածքն ուզում էր ասել, որ չպետք է սիրո խնայել ոչինչ, եթե նույնիսկ նվերը լինի էժանագին, բայց լինի սիրով նվիրված ապա դրանից թանկ նվեր չի լինի:

четверг, 8 декабря 2016 г.

,,Կանաչ առավոտը,, պատմվածքի վերլուծություն

,,Կանաչ առավոտը,, պատմվածքը ուներ մեկ գլխավոր ասելիք: Ուզում էր ասել, որ պետք է սիրել բնությունը, սիրել այն կանաչ ծառերը, որոնք օգնում են մեր կենսագործունեությանը, տալով թթվածին: Ինձ դուր եկավ այս պատմվածքը, որովհետև ես ինքս սիրում եմ տնկել բույսեր, ծառեր և գեղեցկացնել բնությունը: Բոլորին հորդորում եմ կարդալ այս պատմվածքը:

понедельник, 5 декабря 2016 г.

Անհավատալի է, բայց փաստ է

Անհավատալի է, բայց փաստ է: Աշխարհում գոյություն ունեն այնպիսի բաներ, որոնք թվում են անհավատալի է, բայց դրանք իրոք գոյություն ունեն: Բերեմ մի քանի օրինակ: Եգիպտական բուրգերը, սրանք վաղուց են ստեղծվել: Սրանք այնպես են ստեղծված, որ նույնիսկ հիմիկվա տեղնոլոգիաներով չեն կարողանում ստեղծել դրանցից: Կամ մարդկության արագ զարգացումը: Ճիշտ է անցել են հազարավոր տարիներ, սակայն դա շատ արագ է, որովհետև մարդիկ շատ դժվար են զարգացել: 

четверг, 17 ноября 2016 г.

Որպես Սեբաստացի իմ գործունեության և նախաձեռնությունների մասին

Ես արդեն Սեբաստացի եմ 7 տարի: Ինչ դարձել եմ Սեբաստացի մասնակցել եմ շատ ճամփորդությունների, սակայն այս տարի ոչ այնքան շատ, ինչքան անցած տարիներին: Այս տարվա ճամփորդություններից կ