пятница, 24 апреля 2020 г.

Սերնդեսերունդ

Ես մշտապես հետաքրքրվել եմ ծնողներիս և տատիկ-պապիկներիս կյանքով: Մեր և նրանց ժամանակների ապրելաձևը շատ ուրիշ է եղել, դե դա ակնհայտ է աշխարհը դեպի զարգացում է գնում, նրանց ժամանակ չկային տեխնիկաներ, որոնք հեշտացնում էին կյանքը, չկար համացանց և այդպիսի շատ այլ բաներ: Կրթության մեջ էլ շատ բան է փոխվել, ծնողներիս խոսքով նրանք սովորել են շատ հիմնովին, խիստ պայմաններում, իսկ մեզ մոտ այդքան էլ խիստ չէ: Պապիկիցս հարցրել եմ նրանց դպրոցի մասին, նա ասաց, որ եղել է ձախլիկ, սակայն սովետական դպրոցում նրանց ստիպել են գրել աջ ձեռքով և նա այդպես դարձել է աջլիկ: Մի քանի հարց տալով ծնողներիս հասկացա, որ նրանց համար շատ դժվար է եղել, նրանք օրերով չեն ունեցել լույս, ջուր: Պատկերացրեք, մենք մեր ներկայիս կյանքը չենք պատկերացնում առանց համացանցի, իսկ նրանք նույնիսկ լույս չեն ունեցել: Նրանք ապրել են այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ մեկին վստահել չէր կարելի, չէր կարելի բողոքել կառավարությունից: Ակնհայտ են շատ տարբերություններ, որոնց մի մասը ես ներկայացրի:

среда, 15 апреля 2020 г.

,,Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը,,

Վերջին կարդացածս գիրքը ,,Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը,, գիրքն է, որը Հարրի Փոթերի մասին պատմող գրքերից չորրորդն է: Ես դիտել եմ և շարունակում եմ դիտել նաև Փոթերի մասին պատմող ֆիլմերը, ինչպես նաև կարդում եմ գրքերը հա՛մ հայերենով, հա՛մ ռուսերենով: Տվյալ մասը կարդացել եմ հայերեն լեզվով: Սկսեմ ներկայացնել գիրքը, ուղղակի ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր դիտել են, կամ կարդացել են նախորդ մասերը:
Վոլդեմորը, ով հանդիսանում էր ամենասև (ամենաչար) կախարդը, կրկին փորձում է վերականգնել իր էությունը և իշխանությունը, սակայն դրա համար հարկավոր էին բաղադրիչներ, որոնցից մեկն էլ Հարրի Փոթերն էր: Նրա հավատարիմ ծառան կերպարանափոխվելով ներխուժում է Հոգվորթս և այնպես անում, որ Հարրին հայտնվի Վոլդեմորի ձեռքում: Ամեն ինչ գնում էր Վոլդեմորի ծրագրածով՝ Հարրին հայտնվում է գերեզմանոցում, որտեղ գտնվում էր Վոլդեմորի ծնողների առանձնատունը, որտեղ նա սպանել էր հորը: Վոլդեմորը սև կախարդության շնորհիվ վերականգնում է իր մարմինը և փորձում է սպանել Հարրիին՝ ապացուցելու համար, որ նա ավելի հզոր է, ինչպես ոչ ոք: Սակայն մենամարտի ժամանակ Հարրիին օգնության են հասնում հարազատների ուրվականները, ում Վոլդեմորը սպանել էր, Հարրիին հաջողվում է վերադառնալ Հոգվորթս, որտեղ դեռ գտնվում էր Վոլդեմորի ծառան, տնօրենը և ուսուցիչները բացահայտում են այդ մարդուն և հանձնում են Մոգության նախարարության ձեռքը: Այսպիսով Հարրիի գործը (Վոլդեմորին հաղթելը) ավելի բարդանում է, իսկ նրա հաջորդ գործողությունները կտեսնենք հաջորդ գրքերում:

среда, 1 апреля 2020 г.

Կապիտալի արտահանում

Կապիտալի արտահանում, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։
Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակարդակի ազգային տարբերությամբ, արտադրողական ուժերի զարգացման անհամաչափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են։ Մասնավոր կապիտալի արտահանման կարեոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։
Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։