Показаны сообщения с ярлыком Հասարակգիտություն 2019-20. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասարակգիտություն 2019-20. Показать все сообщения

пятница, 24 апреля 2020 г.

Սերնդեսերունդ

Ես մշտապես հետաքրքրվել եմ ծնողներիս և տատիկ-պապիկներիս կյանքով: Մեր և նրանց ժամանակների ապրելաձևը շատ ուրիշ է եղել, դե դա ակնհայտ է աշխարհը դեպի զարգացում է գնում, նրանց ժամանակ չկային տեխնիկաներ, որոնք հեշտացնում էին կյանքը, չկար համացանց և այդպիսի շատ այլ բաներ: Կրթության մեջ էլ շատ բան է փոխվել, ծնողներիս խոսքով նրանք սովորել են շատ հիմնովին, խիստ պայմաններում, իսկ մեզ մոտ այդքան էլ խիստ չէ: Պապիկիցս հարցրել եմ նրանց դպրոցի մասին, նա ասաց, որ եղել է ձախլիկ, սակայն սովետական դպրոցում նրանց ստիպել են գրել աջ ձեռքով և նա այդպես դարձել է աջլիկ: Մի քանի հարց տալով ծնողներիս հասկացա, որ նրանց համար շատ դժվար է եղել, նրանք օրերով չեն ունեցել լույս, ջուր: Պատկերացրեք, մենք մեր ներկայիս կյանքը չենք պատկերացնում առանց համացանցի, իսկ նրանք նույնիսկ լույս չեն ունեցել: Նրանք ապրել են այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ մեկին վստահել չէր կարելի, չէր կարելի բողոքել կառավարությունից: Ակնհայտ են շատ տարբերություններ, որոնց մի մասը ես ներկայացրի:

среда, 1 апреля 2020 г.

Կապիտալի արտահանում

Կապիտալի արտահանում, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։
Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակարդակի ազգային տարբերությամբ, արտադրողական ուժերի զարգացման անհամաչափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են։ Մասնավոր կապիտալի արտահանման կարեոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։
Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։

понедельник, 30 марта 2020 г.

Արտաքին առևտուր

Արտաքին առևտուրը այլ երկրների հետ իրականցվող առևտուրն է: Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ:

Հայաստանի արտաքին առևտուր
Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես ՌուսաստանիԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

среда, 25 марта 2020 г.

Բանկերի և դրանց գործունեության մասին

Բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ:
Բանկերն իրենց գործունեության մեջ անկախ են օրենսդիր ու գործադիր մարմիններից և ղեկավարվում են սույն օրենքով, օրենսդրության այլ ակտերով և իրենց կանոնադրություններով:
Բանկերի բաժնետեր կամ փայատեր չհանդիսացող պետական իշխանության ու կառավարման մարմինների աշխատողներին չի թույլատրվում մասնակցել բանկերի կառավարման աշխատանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա կամ լուծարքային հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու չէ բանկերի պարտավորությունների համար, բացի այն դեպքերից, երբ բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել են այդպիսիք:
«Բանկ» տերմինը և դրա ցանկացած բառակապակցությունը կարող է օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ միայն այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

Փող: Փողի պատմությունը

Փող. ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ: Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:
Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա։ Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են: Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար : Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը:
Մի երկրի դրամական միջոցը բաղկացած է միևնույն արժույթից (թղթադրամներ և մետաղադրամներ), և կախված օգտագործման որոշակի սահմաններից՝ մեկ կամ մի քանի բանկային գումարների տեսակներից (հաշվեկշռային հաշիվներում պահվող մնացորդները, խնայողական հաշիվները և բանկային հաշիվների այլ տեսակներ): Բանկային փողը, որը բաղկացած է միայն գրառումներից (հիմնականում համակարգչայինացված ժամանակակից բանկային համակարգում), ձևավորվում է զարգացած երկրներում

среда, 4 марта 2020 г.

Հաշմանդամների իրավունքներ

Ես ընթերցեցի մի քանի հոդվածներ հաշմանդամների մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքում 3-րդ հոդվածի կետերից մեկում նշված էր՝ «Հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք»: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական գրանցման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների ու ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական եւ սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների եւ հնարավորությունների ապահովումը: Ըստ իս այս օրենքի խախտում կա, քանի որ չկան հատուկ աշխատանքներ, որոնցով կզբաղվի հաշմանդամը:

Երեխաների իրավունքներ

Երեխաները իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը, բայց միայն այն հարցերում ինչը համապատասխան է իրենց հասունացմանը: Նրանց կարծիքներին պետք է առաջնահերթ ուշադրությամբ մոտենալ, եթե դրանք վերաբերում են նրանց: Ես կցանկանայի ավելացնեին օրենքում իրավունք, որով երեխաները կկարողանան ունենալով անձնագիր երբեմն միայնակ գնալ ինչ-որ երկրից այլ երկիր, որը երևի թե առանց անձնագրի հնարավոր չէ, քանի որ եթե ինձ դա պետք չի եկել, եթե ոչ ինձ ապա որևէ մեկին պետք կգա դա մի օր: Սա իմ կարծիքն է:

понедельник, 2 декабря 2019 г.

Աշխատելու իրավունք

Աշխատանքը շատ լավ բան է: Կյանքում ամեն ինչ հիմնված է աշխատանքի վրա: Առանց աշխատանք չկա ոչինչ: Մենք կարծում ենք, որ բիզնեսմենները ուղղակի նստել և հասել են բարձունքների, սակայն դա այդպես չէ, ճիշտ է, չեմ ժխտում, կան մարդիկ ովքեր ապօրինի կերպով են դարձել մեծ բիզնեսների տեր, բայց բիզնեսմենների 85%-ը հարստացել են արդար և տանջալից ճանապարհներով: Հիմա խոսեմ աշխատելու իրավունքից: Աշխատելու իրավունք ունի 14 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ:  14-16 տարեկանները աշխատելու համար պետք է ստանան ծնողների համաձայնությունը և ստորագրությունը: իսկ 16-ից բարձր տարիք ունեցող անձինք կարող են ազատ աշխատել, եթե իհարկե գործատուն դեմ չէ: Խոսենք չափահասների մասին: Չափահասների աշխատելու համար հարկավոր չէ ծնողների ստորագրություն, բայց կան էլի պայմաններ, որոնք չպետք է մոռանալ: Յուրաքանչյուր աշխատանք ունի իր պահանջները: Օրինակ անգրագետ մարդը չի կարող կատարել հաշվապահի աշխատանք: Յուրաքանչյուր մարդ սովորում է և գտնում իրեն համապատասխան մասնագիտություն և այդ մասնագիտությամբ էլ շարունակում է իր աշխատանքային կարիերան:  

Խրախուսանք

Խրախուսանքը մարդու կատարած աշխատանքը, մարդու ունեցած հաջողությունները գնահատելու միջոցն է, ես մտածում եմ, որ նույնիսկ լավագույն միջոցն է: Եթե մարդը առանց ինչ-որ պարտավորությունների կատարում է, ինչ-որ լավ աշխատանք, ուրեմն անպայման հարկավոր է նրան խրախուսել: Ես մտածում եմ, որ մարդուն պետք չէ խրախուսել այն արարքի համար, որը որ նա պարտավոր էր կատարել: Խրախուսանքը կարող է լինել տարբեր տեսակի: Օրինակ ուսուցիչը կարող է իր աշակերտին լրացուցիչ աշխատանք կատարելու համար խրախուսել բարձր թվանշան գնահատելով, գործարանի տնօրենը աշխատողին կարող է խրախուսել գումար կամ արձակուրդ տալով: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի գնահատվելու կարիք, թեկուզ գնահատանքը լինի միայն խոսքերով, քնքուշ ու բարի խոսքերով, գնահատվողը կսկսի ջերմություն զգալ, ավելի մեծ սիրով նայել կյանքին: Ահա տեսեք ինչպես կարող ենք մարդուն հասցնել այն բանին, որ նա սիրի կյանքը: Եկեք ուրախացնենք մարդկանց մեր ջերմ խոսքերով, որոնք կհանդիսանան խրախուսանք: 

Ազատություն

Ազատություն. մի բառ որի իմաստը շատ քչերն են հասկանում: Մոտենանք անծանոթի և հարցնենք, թե ինչ է նշանակում ազատությունը ըստ նրա: 99%-ով վստահ եմ նա կպատասխանի, որ ազատությունը դա ինչ ուզել անելն է: Բայց դա սխալ է, որովհետև ամեն ինչի մեջ մտնում է նաև ուրիշի իրավունքները ոտնահարելը, բայց դա շատ կոպիտ սխալ է և դա ազատություն չէ: Իրական ազատությունը նույնպես սահմանափակված է, քանի որ բոլոր մարդիկ էլ ունեն իրավունքներ և մեր ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները:
Ես մտածում եմ, որ ազատությունը լինում է մտավոր: Բացատրեմ ասածս: Ազատությունը՝ առողջ միտք ունենալն է, կախված չլինելն է մարդկային ամբոխից, կոմպլեքսներ չունենալն է, քանի որ հենց դրանք են մեր ազատությունը սահմանափակում: Եկեք բոլորս էլ մտածենք առողջ, ոչ թե կախված լինենք ուրիշի կարծիքներից, քանի որ հենց դրանք են խանգարում մեզ ազատ ապրել:

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ 

Այն  նշանակում է՝ շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելըտեղափոխելըփոխանցելըթաքցնելը կամ ստանալն ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառմանառևանգմանխարդախությանխաբեությանիշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրը դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ հասարակության համար։ Ըստ որոշ տվյալների՝ երկրագնդի բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է շահագործման զոհ իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում փոխադրվելով այլ երկրներ։

Կրոն: Բուդիզմ

Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։ Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան («ավագների դպրոց»), որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։ Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն (ձեն, չինարեն չան) տարատեսակը։ Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։