Ընտրիր ռուսերեն առակներից կամ անգլերեն նորություններից մեկը (կամ ինքդ ընտրիր՝ որ լեզվից և որտեղից), թարգմանիր՝ պահելով հայերենին հատուկ կառույցները, բառապաշարը։
вторник, 5 ноября 2019 г.
вторник, 8 октября 2019 г.
10.08.2019
Կարդացի 2014թ. լրատվական նյութերից մեկը, որի վերնագիրն էր՝ «Երևան» ոսկե հուշամեդալ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին: Տարեվերջյան ցուցահանդեսին կրթահամալիրը պարգևատրում է լավագույն աշակերտին և ուսուցչին: գրված է, որ նույն օրը՝ 2014թ. դեկտեմբերի 17-ին, 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ծանոթացել է ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի հեղինակային նախագծերին և հետագա անելիքներին: Ինչպես նաև Կրթահամալիրը 25 ամյակի և կրթական ոլորտում նոր նվաճումների համար պարգևատրվել է ,,Երևան,, ոսկե հուշամեդալով:
среда, 2 октября 2019 г.
02.10.2019
Ակուտագավա ,,Թավուտում,,
- Պատմվածքից տպավորությունների գրառում։
Պատմվածքը կարդալով, արդեն տեսնում էի այդ տեսարանները: Այն շատ հետաքրքիր էր, ընթերցողին պահում է լարվածության մեջ: Կարդացի և կարող եմ ասել, թե ով էր ստում և ինչու: Ստում էր աղջիկը: Ստում էր, քանի որ ուզում էր անպատիվ չթվալ: Ստում էր նաև ավազակը՝ Տանձյոմարան, ստում էր, որովհետև չէր ցանկանում իր հեղինակությունը գցել: Ըստ իս տղամարդը ինքնասպան եղավ, քանի որ նրա կայքնը րոպեների ընթացքում փուլ էր եկել, կինը ցանկանում էր լքել իրեն, հանցագործը ստորացրեց իրեն՝ պատվազրկելով կնոջը: Այսքանը ընթերցածիս մասին:
вторник, 10 сентября 2019 г.
10.09.2019
Ինչ սովորեցի լեզուների և լեզվաընտանիքների մասին:
Հնդեվրոպական լեզվաընտանիքն ամենատարածվածն է աշխարհում: Լեզվակիրների թիվը հասնում է 2,5 միլլիարդի: Հնդեվրոպական լեզուները ավելի վաղ կոչվում էին ,,Արիական,, լեզուներ, սակայն հիմա այդ տերմինը չի օգտագործվում: Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենաուսումնասիրվածն ու ամենաբազմալեզուն է:
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է: Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն (գրաբար), միջին հայերեն(կիլիկյան) և աշխարհաբար, որն էլ իր հերթին երկու ճյուղ ունի՝ արևմտահայերեն և արևելահայերեն:

среда, 4 сентября 2019 г.
04.09.2019
Ազատության չափը դպրոցում. ստիպե՞լ, թե չստիպել սովորել
Տարբեր դպրոցներում ազատությունը տարբեր քանակությամբ է տրված: Օրինակ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, որտեղ սովորում եմ ես, ազատությունը չափից ավելի է տրված: Օրինակ՝ աշակերտները կարողանում են հեշտ դուրս գալ դպրոցից, որը ես համարում եմ սխալ: Եթե աշակերտը եկել է դպրոց սովորելու, ուրեմն նա չպետք է շեղվի այլ բաներով: Իսկ ինչը վերաբերվում է ստիպել, թե չստիպելուն, ես մտածում եմ, որ ստիպելը ճիշտ է, քանի որ անչափահաս աշակերտներին դասավանդում են չափահաս և կյանքի փորձ ունեցող ուսուցիչները, իսկ անչափահասներից ոչ բոլորն են հասկանում, որ իրենց ապագայի կերտումը սկսվում է հենց դպրոցում, լավ սովորելուց: Այսքանն էր իմ կարծիքը այս թեմայի վերաբերյալ:

вторник, 3 сентября 2019 г.
03.09.2019
Կարծիքս ուսումնական պլանի վերաբերյալ
Ուսումնասիրեցի նոր ուս. տարվա ուսումնական պլանը: Անցյալ տարիների համեմատ շատ բան է փոխվել ինձ համար: Հիմա արդեն ես կարող եմ ընտրել, թե ինչ դասերի մասնակցեմ: Նաև կարող եմ որոշել, թե որ ուսուցչի մոտ սովորեմ տվյալ առարկան: Բացի այդ ավելացել է պարտադիր ռազմամարզական ճամփորդություն: Ըստ իս սա առավել ևս կարևոր է տղաների համար, քանի որ մենք կսովորենք նոր բաներ, որոնք մեզ պետք են գալու բանակում: Նաև ես կարող եմ ընտրել իմ մասնագիտությունը, որին վերաբերվող առարկաները սովորականից ավել եմ սովորելու:
пятница, 17 мая 2019 г.
05.17
Փորձ շիմպանզեների վրա
Ըստ տեքստի փորձը կատարվել է շիմպանզեների վրա: Շիմպանզեները չունեն խոսելու և մտածելու ունակություն, այդ իսկ պատճառով էլ նրանք չէին կարողանում մեկը-մյուսին զգուշացնել սպասվող վտանգի մասին, հետևաբար որպես զգուշացում, սկսում էին ծեծել հաջորդին, որը փորձում էր բարձրանալ և վերցնել բանանը: Այս փորձը մարդկանց խմբային վարքագիծը ստուգելու համար է կատարվել, բայց ես մտածում եմ, որ դա սխալ է, քանի որ մարդիկ կարող են խոսքով մեկը-մյուսին նախաազգուշացնել վռտանգի մասին: Ճիշտ է մարդկանց և շիմպանզեների մեջ կան նմանություններ, սակայն մարդը ունի գլխավոր երկու առավելություններ՝ խոսելը և մտածելը:
Подписаться на:
Сообщения (Atom)