Յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի թերություններ: Մարդկանց մի մասը այդ թերություններին վերջ է տալիս, իսկ մյուս մասը ուղղակի չի նկատում իր թերությունները: Ես ինքս ունեմ շատ թերություններ, որո
նք ցանկանում եմ ուղղել, գուցե և կան այնպիսի թերություններ, որոնք չեմ նկատում: Իմ և իմ թերությունների մեջ պատերազմ է: Հենց ես կարողանում եմ ազատվել այդ թերությունից, նշանակում է՝ ես ինքս ինձ հաղթել եմ: Կան որոշ հիվանդություններ ունեցող մարդիկ, որոնք ցանկանում են զբաղվել տարբեր բաներով, սակայն չեն կարողանում: Կան հաշմանդամ մարդիկ, ովքեր կարողացել են հաղթահարել իրենք իրենց, և սկսել են զբաղվել ֆուտբոլով, կամ այլ սպորտով: Յուրաքանչյուր մարդ, որպեսզի կարողանա ինքն իրեն հաղթել, պետք է ունենա կամքի ուժ, և այդ ժամանակ էլ դա կկոչվի մեծագույն հաղթանակ:

Комментариев нет:
Отправить комментарий