Մարդիկ ասելով գեղեցիկ պատկերացնում են, որ մարդը սանրել
է մազերը, շպարվել է և գեղեցիկ է երևում: Սակայն ըստ իս դա այդպես չէ: Բան չունեմ ասելու
դա էլ կարելի է ընդունել, որպես գեղեցկություն: Գեղեցկությունն ըստ իս համեստությունն
է, և
տվյալ մարդու նորմալ պահվածքը: Սրանք ավելի են գեղեցկացնում մարդուն: Կարող եմ
բերել օրինակներ բակային տեսանկյունից: Երբ տեսնում են գեղեցիկ աղջիկ, ով հագել է ամենալավ
շորերը, շպարել է դեմքը և իրեն պահում է ինչպես տղամարդը, այսինքն քայլվածքը, խոսելաձևը նման չեն նորմալ աղջկա, բոլորն ասում են, որ նա սիրուն է և իսկական աղջիկ է: Սակայներբ կանցնի մի աղջիկով համեստ է, լուռ է, չի շփվում մեղմ ասած ,,թաղային հեղինակությունների հետ,, բոլորը որոշում են, որ նա նորմալ աղջիկ չէ և չարժի նրա հետ շփվել: Սա է մեր օրերի Հայաստանը, որտեղ չեն հարգում իսկական գեղեցկությունը:
Комментариев нет:
Отправить комментарий