·
Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները:
Մետաղ՝ առանձնահատուկ մետաղների հատկությունների տարրերի մի խումբ, որոնք ունեն բարձր էլեկտրաջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։
Ֆիզիկական հատկություններ
Բոլոր մետաղները (բացի սնդիկից և պայմանականորեն ֆրանսիումից) սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրություն: Մաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում է -39оС-ից (սնդիկ) 3410о С միջակայքում (Վոլֆրամ)։ Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը (ալկալիական մետաղներից բացի) բարձր է, սակայն որոշ «նորմալ» մետաղները, ինչպիսիք են օրինակ անագն, գալիումը ու կապարը, կարելի է հալեցնել հասարակ էլեկտրական կամ գազային վառարանիվրա։ Մետաղների մեծամասնությունը պլաստիկ է, այսինքն մետաղյա լարը կարելի է թեքել, և այն չի կոտրվի։ Սա տեղի է ունենում մետաղների ատոմների շերտերի՝ առանց նրանց միջև կապի խախտման տեղաշարժերի պատճառով։ Ամենապլաստիկ մետաղներն են ոսկին, երկաթն ու պղինձը: Ոսկուց կարելի է պատրաստել 0.003 մմ հաստությամբ թիթեղ, որը կիրառվում է իրեղենի ոսկեպատման համար։ Սակայն ոչ բոլոր մետաղներն են պլաստիկ։ Ցինկի և անագի լարը ճռթճռթում է՝ այն թեքելիս, մանգանն ու բիսմութը, դեֆորմացիայի ենթարկվելիս, գրեթե ընդհանրապես չեն թեքվում, այլ միանգամից կոտրվում են։
Քիմիական հատկություններ
Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ (1-3), այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ (այսինքն «տալիս են» իրենց էլեկտրոնները)։Թթվածնի հետ փոխազդում են բոլոր մետաղները, բացի ոսկուց և պլատինից: Արծաթի հետ փոխազդեցությունը նկատվում է միայն բարձր ջերմաստիճանների դեպքում, սակայն արծաթի (II) օքսիդը գրեթե չի առաջանում, քանի որ այն ջերմապես անկայուն է։ Կախված մետաղի տեսակից՝ ելանյութը կարող է լինել օքսիդ, պերօքսիդ:
·
Մետաղների ստացման ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
Էլեկտրոլիզ, ֆիզիկաքիմիական գործընթաց, էլեկտրական հոսանքով նյութի քայքայում։ Իոնները ստանում
են ուղղորդված շարժում, երբ էլեկտրոլիտի լուծույթը կամ հալույթը տեղավորում են էլեկտրական
դաշտում։ Դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները, շարժվում են դեպի բացասական էլեկտրոդը՝ կաթոդը, իսկ անիոնները՝ դեպի
դրական լիցք կրող էլեկտրոդը՝ անոդը։
·
Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում:
Նատրիում
Նատրիում, քիմիական տարր է, քիմիական բանաձևն է Na, 3-րդ պարբերության 1-ին խմբի տարր, կարգահամարը՝ 11, ատոմային
զանգվածը՝ 22,98977։
Բնական նատրիումը բաղկացած է միայն 23Na կայուն իզոտոպից։ Ստացվել են 20-22, 24 և 25 ռադիոակտիվ իզոտոպները:
Բնական նատրիումը բաղկացած է միայն 23Na կայուն իզոտոպից։ Ստացվել են 20-22, 24 և 25 ռադիոակտիվ իզոտոպները:
Ֆիզիկական հատկություններ
Սենյակային ջերմաստիճանում նատրիումը սպիտակ,
արծաթափայլ մետաղ է։ Բոլոր մետաղների նման նա լավ հաղորդում է էլեկտրական հոսանքը։
Նատրիումը փափուկ է՝ հեշտությամբ կտրվում է դանակով։ Նա փոքր-ինչ թեթև է ջրից և
պատկանում է թեթև մետաղների թվին։ Նատրիումը դյուրահալ մետաղ է։ Եթե մի կտոր
նատրիում տեղավորենք փորձանոթում և տաքացնենք, ապա նա արագ կհալչի։ Նատրիումի
հալման ջերմաստիճանն է 98 °C, եռմանը՝ 882,9 °С, խտությունը՝ 968 կգ/մ3,
պարամագնիսական է։
Նատրիումի և նրա միացությունների գոլորշիները բոցը
ներկում են բնորոշ դեղին գույնով։ Նատրումի գոլորշիները կարմրածիրանագույն են։
Քիմիապես ակտիվ տարր է, հայտնի բոլոր միացություններում միարժեք է, օդում արագ
օքսիդանում է՝ առաջացնելով օքսիդ, գերօքսիդ, հիդրօքսիդ և կարբոնատ։ Նատրումի
նորմալ էլեկտրոդային պոտենցիալը -2,74 վ է, հալույթում՝ -2,4 վ։
Նատրիումը և նրա միացությունները բոցին տալիս են
դեղին գույն։ Այս հատկությունը հաճախ օգտագործվում է որպես նյութում նատրիումի
առկայության ստուգման միջոց։
Քիմիական հատկություններ
Շատ բուռն փոխազդում է ջրի և թթուների լուծույթների հետ (ստացվում է NaOH և ջրածին)։ 200-400 °C-ում միանում է ջրածնի հետ, առաջացնելով հիդրիդ՝
NaH, որը սպիտակ բյուրեղական խոնավածուծ փոշի է, ուժեղ վերականգնիչ, ջրի առկայությամբ հիդրոլիզվում է։
Հալոգենների հետ՝ նատրիումի հալոգենիդներ․ ֆտորի և քլորի հետ միանում է սովորական պայմաններում, բրոմի և յոդի
հետ՝ տաքացնելիս։ Ծծմբի հետ առաջացնում է սուլֆիդ, ազոտի հետ (էլեկտրական դանդաղ պարպումների ազդեցությամբ)՝
նիտրիդ (Na3N), ածխածնի հետ
(800-900 °C) նատրիումի կարբիդ (Na2C2)։ Նատրիումը լուծվում է հեղուկ ամոնիակում։ Նատրիումը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են միջուկային վառելանյութով
աշխատող սարքերում և ինքնաթիռային շարժիչներում, որպես համաչափ տաքացնող
(450-650 °C-ում) ջերմության կրողներ։ Կապարային համաձուլվածքը
(0,58 % Na, 0,73 % Ca և 0,04 % Li) օգտագործվում է երկաթուղային
վագոնների գնդառանցքակալներ պատրաստելու համար։
Նատրիումի միացությունը կապարի հետ՝
NaPb (10 % Na), օգտագործվում է քառաէթիլկապարի արտադրության համար։ Որպես
վերականգնիչ նատրիումը օգտագործվում է մետաղա-ջերմային եղանակով հազվագյուտ
տարրերի (Ti, Zr, Та) ստացման ժամանակ և օրգանական սինթեզում։ Աշխատանքը նատրիումի
հետ պահանջում է անվտանգության կանոնների խիստ պահպանում, անհրաժեշտ է օգտագործել
պաշտպանիչ ակնոցներ և ռետինե հաստ ձեռնոցներ։
·
Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:
·
Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:
·
Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:
Комментариев нет:
Отправить комментарий