Ինչու Սեբաստացի
Թե ինչու դառնալ Սեբաստացի, պատասխանն ակնհայտ է, Սեբաստացիներն ունեն մի շարք առավելություններ, որոնցից գլխավորն իմ համար ազատությունն է, երկրորդական են արդեն երեխայի ընտրություն կատարելու իրավունքը, ավել և հետաքրքիր առարկաներ ունենալը, նորագույն տեխնոլոգիաներ ուսումնասիրելը և դրանցից օգտվելը:
Ինչպես եկա կրթահամալիր
Ես կրթահամալիրում սովորում եմ առաջին դասարանից: Երբ նոր էի եկել դպրոց, մինչև դասերի սկսվելը, ուսուցիչս այնքան բարեհմաբույր էր, որ դպրոցը միանգամից ձգեց ինձ և ես չէի կարող հրաժարվել նման հաճելի միջավայրում սովորելուց:
Ինչու եմ ընտրել ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը
Ճիշտն ասած, դպրոցի ընտրությունը ես չեմ կատարել, այդ ընտրությունը կատարել են ծնողներս, քանի որ ես եղել 6 տարեկան և չէի կարող նման կարևոր ընտրություն կատարել: Ես չեմ փոշմանել այդ ընտրության հարցում, պատճառները նշված են վերևում: Բոլորին խորհուրդ կտամ փորձել այդ դպրոցը, և չեք փոշմանի:
Комментариев нет:
Отправить комментарий