Կարդա տեքստը, գտիր բարդ նախադասությունները և դրանց բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցերը։
Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։
Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։
- Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունը։
Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։– Ենթակա - Տեքստում ընդգծված բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։
Ժողովրդական- ածական
բայց- համադասական շաղկապ
նախնիները- գոյական
ժամանակին -ժամանակի մակբայ
երկու- թվական
հին-ածական
որոնց- հարաբերական դերանուն
իրենց- անձնական դերանուն
Խելքը շուկայում չե՞ն ծախում
Ժողովրդական իմաստուն խոսք է. խելքը բնատուր է, բավական չափով էլ՝ «մարզովի»։ Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե … կշռում են։ Չե՞ք հավատում։ Վերցրեք տաղանդ բառը, որի այժմյան իմաստը բոլորիդ է հայտնի։ Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։-
Այդ դեռ քիչ է։
Հին հունարեն տա՛լանտոն պարզապես նշանակել է…. «կշեռք» (ինքն էլ կազմված է տալանտո՛ո բայի հիման վրա, որ նշանակել է «տատանել, ճոճել». պատկերացրեք կշռելու պահը)։ Տա՛լանտոն նշանակել է նաև«կշռաչափ՝ 26,2կգ», «ոսկեդրամի չափ». 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի։ «Ուրիշներից ետ չմնալու համար»՝ այդ բառը հույներից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակում է նաև «փափագ, ցանկություն, կամք»։ Հին ֆրանսերենում էլ նշանակել է «կշռի չափ», բայց հյուսիսում և հարավում՝ նաև «ցանկություն», իսկ լանգեդակերենում՝ «ուտելու ցանկությունւ, քաղց»։ Տեսեք, թե ո՛ւր է հասել «կշեռքը»։
Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։ Խորենացին գրում էր. «… Խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ եւ հազար քանքար ոսկւոյ, զի օգնեսցէ նոցա….» («Խոստանում է հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի, որ օգնի իրենց»)։
Ուրեմն, դուրս է գալիս, որ եթե նկատի ունենայինք քանքար-ի ցույց տված կշիռը, մեկի մասին «քանքար ունի, քանքար+ավոր է» ասելիս պիտի հասկանայինք, որ նա… 138 լիդր, այսինքն 45կգ 333գ խելք ունի։ Իսկ տաղանդավորի խելքը մի քիչ ավելի թեթև է, ընդամենը 26,2 կգ…
Комментариев нет:
Отправить комментарий