среда, 9 ноября 2016 г.

Իմ օրագիրը

Մի օր արթնացա ուշ: Այդ օրը դասի էի և շատ քիչ ժամանակ էր մնացել դասի սկսվելուն: Արագ հագնվեցի, լվացվեցի, նախաճաշեցի և ընդամենը 2 րոպե ուշացմամբ հասա դպրոց; Դպրոցում ընդհանուր պարապմունքին երգեցի, արտասանեցի բանաստեղծություններ և անց
ա դասերիս: Դասերին մասնակցեցի լավ: Դասերի ավարտից 20 րոպե հետո արդեն տանն էի: մնացել էր 1.30 ժամ, որ ձյուդոի պարապմունքս սկսվեր: Ճաշեցի, մի քիչ շփվեցի ընտանիքիս անդամների հետ և գնացի պարապմունքի: Պարապմունքս անցավ շատ արագ և հաճելի: Երբ վերադարձա տուն կատարեցի տնային առաջադրանքներս: Երբ ավարտեցի, դիտեցի մի քանի սիթքոմներ, խաղացի համակարգչային խաղեր և գնացի քնելու:

Հաջորդ օրը արթնացա, լվացվեցի հանգվեցի, նախաճաշեցի և ճիշտ ժամանակին հասա դպրոց: Դասերիցս բոլորը անցան հաճելի, իսկ ֆիզկուլտուրայի դասաժամին խաղացինք ֆուտբոլ, որում ես հա՛մ դարպասապահ կանգնեցի, հա՛մ հարձակվող, հա՛մ պաշտպան, հա՛մ կիսապաշտպան: Տուն չվերադարձա, քանի որ ֆուտբոլիս պարապմունքը սկսվելու էր ժամը 15:00-ին, իսկ արդեն 14:20 էր: Ես արագ հասա ֆուտբոլի պարապմունքի, որտեղ սովորեցինք շատ բաներ: Վերադարձա տուն ընթրեցի ծնողներիս հետ միասին, կատարեցի առաջադրանքներս, խաղացի հեռախոսովս և գնացի քնելու:

Ահա իմ օրագիրը, որտեղ կյանքիցս պատմեցի երկու օրվա մասին:

Комментариев нет:

Отправить комментарий