вторник, 14 февраля 2017 г.

Ա՜խ, ես երանի

Ախ ես երանի լինեի անձրև: Ինչո՞ւ եմ ուզում լինել հենց անձրև: Ուզում եմ լինել անձրև, որ երբ հարկավոր է, ջուր հասցնեմ մարդկանց: Ես ջուր կհասցնեի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, չեն կարողանում ջրել իրենց ծառերը, ծաղիկները, բերքը: Լինեի անձրև, որ թարմացնեի օդը ջրով: Որպեսզի մաքրեի կեղտոտ գետինը իմ ջրերով: Նաև իմ ջրով կհովացնեի այն մարդկանց, որոնք հոգնել են տհաճ շոգից: Եվ կանեի այս ամենը նրա համար, որովհետև կան մարդիկ, որոնք ատում են անձրևը, և ես կփոխեի նրանց մտքերը անձրևի վերաբերյալ:

Комментариев нет:

Отправить комментарий