пятница, 9 июня 2017 г.

Ամառային ճամբարի ամփոփում

Ճիշտ է, ես ճամբարային որոշ օրերից բացակայել եմ առողջական խնդիրների և արտակրթահամալիրային մարզական ու ինտելեկտուալ պարապմունքների պատճառով, բայց միևնույն է հաս
ցրել եմ վայելել ճամբարային ողջ հաճույքը: Ճամբարի ընթացքում խաղացել եմ սեղանի խաղեր, մասնակցել եմ ,,Ինչուիկների ամառային հանդիպումներ,, և ,,Պատմության Ներազծություն,, նախագծերին: Խաղացել եմ նաև ավանդական խաղեր Հայկազ Մարգարյանի ղեկավարությամբ: Նոր ուսումնական տարում մենք շարունակելու ենք և ընդարձակելու ենք մեր կրտսեր ընկերների հետ իրականացվող նախագծերը: Ճամբարն անցավ մեծ հետաքրքրությամբ, ինձ շատ գիտելիքներ տվեց այլ երկրների, ավանդական խաղերի և նույնիսկ օտար լեզուների մասին:

Комментариев нет:

Отправить комментарий