пятница, 11 мая 2018 г.

Հավաքից հավաք

Այս ուսումնական տարում ես մասնակցել եմ շատ նախագծերի: Նախագծերը եղել են շատ տարբեր: Մասնակցել եմ մի քանի կլոր սեղանների: Դրանցից հիշարժանը գերմանաբնակ, ,,հայածագ,, գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանի հետ հանդիպումն էր: Մասնակցել եմ նաև ռուբիկ-կուբիկի մրցմանը, որը տեղի էր ունեցել ,,Մայր Դպրոցի,, հենց բոլորիս քաջատեղյակ մարմարյա սրահում: Ես նաև մասնակցել եմ գիտական մրցույթի: Այդ մրցույթը առաջին անգամ էր անցկացվում: Ես ներկայացա ,,բռնադատվածներ,, թեմայով: Նախորդ տարիներին հակառակ, այս տարի ճամփորդությունների շատ չեմ մասնակցել, քանի որ ունեմ արտակրթահամալիրային պարապմունքներ, որոնք թույլ չտվեցին ինձ մասկացելու ճամփորդությունների: Այսքանն էր այս ուս. տարվա իմ համառոտ պատումը: 

Комментариев нет:

Отправить комментарий