воскресенье, 30 сентября 2018 г.

Սասունցի Դավիթ

1. Երբ Դավիթը մնում է առանց ծնողների, նրան դժվարանում են պահել Սասունում և ուղարկում են Մսըր՝ Իսմիլ խնթունի մոտ։ Ո՞վ է Դավթին Մսըր տանում։ Ի՞նչ հանձնարարություն է ստանում տանողը և ինչպես է կատարում այդ հանձնարարությունը։

Դավթին Մսըր է տանում Քուռկիկ Ջալալին: Նա Հովանից հանձնարարություն է ստանում տանել նրան Մսըր, և Հովանը խնդրում է որ Դավթին փորձության չենթարկի: Եվ Քուռկիկ Ջալալին կատարում է այդ հանձնարարությունը և Դավթին ապահով տանում է Մսըր:

2.Ինչո՞վ է սնվում Դավիթը Մսրում։ Ո՞ւմ առաջարկն էր դա։

Դավիթը Մսըրում սնվում էր Իսմիլ Խաթունի կրծքից, բայց մի օր Դավիթը հրաժարվեց կաթից և նրա համար կարագ, յուղ ու մեղր բերեցին Սասունից, որ սնվի: Դա առաջարկել էր Մելիքը:

 3 Մսրա Մելիքը գիտեր, որ Դավիթն իր եղբայրն է։ Ինչո՞ւ է որոշում սպանել նրան։

Քանի որ Դավիթը ավելի հեռու է գցում գուրզը Մելիքից: Մելիքը մտածում է, որ Դավիթը կմեծանա ավելի ուժեղ կլինի և կվայելի ավելի մեծ փառք, քան ինքը, և իր փառքի համար վախենալով ցանկացավ սպանել Դավթին:

 4 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթը վառում է լեզուն ու դրանից հետո դառնում թլոր՝ թոթովախոս։

Դավիթին տանում նստեցնում են սեղանի առջև և դնում առաջին ոսկի և կրակ, ասում են մեկը վերցրու: Դավիթը երբ ցանկանում էր վերցնել ոսկին, հրեշտակը ձեռքը տանում է կրակի կողմ և մատը վառում: Մատը տաքացավ, տարավ բերանը և լեզուն էլ վառեց:

 5 Ինչպե՞ս է պատահում, որ Դավթին ուղարկում են հետ՝ Սասուն։ Ի՞նչ խարդավանք էր պատրաստել Մսրա Մելիքը Դավթի նկատմամբ, և ինչ վախճան ունեցավ այդ խարդավանքը։

Երբ Դավիթը խաղում է Մելիքի գուրզի հետ, Մելիքը բարկանում և ցանկանում է սպանել: Երբ Դավթին ուզում էր Մելիքը խեղդել, ներս է մտնում Իսմիլ Խաթունն ու ասում, որ եթե սպանի, նա կանիծի Մելիքին, և Մելիքը չի սպանում, բայց խաթունը վախենալով, որ մի օր Մելիքը կկարողանա սպանել Դավթին, ցանկանում է ուղարկել Սասուն: Բայց Մելիքը հանձնարարել էր Սասուն տանելու ճանապարհին սպանել Դավթին, սակայն Բաթմանա կամրջի մոտ եղավ հակառակը և նրանց, ովքեր ցանկանում էին սպանել Դավթին, Դավիթը երկուսին էլ կախեց կամրջի երկու կողքերից:

 6 Սասունում գիտեին, որ Դավիթը վերադառնում է։ Ո՞վ էր տեղեկացրել։

Նրանց տեղեկացրել էր մի փահլևան:

 7 Ինչո՞վ էր Դավիթն զբաղվում Սասունում։ Հորեղբայր Օհանն ի՞նչ գործի դրեց Դավթին։

Դավիթը սկզբում գնում էր երեխաների հետ խաղալու, բայց նրանք կռվում էին Դավթի հետ, իսկ նա էլ նրանց ծեծում էր: Հետո որոշեցին՝ Դավթին դարձնեն հովիվ, որ քաղաքում չմնա և Օհանն էլ նրան դարձնում է սկզբում գառնարած, հետո նախրի հետ ուղարկում է սարեր:

8 Ինչո՞ւ որոշեցին, որ Դավիթն, ավելի լավ է, հովվություն չանի։

Քանի որ նա գառների և ուլերի մեջ էր մտցնում աղվեսներին և նապաստակներին, չէր տարբերում նրանց միմյանցից, մտածում էր, թե դրանք էին գառներ և ուլեր:

9 Սասունում Դավթին ծուռ՝ գիժ էին համարում ու առանձնապես չէին սիրում։ Ի՞նչ միջադեպ եղավ, որ դարձավ բոլորի սիրելին։

Քանի որ Դավիթը, երբ դարձավ նախրորդ, բոլորի նիհար կովերը տանում էր իրենց տերերի մոտ և ասում, որ կսառեն կփետանան,  և նրան բոլորը շատ սիրում ու օրհնում էին՝ ասելով, որ այդպիսի նախրորդ դեռ չեն հանդիպել: Նաև մեկ օր, երբ Դավիթը հաղթելով դևերին ետ վերադարձրեց բոլորի ոսկիները, այդ ժամանակ նրան բոլորն ավելի շատ սկսեցին սիրել, քանզի այն ժամանակ մարդիկ սիրում էին ոսկի, հարստություն, և Դավիթը նրանց վերադարձրեց իրենց հարստությունը:

 10 Մհերի հիշատակը վառ պահելու համար Դավիթն ի՞նչ կարևոր գործ է անում։ Ո՞ւմ է պահակ կարգում և ինչ հանձնարարություն է տալիս։

Դավիթը Մարութա բարձր Աստվածածին վանքն է վերակառուցում, քանի որ դա իր հոր կառուցած վանքն էր: Նա Չարբահար Քամուն կանգնեցնում է պահակ և ասում, որ պահպանի վանքը, իսկ ուխտավորների դիմաց բացի դուռը:

 11 Երբ Կոզբադինը գալիս է Սասուն և յոթ տարվա հարկ պահանջում, Դավիթը գնում է սարերը՝ որս անելու։ Ինչպե՞ս է պատահում, որ հենց սկզբից տեղյակ չի լինում հարկահաններից։

Քանի որ երբ Օհանն իմանում է, որ հարկերն ուզելու են եկել, խաբում Դավթին ասում է, որ սիրտը որսի միս է ուզում և ուղարկում է Դավթին որսի:

 12 Մի անգամ Վերգոն, Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը հարբեցնում են Դավթին։ Ինչո՞ւ են նման բան անում և ինչպե՞ս է դա հաջողվում։

Այդպես են անում են, որ Մելիքին տան հարկերը և կռիվ չլինի, քանի որ նրանք  այն վիճակում չէին, որ կռվեին: Նրանք Դավթին ասին, որ եթե պղնձի մեծ թասով գինին խմես, Մհերի տղան ես, թե չխմես բիճ ես, Դավիթն էլ խմեց և հարբեց:

 13 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն իմանում է հոր զենք-զրահի և ձիու մասին։

Դավիթը գնում էր կռվի մի քուռակով և ժանգոտած թրով, և պառավը, ում սիրահարված է եղել Մհերը, երբ տեսնում է Դավթին, ասում է, որ նրա հայրն ուներ լավ զենք ու ձի, Դավիթն էլ իմանում է:

 14 Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Դավթին։ Է՞լ ում էր ճիշտ այդպիսի փորձության ենթարկել։

Ձին չի ուզում հնազանդվել Դավթին. ասում է՝ քեզ կտամ քարերով։ Դավիթն ասում է՝ ինձ կգցեմ մեջքիդ, ձին ասում է, կբարձրացնեմ, արևը կխանձի քեզ, Դավիթն ասում է՝ ինձ կգցեմ քո փորի տակ: Ճիշտ նույն կերպ փորձության է ենթարկվում Սանասարը։

 15 Ո՞վ է իր սգից դուրս գալիս, Երբ Դավիթը հեծնում է Քուռկիկ Ջալալին։

Դեղձուն Ծամը. ով Մհերի մայրն էր, դուրս է գալիս սգից և ասում, որ Քուռկիկ Ջալալին Դավթին էլ տանի Մհերի Կաթնաղբյուրի և Փորձաքարի մոտ:

 16 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն ուզում է Քուռկիկ Ջալալին սպանի։ Դավթի ո՞ր հատկանիշի մասին է այդ միջադեպը խոսում։

Քուռկիկ Ջալալին Դավթին երբ տանում է կաթնաղբյուրի մոտ և կանգնում, Դավիթը մտածում է, թե ձին հոգնել է, և ասում. «Ինչպես քեզ հետ պիտի կռվեմ, երբ դու չես կարողանում այս փոքր առուն անցնել, երբ ես մտածում էի, որ դու գետեր, ծովեր կանցնես: Այս միջադեպը երևի խոսում էր Դավթի անհամբերության և բարկացկոտության հատկանիշից:

 17 Երբ տեսնում է Մելիքի անհամար զորքը, Դավիթը մի պահ երկմտում է։ Ո՞վ է ոգևորում նրան և աջակցություն խոստանում։

Նրան Քուռկիկ Ջալալին է ոգևորում և ասում, «որքան դու քո թրով կոտորես, էնքան ես իմ ոտքերի տակ կտրորեմ»։

 18 Ի՞նչ առաջարկ է անում Դավթին Իսմիլ խաթունը Մելիքի սպանվելուց հետո։ Ի՞նչ է դրան պատասխանում Դավիթը։

Իսմիլ Խաթունը, որպեսզի Մսրա գահը վստահի Դավթին, առաջարկում է ամուսնանալ իր հետ, սակայն Դավիթն ասում է, որ չի գա, եթե ուզում է, թող նա գա Սասուն, Դավիթը կընդունի նրան:

 19 Մի անգամ կամրջի վրա Քեռի Թորոսը երկու աշուղների պատուհասում է, նրանց գործիքները ջարդում, նրանց էլ պատվիրում հեռանալ Սասունից։ Ինչո՞ւ է այդպես վարվում։

Դավիթն այդ ժամանակ ամուսնացած էր Չմշկիկ Սուլթանի հետ, դրա համար էլ Քեռի Թորոսը քշեց աշուղներին, որոնք եկել էին Դավթի համար Խանդութին գովելու։

 20 Ի՞նչ փորձություն է Դավիթը հաղթահարում Խանդութին կին առնելու համար։ Ինչո՞ւ է Խանդութի հետ ամուսնանալը Դավթի համար հոգու մեղք։

Դավիթն այն ժամանակ ամուսնացած է լինում Չմշկիկ Սուլթանի հետ, բայց գնում է Խանդութին տեսնելու: Քառասուն փահլևանները, որոնք ևս իրեն տեսնելու էին եկել, երկար սպասել էին և Դավիթը եկավ ու առաջին օրը տեսավ նրան, որոշեցին հարբեցնել Դավթին և սպանել նրան: Բայց Դավիթը նրանց հաղթում է, հետո էլ ամուսնանում Խանդութի հետ:

 

 21 Ինչպե՞ս է վախճանվում Դավիթը։ Դրանից հետո ինչպե՞ս են իրենց պահում Վերգոն ու Խանդութ խանումը։

Դավթին խփում է իր և Չմշկիկ Սուլթանի աղջիկը, թունավոր նետով: Խանդութը որ իմանում է, Դավթի մահվան մասին, Վերգոն նրա կողքին էր և ասում է, Դավիթը մեռավ, ես քեզի անուշ, իսկ այդ խոսքերից վիրավորվելով, Խանդութն իրեն ցած է նետում բարձր ժայռից:

Комментариев нет:

Отправить комментарий