вторник, 4 февраля 2020 г.

Բնավորություն և ընդունակություններ

    • Մեկնաբանե′ք «օժտվածություն » « տաղանդ»   և «հանճար» հասկացություններրը։

      Օժտվածություն, մարդու բնածին առանձնահատկությունների ամբողջությունը, որը նախադրյալ է հանդիսանում ընդունակությունների զարգացման համար։ Տարբերում են ընդհանուր օժտվածություն և մասնավոր օժտվածություն։ Արտակարգ օժտվածությունը նախապայման է տաղանդի և հանճարի զարգացման համար:


    Տաղանդընդունակությունների զարգացման բարձր աստիճանը։ Զարգացման բարձրագույն մակարդակում տաղանդը դառնում է բնավորության բարդույթ։ Տաղանդի զարգացման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է։ Տաղանդավոր մարդը արդյունավետ ստեղծագործական աշխատանք է կատարում, ստեղծում է հոգևոր և նյութական արժեքներ։ Տաղանդավորությունը սկսում է դրսևորվել ուսումնական գործունեության ընթացքում՝ արագորեն գիտելիքներ ձեռք բերելու, որևէ գործունեության բնագավառում արագորեն ու հաջողությամբ վարպետանալու ձևով։ Տաղանդի ձևավորումն ու հնարավորությունների առավելագույն բացահայտումը համառ ու հետևողական աշխատանք է պահանջում։


    Հանճար, Մարդկային ստեղծագործական ձիրքի՝ տաղանդի բարձրագույն արտահայտությունը՝ աստիճանը գործունեության որևէ բնագավառում:

    • Գտե′ք ձեր այն ընդունակությունները,որոնցով տարբերվում էք մյուսներից։/գրավոր/

    Ես մեկ կարևոր ընդունաություն ունեմ: Դա այն է, որ ես արագ ընտելանում եմ ցանկացած նոր գործի հետ, որը սկսում եմ և այն ինձ համար դժվարություն չի պարունակում:

Комментариев нет:

Отправить комментарий