среда, 15 апреля 2020 г.

,,Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը,,

Վերջին կարդացածս գիրքը ,,Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը,, գիրքն է, որը Հարրի Փոթերի մասին պատմող գրքերից չորրորդն է: Ես դիտել եմ և շարունակում եմ դիտել նաև Փոթերի մասին պատմող ֆիլմերը, ինչպես նաև կարդում եմ գրքերը հա՛մ հայերենով, հա՛մ ռուսերենով: Տվյալ մասը կարդացել եմ հայերեն լեզվով: Սկսեմ ներկայացնել գիրքը, ուղղակի ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր դիտել են, կամ կարդացել են նախորդ մասերը:
Վոլդեմորը, ով հանդիսանում էր ամենասև (ամենաչար) կախարդը, կրկին փորձում է վերականգնել իր էությունը և իշխանությունը, սակայն դրա համար հարկավոր էին բաղադրիչներ, որոնցից մեկն էլ Հարրի Փոթերն էր: Նրա հավատարիմ ծառան կերպարանափոխվելով ներխուժում է Հոգվորթս և այնպես անում, որ Հարրին հայտնվի Վոլդեմորի ձեռքում: Ամեն ինչ գնում էր Վոլդեմորի ծրագրածով՝ Հարրին հայտնվում է գերեզմանոցում, որտեղ գտնվում էր Վոլդեմորի ծնողների առանձնատունը, որտեղ նա սպանել էր հորը: Վոլդեմորը սև կախարդության շնորհիվ վերականգնում է իր մարմինը և փորձում է սպանել Հարրիին՝ ապացուցելու համար, որ նա ավելի հզոր է, ինչպես ոչ ոք: Սակայն մենամարտի ժամանակ Հարրիին օգնության են հասնում հարազատների ուրվականները, ում Վոլդեմորը սպանել էր, Հարրիին հաջողվում է վերադառնալ Հոգվորթս, որտեղ դեռ գտնվում էր Վոլդեմորի ծառան, տնօրենը և ուսուցիչները բացահայտում են այդ մարդուն և հանձնում են Մոգության նախարարության ձեռքը: Այսպիսով Հարրիի գործը (Վոլդեմորին հաղթելը) ավելի բարդանում է, իսկ նրա հաջորդ գործողությունները կտեսնենք հաջորդ գրքերում:

Комментариев нет:

Отправка комментария