четверг, 1 апреля 2021 г.

01.04.2021

 

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։

Ալվարդի հետ մենք ոչ միայն դասընկերներ ենք եղել, այլև միևնույն բակի բնակիչներ։ Երկաթագծի կայարանի մատույցներում, դա մի հինավուրց թաղ էր՝ խորդուբորդ բակերով խարխուլ տներով ու մի քանի տասնամյակ ապրած գալար ծառերով։ Ինը-տասը տարի առաջ քանդեցին այդ բակն ու միմյանց կրթնած աղյուսե տները։ Երբ ձյունը ծանրանում էր, մայթեզրի ծառերի սաղարտներին քանդքնդված բակի ծխնելույզզներից բարձրանում էին գորշ ծխի գալարները։ Ողորկ սառույցով էին ծածկվում աղբյուրը, ձյան տակ կքած ծառերը, որոնք զվարթ գարունքին սկսում էին փռել բակը՝ զարդարելով թափած բողբոջներով։ Իսկ ամռան միջօրեի շոգը մեզ փախցնում էր սենյակ, և մենք փեղկերն ամուր փակելով Մեծարենց ու Տերյան էինք կարդում։ Թվում է շատ վաղուց էր, ինչ բեռնա․․․տոյի թափքը լցրինք մեր կահույքը։ Հինավուրց ծառերը, հյուղակների մարդիկ հայտնվել ու անէացել են վաղնջական մի գողտրիկ երազում։ Հիմա ես նկարիչ եմ։ Ցուցահանդեսին ներկայացրած չորս կտավներիցս երկուսը՝ Աշնանային բնանկարը և Սալարկված խարխուլ բակը, արժանացան մրցանակի։ Բոլորը հաստատում են, որ իմ կտավներում ամռան միջօրեի արևն ու ստվերները կատարյալ են։

3. Տրված արևմտահայերեն նախադասությունը վերածիր արևելահայերենի։ Ցույց տուր (գրավոր) տարբերությունները։

Բեռնակիրներուն այս հանդգնությունն այնքան պարսավելի չէ, որչափ այն մարդերունն, որ խոհարարություն ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով՝ աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծցուցած ըլլալով՝ դաստիարա­կության խնդիր կը հուզեն, կամ զավակ մ՚ ունեցած ըլլալով՝ առաջին մարդուն ո՛ր աշիարհի մեջ ծնած ըլլալուն վրա կատենաբանեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո՛, այս մարդերուն հանդգնությունն ավելի է, վասնզի բանադատությունն կամ աստղագիտությունն կամ մանկատածությունն և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ։

Բեռնակիրներին այդ համարձակության համար այդքան մեղադրելու չէ, որքան այն մարդկանց, ովքեր խոհարարություն են սովորել և քննադատություններ կանեն, կամ մի քիչ երկրաչափություն պարապած լինելով աստղերի շարժումներից կխոսեն, կամ երկու սագ և չորս կով մեծացրած լինելով դաստիարակության խնդրից կվրդովեն, կամ զավակ ունենալով՝ առաջին մարդուն ով կծնի աշխարհում կքննադատեն, կամ վերջապես այն բանից կխոսեն, որն իրենց հետ կապ չունի, այո՛ այս մարդկանց անզսպությունը և ինքնավստահությունը բնորոշ է, որովհետև քննադատությունը կամ աստղագիտությունը կամ մանուկների խնամքը և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներին հարցնելով անմիջապես սովորի մարդը։

Комментариев нет:

Отправить комментарий