четверг, 1 сентября 2016 г.

Ամառային ընթերցանություն. Անգլուխ ձիավորը

Ամառային ընթերցանության ժամանակ կարդացել եմ շատ գրքեր, որոնցից առանձնացնում եմ ,,Անգլուխ ձիավորը,, գիրքը: Գրքում մի մուստանգեր սիրահարվում է մի աղջկա, որի հայրը բարձրաստիճան է լինում: Աղջիկը և մուստանգերը գաղտի սկսում են հանդիպել, և մի առեղծվածային գիշեր
անհետանում են աղջկա եղբայրը և մուստանգերը: Երկար ժամանակ անց մուստանգերը հայտնվում է, բայց արդեն տենդի մեջ: Նրան մեղադրում էին աղջկա եղբորը սպանելու մեջ: Դատաքննության վերջում ապացուցվում է, որ մուստանգերն անմեղ է, իսկ մեղավորն ով ցանկացել էր սպանել մուստանգերին շփոթվել էր և սպանել էր աղջկա եղբորը: Իսկ մեղավորը աղջկա հորաքրոջ որդին էր:
Այս գիրքն ինձ սովորեցրեց, որ չի կարելի նախանձել ուրիշներին և գործել այնպիսի մեղքեր, որոնց համար պատասխանատու չենք:

Գրքից ինձ դուր եկավ այս հատվածը:
Հաջորդ օրը պարզվում է, որ Հենրին անհետացել է: Տուն է գալիս նրա ձին, որի վրա արյան հետքեր կան: Կասկածում են, որ պատանու վրա հարձակվել են հնդկացիները: Որոնողական ջոկատը մեկնում է անտառ: Մայր մտնող արևի ֆոնի վրա մարդիկ տեսնում են անգլուխ ձիավորի: Նրա հետքը կորցնում են:  
Ջերալդի խրճիթ է այցելում որսորդ Զեբ Ստումպը՝ մուստանգերի ընկերը: Նա գալիս է ճիշտ պահին և փրկում է վիրավոր ընկերոջը յագուարի ճանկերից: Լուիզան նույնպես գալիս է խրճիթ, որտեղ բախվում է Ջերալդին անհույս սիրահարված Իսիդորայի հետ: Մարդիկ, գտնելով վիրավոր Ջերալդին, Քոլհաունի ցուցումներով մտադիր են Լինչի դատաստանի ենթարկել նրան: Լուիզային հաջողվում է խանգարել նրանց: Սակայն միայն որոշ ժամանակով: Կրքերը բորբոքվում են նոր ուժով և մուստանգերին մահ է սպասում: Բարեբախտաբար նորից հայտնվում է Զեբ Ստումպը, որը պահանջում է արդար դատ: Ինքը շարժվում է գիշերային դրամայի մասնակիցների հետքերով: Նրան հաջողվում է մոտիկից տեսնել անգլուխ ձիավորին և նա հասկանում է, որ դա Հենրին է:
Քոլհաունը խնդրում է Լուիզայի ձեռքը: Մերժում է ստանում: Քոլհաունը դատի ժամանակ պատմում է Լուիզայի իրիկնային հանդիպման մասին մուստանգերի հետ: Ինքը Ջերալդը պատմում է, որ Հենրիի հետ վեճից հետո նրանք հանդիպել են անտառում, հաշտվել են և փոխանակվել թիկնոցներով ու գլխարկներով: Հենրին վերադառնում է տուն, իսկ Ջերալդը որոշում է գիշերել անտառում: Հանկարծ լսում է կրակոց: Առավոտյան նա հայտնաբերում է Հենրիի գլխատված դիակը: Իր ձիով փորձում է տուն հասցնել դիակը, սակայն գլխով ծառի հարվածելով ընկնում է ձիուց, իսկ ձին անգլուխ Հենրիի հետ փախչում է:


Հայտնվում է Զեբ Ստումպը, որը բերում է անգլուխ ձիավորին և Քոլհաունին: Նկատել է, որ Քոլհաունը փորձում է որսալ անգլուխ ձիավորին և ազատվել հանցանշաններից: Այդպես հասկացել է, որ Քոլհաունն է մարդասպանը: Դիակից դուրս են բերում գնդակը, որի վրա Քոլհաունի անվան տառերն են: Քոլհաունը փորձում է փախչել, սակայն մուստանգերը բռնում է նրան: Քոլհաունը խոստովանում է, որ ինքն է սպանել Հենրիին: Խավար անտառում նա մտածում էր, թե կրակում է Ջերալդի վրա: Դատավճիռը լսելու ընթացքում Քոլհաունին հաջողվում է կրակել Ջերալդի վրա, սակայն Լուիզայի նվիրած մեդալյոնը փրկում է իռլանդացուն: Քոլհաունը կրակում է ինքն իր քունքին:



Комментариев нет:

Отправить комментарий