,,Մակտուբ,,-ի չորրորդ հատվածից ընտրել եմ ստորև ներկայացված երկու առակները:
Ճանապարհորդի ընկերուհին գնացել էր Բրոդվեյում ներկայացում դիտելու և ընդմիջմանը դուրս եկավ՝ ինչ-որ բան խմելու: Նախասրահը լիքն էր, մարդիկ ծխում էին, զրուցում և խմում: Դաշնակահարը նվագում էր,
բայց ոչ ոք նրա երաժշտությանը ուշադրություն չէր դարձնում: Ճանապարհորդի ընկերուհին խմիչքը գլուխն էր քաշում և ուսումնասիրում երաժշտին: Վերջինս խեղճ ու կրակ մեկն էր երևում, ուղղակի իր գործն էր անում և սպասում էր ընդմիջմանը, որ ավարտի: Հերթական հաջորդ բաժակից հետո, արդեն մի քիչ գինովցած, կինը մոտեցավ դաշնակահարին ու բացականչեց.
բայց ոչ ոք նրա երաժշտությանը ուշադրություն չէր դարձնում: Ճանապարհորդի ընկերուհին խմիչքը գլուխն էր քաշում և ուսումնասիրում երաժշտին: Վերջինս խեղճ ու կրակ մեկն էր երևում, ուղղակի իր գործն էր անում և սպասում էր ընդմիջմանը, որ ավարտի: Հերթական հաջորդ բաժակից հետո, արդեն մի քիչ գինովցած, կինը մոտեցավ դաշնակահարին ու բացականչեց.
- Դուք ոնց որ պարանոցի ցավ լինեք: Ինչո՞ւ պարզապես Ձեզ համար չեք նվագում:
Դաշնակահարը զարմացավ: Եվ ապա սկսեց նվագել այն երաժշտությունը, որն ինքը սիրում էր: Մի քանի րոպե անց սրահը քարացավ: Երբ նվագն ավարտվեց, որոտընդոստ ծափահարություններ հնչեցին:
Այս առակում ուզում է ասել, որ պետք է ամեն ինչ անես քո ցանկությամբ, որպեսզի դու էլ քո արածից հաճույք ստանաս, ու պետք չէ հիմնվել ուրիշների կարծիքների վրա: Պետք է լսես քո սրտին և ամեն ինչ անես նրա ուղեկցությամբ:
Ուսուցիչն ասաց.
- Ամեն օր աղոթե´ք, եթե անգամ ձեր աղոթքները անբարբառ են ու ոչինչ չեն խնդրում և դժվարությամբ կարող են հասկացվել: Աղոթելը սովորությո´ւն դարձրեք: Եթե սկզբում դժվար է, որոշե´ք ձեզ համար. «Ես այս շաբաթ ամեն օր պիտի աղոթեմ»: Եվ նորացրե´ք ձեր խոստումը այդ յոթ օրերի ամեն հաջորդ օրը: Հիշե´ք, որ դրանով ոչ միայն ամրապնդվում է ձեր կապը հոգևոր աշխարհի հետ, այլև դուք մարզում եք ձեր կամքը: Որոշակի մեթոդների օգնությամբ մենք կարգապահություն ենք մարզում մեր մեջ, որն անհրաժեշտ է կենսական պայքարի համար: Բոլորովին լավ բան չկա այն բանի մեջ, որ կարող ես մի օր մոռանալ աղոթելը, դրա փոխարեն հաջորդ օրը երկու անգամ աղոթել: Կամ յոթ անգամ աղոթես մի օրվա ընթացքում և մնացած ամբողջ շաբաթը մտածես, որ դու լուծել ես այդ խնդիրը: Որոշակի իրողություններ պետք է տեղի ունենան անհրաժեշտ տեմպով ու ռիթմով:
Առակն ուզում է ասել, որ այսօրվա գործը վաղվան թողնել չի կարելի, քանի որ արդեն կարող է ուշ լինել և նախորդ օրերը չես կարող երբեք հետ բերել:
Комментариев нет:
Отправить комментарий