,,Մակտուբ,,-ի երրորդ հատվածից ընտրել եմ հետևյալ առակը:
Սկսվում է ուրբաթը, Դուք գնում եք տուն, վերցնում լրագրերը, որոնք ի վիճակի չեք եղել շաբաթվա ընթացքում կարդալու: Առանց ձայնի միացնում եք հեռուստացույցը: Դնում եք ձայներիզը: Վերցնում եք հեռակառավարման վահանակը, որպեսզի մի
ալիքից մյուսը փոխեք, միաժամանակ փորձում եք թերթել լրագրերի էջերը և երաժշտություն լսել: Թերթերում ոչ մի նորություն չկա, հեռուստացույցով ծրագրերը կրկնվում են, իսկ ձայներիզն արդեն մի հարյուր անգամ լսել եք: Ձեր կինը զբաղված է երեխաներով՝ զոհելով իր երիտասարդ տարիները, առանց հասկանալու, թե ինչու է այդպես վարվում: Դուք տարվում եք այն գայթակղությամբ, թե երևի դա է կյանքի ուղին: Ո´չ, դա չէ կյանքի ճանապարհը: Կյանքը ոգևորություն է: Փորձեք հիշել, թե Դուք որտեղ եք թաքցրել Ձեր ոգևորությունը: Վերցրեք Ձեր կնոջն ու երեխաներին և նորից գտե´ք այն, քանի դեռ ուշ չէ: Սերը երբեք ոչ ոքի ետ չի պահել սեփական երազանքների իրագործումից:
Առակում ուզում է ասել, որ պետք է կարողանաս կյանքը վայելել, քանի որ սերը տրված է զվարճանքի, երջանկության համար, այլ ոչ թե միապաղաղ կյանքի համար, որը կարող է հասցնել նույնիսկ խելագարության:

Комментариев нет:
Отправить комментарий