- Վահան Տերյանի մասին տեղեկություններ գտիր։ Ամենահետաքրքիր տեղեկությունները հավաքիր քո բլոգում։
«Իրականում Վահան Տերյանի մասին կան բազմաթիվ նյութեր, որոնք տպագրված չեն, ուսումնասիրված չեն, անհայտ են, ներկայացված են խեղաթյուրումներով, սխալ մեկնաբանություններով, կրճատումներով, թարգմանությունները սխալ են արված, որոնց արդյունքում իմաստը փոխված է»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը: Ըստ նրա, եղել են խմբագիրներ, որոնք որոշել են, որ Տերյանի նամակի ինչ-որ հատվածը չպետք է հրապարակեն. օրինակ` Տերյանը նամակներից մեկում գրում է. «Մտածեցի կարտ խաղալով գործս մի քիչ կարգի բերել բայց չըյաջողեց, տարւեցի թեև ոչ շատ»: Վ. Պարտիզունին այս տողը չի հրատարակել` կարծելով` ամոթ է, որ Տերյանը թղթախաղ է խաղացել:
- Կարդա Տերյանի՝ ստորև բերված բանաստեղծությունները, ընդգծիր այն բառերը, որ հատուկ են Տերյանին։
- «Տխրություն» բանաստեղծության մեջ գտիր աննկատ - աննշմար, ճոճել - օրորել, սպիտակ- ճերմակ, երեկո - իրիկնաժամ, դալուկ - գունատ , ննջել - նիրհել, զեփյուռ - հով բառերի հոմանիշները։
- Շարադրիր մտքերդ Տերյանի այս երկու բանաստեղծություններիլ շուրջ։
Տվյալ երկու բանաստեղծություններում էլ Տերյանը խոսում էր իր սիրո մասին: Առաջին բանաստեղծության մեջ Տերյանը զգացել է այդ սերը ինչպես քամին և հովն է մարդը զգում, իսկ երկրորդ բանաստեղծության մեջ նա պատմում է իր առաջին սիրո մասին ու ասում է, որ որտեղ ինքը լինի, միևնույն է հիշելու և սիրտում պահպանելու է առաջին սիրոն և իր անունը, որպես կյանքի ճանապարհի փարոս:
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
Комментариев нет:
Отправить комментарий