«Կարդում ենք Թումանյան»՝ քառյակներ։ Գրավոր մեկնաբանիր քառյակներից երեքը։ Ընդհանուր հատկանիշներ գտիր քո ընտրած երեքի մեջ։
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
Տվյալ քառյակում հեղինակն ուզում է ասել, որ բոլորին ժպտալով, բարին տալով նրա հոգին դարձել է լուսավոր և նույնկերպ լուսավորվել է նաև իր կյանքի ճանապարհը:
Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։
Այս քառյակում հեղինակը նկարագրում է իր տունը, որտեղ նա ստեղծագործում է և դրանով նա այդ տունը դարձրել է մի ամբողջ տիեզերք, որի տերն էլ հենց ինքն է:
Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՞ն է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,
Ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
Այս քառյակում բանաստեղծը խոսում է արարչի մասին, թե որքան բան է արարիչը տվել աշխարհին և որքան է վերցրել, իսկ հետո մտածում է, թե որքան դեռ պետք է տա, որպեսզի վերդառնա այնտեղ, որտեղից եկել է:

Комментариев нет:
Отправить комментарий