- Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
2. Տեքստի բարդ նախադասությունները դուրս գրիր, վերլուծիր շարահյուսորեն, գծիր դրանց գծապատկերը։
3. Արտագրածիդ մեջ թնդգծիր դերբայական դարձվածները, որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը։
Նեմրութ լեռան ալ կարմիր կակաչներով ծածկված լանջերին, հուռթի կանաչի մեջ տարածված էր Թեղուտը՝ շրջապատված խաղողի որթատունկերով, գողտրիկ պուրակներով: Լեռնային թափանցիկ օդը, ձյունափակ գագաթները, դեպի բարձունքները գալարվող կածանները, վերևներից հոսող փրփրադեզ գետակները, ստեղծել էին հեքիաթային բնապատկեր: Իրենց բնության նման խրոխտ ու խիզախ էին թեղուտցիները՝ պարզ ու շիտակ մարդիկ՝ զերծ ձևականություններից ու խորամանկություններից: Ցերեկն աշխատում էին, գիշերները հավաքվում, որևէ մեկի տանը ու ծայր էր առնում զրույցը՝ համեմված հրաշախատում առասպելներով ու ժողովրդական դյուցազներգությամբ: Քանի ազատատենչ պատանիների սրտեր հրդեհեցին այդ գիշերները, վրեժով լցրին, հերոսացման մղեցին: Հյուրընկալ էր թեղուտցի Մարգարի օջախը: Ընտանիքը բազմանդամ էր, ապրում էին բոլորը միասին՝ սիրով ու համերաշխ:
Գծապատկերներ
1․ Նեմրութ լեռան ալ կարմիր կակաչներով ծածկված լանջերին, հուռթի կանաչի մեջ տարածված էր Թեղուտը՝ շրջապատված խաղողի որթատունկերով, գողտրիկ պուրակներով:
2․ Լեռնային թափանցիկ օդը, ձյունափակ գագաթները, դեպի բարձունքները գալարվող կածանները, վերևներից հոսող փրփրադեզ գետակները, ստեղծել էին հեքիաթային բնապատկեր:
3․ Ցերեկն աշխատում էին, գիշերները հավաքվում, որևէ մեկի տանը ու ծայր էր առնում զրույցը՝ համեմված հրաշախատում առասպելներով ու ժողովրդական դյուցազներգությամբ:
4․ Քանի ազատատենչ պատանիների սրտեր հրդեհեցին այդ գիշերները, վրեժով լցրին, հերոսացման մղեցին:
Комментариев нет:
Отправить комментарий