1.Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։ Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։ Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, բոբիկ ոտքերը մտցրեց մույկերի մեջ։
Комментариев нет:
Отправить комментарий