вторник, 6 февраля 2018 г.

Բառարանընթերցման ֆլշեմոբ

Ադամա Եզ - Ծույլ, անհոգ մարդ
Ադաթի փեշից կախված - ծեսը հարգող մարդ
Ագռավի ճուտ - արտաքնապես տգեղ
Ադամի զգեստ - մերկություն, տըկլորություն
Ադամի խավար - լուսանալուց առաջ՝ մութ և լույս վիճակը
Բազար անել - առևտուր անել, սակարկել
Բաթման-բաթման խոսել - մեծ-մեծ խոսել
Բաժակը լցվել - համբերությունը հատվել
Բաժակի մրուրը քամել - ծայրագույն վշտեր կրել
Բաբելոնյան անառակուհի - Ծայրահեղ անբարոյական կին
Բաժինը բերել - մասնակցություն ունենալ
Գաբոսայի նմանմարդ - հաղթանդամ
Գազեթ գցել - լրագրում տպագրել
Գազան կտրել - կատաղել
Գաթա չեն բաժանում - զվարճանալու տեղ չէ

понедельник, 5 февраля 2018 г.

Ո՞վ է ասել, որ պատահաբար են պատահում կյանքում․․․

Մարդիկ մտածում են, որ կյանքում բաներ կան, որ պատահում են պատահաբար: Սակայն միայն ողջամիտ մարդիկ են հասկանում, որ կյանքում չկան պատահականություններ: Ապրում ենք մեր կյանքը, չհասկանալով, որ չկան պատահականություններ: Մեր կյանքը կախված է մեր ճակատագրից, որը կառավարում է մեզ: Ճակատագիրը ունի մեկ կառավարիչ՝ դա կյանքն է: Երկուսը կառավարում են իրենք իրենց: Մենք ապրում ենք այնպես, ինչպես որոշված է եղել դեռ մեզնիցել վաղ: Հասկացեք չկան պատահականություններ, կան արարքներ, որոնք էլ որոշում են մեր ապագան և գունավորում մեր ներկան: 

Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

Ընթերցելուց հետո պատմի՛ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։
Ընթերցելուց հետո հասկացա, որ Թումանյանը չունենալով մեծ հնարավորություններ, կարողացել է ընդունվել համալսարան և շարունակել է իր կյանքը ինչպես նորմալ մարդիկ հիմա, որ ունեն շատ հնարավորություններ: Հասկացա, որ կյանքը կախված չէ հնարավորություններից, այլ ամեն ինչի համար պետք է պայքարել:

Ըստ քեզ՝ թողե՞լ է արդյոք հետք հայրենի բնաշխարհը հեղինակի ստեղծագործությունների վրա․ ինչո՞ւ։
Ըստ իս հայրենի բնաշխարհը մեծ հետք է թողել հեղինակի ստեղծագործությունների վրա: Դրանց մեծ մասը հենց Հայոց լեռնաշխարհի բնության մասին է, որոնք նկարագրված են շատ գեղեցիկ կերպով և, որ ընթերցողին տանում են դեպի այդ տեսարանը:

суббота, 3 февраля 2018 г.

Գյուղացին: Վիլյամ Սարոյան

Կարդալով պատմությունը քիչ հուզվեցի: Պատմությունը հետաքրքիր էր: Իմաստն այն էր, որ յուրաքանչյուր մարդ կարոտում է իր ծննդավայրը, որտեղ ապրել է, որտեղ ունի ընկերներ, հարազատներ, բարեկամներ: Նաև ուզում է ասել, որ օտարության մեջ ապրելը դժվար է: Չկա մեկը ով ճիշտ կհասկանա քեզ, քո խոսքերը: Այնպես որ մի լքեք ձեր հայրենիքը, այն ամեն ինչից թանկ, նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլլարներից:

четверг, 1 февраля 2018 г.

Գործնական քերականություն

5.Գրի՛ր հաճախ սխալ գործածվող այս բառերի ճիշտ ձևերը․
·         Հույսով եմ- հուսով եմ
·         տարեկետում-տարկետում
·         ընդամեն, ընդհակառակ-ընդամենը, ընդհակառակը
·         ամենալավագույն-լավագույն
·         թռնել, փախնել, կպնել-թռչել, փախչել, կպչել
·         դառա, դառար, դառանք-դարձա, դարձար, դարձանք
·         վիրաբուժ, հոգեբուժ-վիրաբույժ, հոգեբույժ
·         թույլատվություն-թույլտվություն
·         բարյացկամ-բարյացակամ
·         դաստիրակ-դաստիարակ
·         նախագա-նախագահ
·         բարձրունք-բարձունք

6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։
·         Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք առաջին անգամ։
·         Շուրջ ութսուն  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
·         Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր տասը դրամ։
·         Բողոքի երթին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ։
·         Իմ տեղը երրորդ կարգի երեսունչորսերորդ աթոռն է։
·         Երեխաներս սովորում են Երևանի թիվ տասնչորս դպրոցում։
·         Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային  7-րդ գիտաժողովը։

·         Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը զրո ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

Ծերունին և ծովը

,,Ծերունին և ծովը,, պատմվածքում ծերունին փորձում էր որսալ շատ մեծ ձուկ: Դա նրա մոտ չեր ստացվում 80 օրից ավելի: Նա արդեն հույսը կորցրել էր, մտածում էր, որ ծովումել կմահանա: Սակայն նա իր ուժերին հավատալով, թեկուզ և ծեր էր,դուրս է գալիս ծով և այնքան հեռու է նավարկում, մինչև մի մեծ ձուկ է բռնում: Դա նրա երազանքն էր: Ճիշտ է այդ ձկան կեսը հոշոտում են շնաձկները,բայց ծերունին լինելով ուժասպառ կարողանում է ետ մղել դրանց և իր որսը քրքրված հասցնում է տուն: Այս պատմվածքը ուզումէ ասել, որ մարդ իր երազանքը իրագործելու համար կանցնի ցանկացած փորձության միջով: Չնայած մարդիկ լինում են վախկոտ և քաջ:

Домашнее задание: написать эссе «Почему музыку понимают все люди земли без перевода?»

Музыка не нуждается переводе по скольку у него нет языка. Мы чувствуем музыку душой. когда мы слушаем музыку она приникает в нас и касается нежным струнам нашей души. Музыка передаёт нам гармонию. С помощью музыки мы выражаем наши эмоции. Музыка самое чудесное явление в мире.