5.Գրի՛ր հաճախ սխալ գործածվող այս բառերի ճիշտ ձևերը․
·
Հույսով եմ- հուսով եմ
·
տարեկետում-տարկետում
·
ընդամեն, ընդհակառակ-ընդամենը, ընդհակառակը
·
ամենալավագույն-լավագույն
·
թռնել, փախնել, կպնել-թռչել, փախչել,
կպչել
·
դառա, դառար, դառանք-դարձա, դարձար,
դարձանք
·
վիրաբուժ, հոգեբուժ-վիրաբույժ, հոգեբույժ
·
թույլատվություն-թույլտվություն
·
բարյացկամ-բարյացակամ
·
դաստիրակ-դաստիարակ
·
նախագա-նախագահ
·
բարձրունք-բարձունք
6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։
·
Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք առաջին անգամ։
·
Շուրջ ութսուն դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
·
Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր տասը դրամ։
·
Բողոքի երթին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ։
·
Իմ տեղը երրորդ կարգի երեսունչորսերորդ աթոռն է։
·
Երեխաներս սովորում են Երևանի թիվ տասնչորս դպրոցում։
·
Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային 7-րդ գիտաժողովը։
·
Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը զրո ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։
Комментариев нет:
Отправить комментарий