понедельник, 10 апреля 2017 г.

Ղազարոս Աղայան. ,,Դաստիարակություն,,

  • Կարդալ հատվածը, առանձնացնել դաստիարակության Աղայանի առաջարկած ուղղությունները. ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք, ինչու՞:
Դաստիարակության առաջին մեթոդը մարդկանց արդարություն սովորեցնելն է: Երկրորդ մեթոդն այն է, որ պետք է մարդուն սովորեցնել տաչբերել երկինքը՝ երկրից, ծովը՝ ցամաքից:
Երրորդն այն է, որ մարդուն պետք է դաստիարակել այնպես, որ նա լինի ուժեղ, խելոք և առաքինի:
  • Դուրս բեր այն նախադասությունը, որը համարում ես այս հատվածի մեխը (խտացված, կարևոր ասելիքը). հիմնավորիր:
Ուրեմն մարդուս երեք կողմն ի միասին պիտի լինի զարգացած, որ նա լինի կատարյալ մարդ: Ըստ ինձ այս միտքն է կարևոր, քանի որ այստեղ ներկայացած են այն երեք նախապայմանները, որոնց առկայության դեպքում յուրաքանչյուրը կլինի կատարյալ: Եթե մարդը լինի հիմար չի կարող ճիշտ կառավարել իր կյանքը: Կամ եթե լինի թույլ չի կարող դիմադրել ոչնչի, և այդպես շարունակ:

Комментариев нет:

Отправить комментарий